Հայերեն


«Կարծում եք՝ հավ էին, հա՞, անձամբ կաշառք վերցնեին, անձամբ մարդ ծեծեին, անձամբ գնային բիզնես խլեն»․ Լևոն Բարսեղյան

Blog
 

Ոմանց թվում է, թե պոպկորնի դույլը գրկած, բլոկբաստեր նայելով արդարություն է տեղի ունենալու

Սիրելի հրավառ ու խանդավառ հայրենակիցներ, արդեն մի քանի շաբաթ կարդում եմ մտահոգություններ, թե մանր ձկներին են բռնում, խոշորը մնում է, էս տեսակ էլ զուլում կլինի: Մոտավորապես:

Ուզում եմ մի երկու կենաց էլ ես ասեմ:

20 եւ ավելի տարեկան կոռուպցիոն համակարգի պարագլուխները, կարծում եք հավ են հա՞, անձամբ կաշառք վերցնեն, անձամբ մարդ ծեծեն, անձամբ գնան ու բիզնես խլեն, անձամբ կեղծ հաշվեհամարներ տան, որպես այսինչ քաղաքի հիմնադրամի հաշվեհամար, ու անձամբ ասեն՝ ահա սրա վրա կփոխանցես փողը, հետո անձամբ ստանան ու ուտեն: Կարծում եք՝ Սերժիկն անձամբ է դատավորներին ու դատախազներին հրահանգել մարդկանց հակաճառելու համար դատել ու փակել դատարաններում, դա տեսագրել ու տեսագրությունը Նիկոլին է ուղարկե՞լ, որ հենց հեղափոխություն լինի, Նիկոլը դրանք տա ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, որպեսզի արդարադատությունը չուշանա երեւի: Այո՞:

Իսկապես կարծում եք, որ այդպես քյալ լինելով կարող էին պետություն զավթել, փողերի հոսքերին տիրել, գործարարներին կզացնել, քրեականներին մարդկանց վրա քսի տալ ու աշխատեցնել իրենց օգտին: Սերժիկենց դաստին լրիվ ե՞ք չակուջի տեղ դրել: Ու հիմա, «ինչու խոշորներին չեն բռնում» դժգոհությամբ ուզում եք ասել, որ հաստատ բռնելու հավես չկա՞:

Չնկարագրեմ այն սխեմաները, որոնցով գործել է սերժաբարո համակարգը, դա հստակ մշակած, զարգացված, կարգավորած, յուղած ու փայլուն աշխատող մեքենա է եղել եւ համանման համակարգերում դա միշտ այդպես է: Շնաձկներին, էն հրեշի ասածի պես «գլխից բռնելը» մի քանի ձեւով կարելի է անել, կարծում եմ: Մեկը հենց գնալ առեւանգելն է, քացու տակ գցելն է, շանտաժելն է, փաստաբանին, ՄԻՊ-ին ու դիտորդական խմբերին ներս չթողնելն է, տեսակցությունները արգելելն է, արգելափակելն է, քթից բերելն է, այնքան մինչեւ էշին քեռի կասեն, կխոստովանեն, կմուծվեն եւ այլն: Մյուսը՝ անմեղության կանխավարկածի եւ աթանեսյանների նկատմամբ կանխակալ հարգանքն է, օրինական հետաքննություն ապահովելն ու արդարադատության ապահովելն է: Առաջինը ինձ համար մերժելի է, թեպետ գիտեմ, որ շատերի համար շատ էլ հաճելի եւ ցանկալի է:

Բանն այն է, որ առաջին տարբերակը արագ արդյունքներ է տալիս ու ռիսկային է, իշխանության զավթման ռեցիդիվի իմաստով: «Արդյունք» բառը պայմանական օգտագործեցի: Անօրինական գործողություններով արդարության սահմանումը հերթական սպառնալիքն է լինելու մեր նվաճումների համար: Չի լինի, որ այսպես մտածողս ասեմ՝ լավ դե էս անգամ էլ խախտեմ օրենսդրությունը ու էլ չեմ անի, հորս արեւ...: Երկրորդը թանկ ու տեւական եղանակ է, այդ ընթացքում հանցագործները շանս են ունենում ճողոպրելու, լավ պաշտպանություն կազմակերպելու, հրեշտակվելու եւ լուսապսակվելու: Բայց երկրորդի դեպքում հետեւողականությունը կարող է քանդել ցանկացած դիմադրություն: Ի դեպ, օրինականը երբեք պարտադիր արդար չեմ համարել: Այս տեսանկյունից արդար քննության ապահովման համար, կամ արդարության ապահովման շահով առաջնորդվելիս շատ կարեւոր եմ համարում օրենսդրության անհրաժեշտ եւ անհետաձգելի փոփոխությունները: Բայց սա ուրիշ խոսակցություն է:

Սա ամենեւին կոչ չէ ոմանց, թե՝ «թողեք թող աշխատեեեեն...»: Ամենեւին: Հակառակը.«Ստիպեք թող աշխատեն»: Նույնիսկ դժգոհությունը, թե «խոշորներին թողած, մանրերին են բռնում», իրավապահ համակարգին ստիպելու համատեքստում եմ ընկալում, թեկուզ ակամա կամ զգացմունքային որակով ասված: Եկա ասեմ, որ այդ ստիպելը պիտի որակ ունենա նաեւ: Առանց պայմանական «մանրերի» ցուցմունքներն ու վերեւիններին դեմ ճշմարիտ վկայությունները արդյունք չեն տալու, կամ որակյալ արդյունք չեն տալու: Հազարավորներ, որոնք ռեժիմից տուժել են բազմիցս, ալարում են մի բողոք գրել իշխանության այս կամ ներկայացուցչին, կամ առավելեւս՝ վկայել այս կամ հանցանքը, որով իրենց են վնասել ու այդպես «աջ քաշելով» շարունակում են տուժել ու տուժել:

Բազահազարներ, ակնկալելով շուտափույթ բարեփոխումներ, բավարարվում են ընկերական եւ կոֆեական միջավայրում նվնվալն ու ողբալը: Շատերին թվում է, թե ենթադրյալ ամենափայլուն իրավապահ համակարգը պիտի հրաշքով ապացույցներ արարի, դնի գործերի մեջ: Հիմա, որ վերհիշենք, որ իրավապահ համակարգը բոլորովին էլ մաքուր չէ, դրանում ահագին մարդ հներից է, ու հեչ հավես չունի պատշաճ քննություն իրականացնելու, հասկանալի կդառնա, որ առանց որակյալ հանրային ճնշման մնալու ենք մանրերով կշտանալու հույսին: Նիկոլի ճնշումը ուղղակի կարող է քիչ լինել:

Նաեւ պիտի հաշվի առնել, որ մանրերը որքան էլ «իրենց վրա վերցնելով» պատրաստ լինեն գնալ-նստելու, շեֆին վարի չտալու, չեն դիմանալու, կամ՝ երկար չեն դիմանալու ու ծակվելու են, մեղմ ասած, պատմելու են խայտառակ իրականության մասին բաներ, որ շատերի մտքով չէր էլ անցնում: Վերջը իմանալու ենք, թե ինչպես են սրանք բռնաբարել երկիրը: Ասելիքս այն է, որ առանց տուժածների ակտիվ մասնակցության էլ սերժիզմի մետաստազները բացահայտվելու են, ուղղակի դրա համար ավելի շատ ժամանակ է ծախսվելու:

Մալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար Մելոյան
Ամենադիտված