Հայերեն


Կարեն Ասլանյանը` Մարիամ Ալեքսանյանի հետ համբույրի տեսարանների մասին

Life

Հուլիսի 2–ից «Շանթ Պրեմիում» հեռուստաալիքի եթերում կմեկնարկի «Այրված անուրջներ» նոր հեռուստասերիալը, որտեղ խաղում են Կարեն Ասլանյանը, Մարիամ Ալեքսանյանը, Ժաննա Բուտուլյանը, Յուլյա Ֆինկը, Տիգրան Ներսիսյանը, Անի Պետրոսյանը, Սուրեն Առուստամյանը և այլք։

 

Հեռուստանովելի գլխավոր դերակատար Կարեն Ասլանյանը նոր աշխատանքի մասին առաջին անդրադարձը վստահել է Tert.am Life–ին և պատմել, որ սպասվող հեռուստանախագիծը տարբերվում է մյուս սերիալներից, քանի որ, լինելով երկարատև սերիալ, ունի ամբողջական սյուժե։

 

Պատմությունը ծավալվում է ուսանող ընկերների միջև, սիրային եռանկյունի է ձևավորվում Կարեն Ասլանյանի, Մարիամ Ալեքսանյանի և Ժաննա Բուտոււլյանի հերոսների միջև։  Կարենի և Մարիամի կերպարները սիրում են իրար, նախագիծը մեկնարկում է նրանց հարսանիքով, որը, սակայն, չեղյալ է համարվում։ Թե ինչու, դերասանը չի բացահայտում, որպեսզի հեռուստադիտողների համար առավել հետաքրքիր լինի։

 

 

Կարենի խոսքով` այս առաջարկն ընդունել է, քանի որ սցենարը շատ գրավիչ էր իր համար։ «Լևոնն ապահոված ընտանիքի  տղա է, կուրսում ցանկալի փեսացու է, և նրան փորձում են խանգարել ամուսնանալ։ Խափանված հարսանիքն ու դրան հաջորդած մի շարք իրադարձությունները շատ են հասունացնում կերպարիս։ Ինձ համար շատ հետաքրքիր է խաղալ այս դերը»,– ընդգծեց Կարենը։

 

Կերպարից կերպար անցնելիս Կարենի համար շատ կարևոր է նորովի ներկայանալը։ Նրա խոսքով` ամեն անգամ փորձում է «Որպես գլխավոր դեր` սա իմ 5-րդ հեռուստասերիալն է, ինչը քիչ չէ։  Ինձ համար շատ  կարևոր է, որ դերերս տարբերվեն իրարից։ Երբ «Առաջնորդներում» Արամիկ խաղալուց հետո «Դեպի երազանքում» մարմնավորեցի Արմանին, կերպարներն այնքան տարբեր էին, մարդիկ, նույնիսկ, ասում էին` սա ուրիշ դերասան է։ Ինձ համար գերխնդիր է, որ կերպարներս իրար չնմանվեն։ Կարծում եմ` կարողացել եմ Լևոնին էլ այնպես մարմնավորել, որ  չնմանվի մյուս կերպարներիս»,– նշեց Կարենը։

 

Թեև վերջին տարիների Կարենը ներկայանում էր «Արմենիա TV»–ում, «Շանթ» հեռուստաընկերություն տեղափոխվելը դերասանի համար բնականոն էր։ Ժամանակին նա իր առաջին գլխավոր դերը խաղացել է «Անցյալի ստվերներ» հեռուստասերիալում, այնպես որ, սա վերադարձ է հարազատ միջավայր։ «Մեզ մոտ այնքան լավ մթնոլորտ է, որ ես ոչ թե աշխատանքի եմ գնում, այլ լավ ժամանակ անցկացնելու, զուգահեռ նկարահանվելու»,– նկատեց դերասանը։

 

 

Խոսելով երկու խաղընկերուհիների` Ժաննա Բուտուլյանի և Մարիամ Ալեքսանյանի մասին` Կարենը նշեց, որ նրանց հետ աշխատանքը շատ հեշտ է ստացվում. «Ժաննայի հետ խաղալու ավելի քան 3 տարվա փորձ ունենք, կես խոսքից հասկանում ենք իրար»։

 

Անդրադառնալով Մարիամին` նա նշեց, որ վերջինս շատ լավ դերասանուհի է, որը շատ լավ հասկանում է` ինչպես է պետք խաղալ։ «Մեզ մոտ շատ լավ է ստացվում սիրային զույգի մարմնավորելը։ Կարծում եմ` հեռուստադիտողները Լևոնին և Սոնային կընկալեն որպես սիրային զույգ»,– ասաց նա։ Կարենի ու Մարիամի կերպարներն  ունեն համբույրի և բաց տեսարաններ։ Բաց տեսարաններում Մարիամի փոխարեն նկարահանվել է կրկնօրինակող (դուբլյոր), համբույրի տեսարանները Մարիամի հետ են։ Դերասանը վստահեցնում է` ռեժիսորների շնորհիվ նման տեսարանները նկարահանվել են շատ  նուրբ ու գեղեցիկ. «Կարծում եմ` համբույրի իմիտացիա անելը ճիշտ չէ։ Չես կարող խաբել հեռուստադիտողներին, համոզել, որ սիրում եք իրար, եթե չկան նման  տեսարաններ։ Զույգը պետք է ցույց տա իր զգացմունքները, սակայն ոչ գռեհիկ ձևով»։

 

 

 
Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված