Հայերեն


Սարգիս–Մանո զույգի երկրորդ հարսանիքի բացառիկ մանրամասները

Life

Սարգիս և Մանո Գրիգորյանների երկրորդ հարսանիքի բացառիկ անդրադարձը Tert.am Life–ը ներկայացրել էի իր ընթերցողներին։ Tert.am Life–ը ներկա է եղել նաև ռեստորանում շարունակվող խնջույքին, որտեղ ամուսինները մի շարք  անակնկալներ մատուցեցին իրար։ Սարգիսը կարողացավ մի քանի անգամ հուզել Մանոյին, վերջինս իր հերթին ծնկի բերեց ամուսնուն։

 

Երեկոյի ընթացքում Սարգիսը նկատեց, որ մինչև Մանոյին հանդիպելն ապրում էր երազանքներով, նրան գտնելուց հետո` որպես կինոյի տղա։

 

«Ես ու Մանոն շատ դժվար ճանապարհ  ենք անցել, որի ընթացքում ես կորցրել եմ իմ ծնողներին։ Օր չկա, որ չմտածեմ իրենց մասին, չաղոթեմ իրենց հոգու հանգստության համար։ Անբացատրելի զգացում է, թող ոչ ոք ժամանակից շուտ ծնող չկորցնի։ Շնորհակալ եմ քեռուս, ումից լուռ ու ագահորեն սովորել եմ, թե ինչպիսին պիտի լինի հարգված մարդը։ Աստված իր հոգին էլ լուսավորի։ Ես ու Մանոն փորձել ենք ապրել արժանապատիվ։ Ոչ ոքի առաջ կեղծավորություն չենք արել, չենք  շողոքորթել մի կտոր հաց ունենալու կամ ինչ–որ մեկի հացը գողանալու համար։ Ապրել ենք շիտակ ու պատասխանատու։ Մանոյին սեր չեմ խոստովանի։ Մի երգ կա, որը շատ ենք լսում մեքենայում։ Կուզեմ երգով ասել այն, ինչը բառերով ավելի պրիմիտիվ կհնչի»,– ասաց Սարգիսն ու կատարեց Միխայիլ Շիֆուտինսկիի Обожаю я тебя, даже если я тебя обижаю երգը։ Մանոն կատարումից հուզվեց, հետո անկեղծացավ, այս խոսքերն իրենց համար շատ բնութագրական են։

 

 

Պարուհին իր հերթին երգ նվիրեց ամուսնուն։ Երբ Մանոն երգեց, Սարգիսը ծնկի եկավ նրա առաջ։ «Քանի որ ամբողջ հարսանիքը 2 օրում կազմակերպեցինք, ամեն ինչ շատ արագ ստացվեց։ Հունիսի 12-ի գիշերը շատ պատահական լսեցի Նարի Հարությունյանի «Սիրում եմ» երգը, որի խոսքերը, կարծես, իմ սրտից լինեին։ Այնքան բնութագրող երգ էր մեզ համար, որ շատերին նույնիսկ թվացել էր, թե ես եմ հեղինակել։ Սարգսի համար շատ անսպասելի էր, որ ես կերգեմ, որովհետև ինձ մոտ, կարծես, կոմպլեքս լիներ, երբեք չէի երգում։ Այս դեպքում կարևոր չէր` ինչպես կերգեմ, կարևորն ասելիքս էր։ Մի հատված կա` «Դու իմ քայլող անակնակալ, ես երկնքից եմ շնորհակալ։ Հիմա չունեմ ոչ մի կասկած, դու երկնքից ես ինձ տրված», երբ դա երգեցի, նա չէր կարող ծնկի չգալ:

 

) Նա իսկապես իմ քայլող անակնկալն է` բոլոր լավ և վատ իմաստներով»,– պատմեց Մանոն։

 

 

Դերասանուհին շեշտեց, որ օրն իր համար լի էր էմոցիաներով։ Երեկ նա շատ ավելի զգացմունքային էր, քան սովորաբար լինում է։ «Այնքան էմոցիոնալ ու խորհրդավոր օր էր։ Ես ու Սարգիսը փայլում էինք մեր երջանկությունից, մեր սիրուց, մեր ձեռքբերումներից, որովհետև 10 տարվա ընթացքում մենք հասել ենք բարձունքների։ Երբ ամեն ինչի համար ուժ ու եռանդ ես դրել ու մի պահ նայում ես որտեղից ուր ես հասել, գոհունակություն ես զգում, որն ուզում ես կիսել մյուսների հետ։ Չունեցողներին ուզում ես ասել, որ հնարավոր է հաջողության հասնել, չընկճվեն,– ասաց Մանոն, որն ամուսնու հետ մի շարք ֆինանսական խնդիրների միջով են անցել կայունանալու ճանապարհին,– երբ մենք հանդիպեցինք, ինքը ոչինչ չուներ։ Ես համեմատաբար միջին ապրող ընտանիքից էի, սակայն ինքն իսկական  հայ տղամարդ է, երբեք թույլ չի տա, որ ինչ–որ մեկն իր փոխարեն ինչ–որ բան անի։ Մենք սկսեցինք ամեն ինչ 0-ից ստեղծել ու հասանք մեր երազանքներին»։

 

 

Երեկոյի ընթացքում Մանոն 3 զգեստ հագավ։ Նա պատմեց, որ այսքան զգեստափոխությունն ակամա ստացվեց. «Ի սկզբանե պատրաստվում էինք փոքրիկ խնջույքի,որի համար զգեստ էի պատրաստել, պարզվեց, որ անակնկալ է լինելու` հարսանիք։ Գնացի և սպիտակ զգեստ ընտրեցի հավաքույթի համար, հետո պարզվեց, որ գնալու ենք եկեղեցի։ Մտածեցի` եթե եկեղեցի, ուրեմն հարսի զգեստ։ Նախօրեին մինչև ժամը 17–ն աշխատել եմ, հետո գնացել զգեստ և աքսեսուարներ ընտրելու։ Նույնիսկ երեկ մինչև ժամը 14–ը աշխատել եմ։ Բոլորը զարմանում էին` ինչպես եմ հասցնելու, բայց շատ բաներ մեր ընկերներն էին կազմակերպել։ Ամեն ինչ շատ լավ անցավ»։

 

Սարգսի հաջորդ մեծ անակնկալը, որը Մանոյին ստիպեց կրկին արտասվել, կնոջը մատանի նվիրելն էր։ «Շատ անսպասելի էր։ Ես կորցրել էի մեր ամուսնական մատանին, ինքը շատ էր նեղացել։  Ասում էի` այդ օրին ինձ մատանի կնվիրես, ասում էր` ոչ։ Հավատում էի, որ չի տա, որովհետև շատ էր նեղացել,– ասաց Մանոն ու հավելեց, որ ամուսինն իրեն մատանին նվիրեց ռեստորանում, ոչ թե եկեղեցում, նախ` որովհետև մոռացել էին, երկրորդ,  չգիտեին, որ եկեղեցում այդպիսի արարողություն կլինի։  –10 տարի առաջ մենք պսակադրել ենք։ Երեկ ուզում էինք օրհնություն ստանալ, նախատեսում էինք Սուրբ Սարգիս գնալ, սակայն գնացինք Գրիգոր Լուսավորիչ, քանի որ մեզ պսակադրած քահանան հիմա այնտեղ է։ Ուզում էինք պահել խորհուրդը։ Նման երկար արարողությունը մեզ համար էլ անակնկալ ստացվեց։ Իմ ձեռքին մատանի  կար, որը Սարգիսը դրեց մատիս։ Ավելի լավ ստացվեց, հին ավանդույթ կա, ըստ որի հարսին մատանի էին նվիրում, նա երազանքի կարմիր ու սպիտակ թել կապում։ Երեկ նվիրական երազանք պահեցի ու թել կապեցի»։

 

 

Եկեղեցում զույգի քավորի դերում նույն մարդիկ էին, որոնք 10 տարի առաջ էլ ստանձնել էին այդ պարտականությունը, Սարգսի բանակային ընկերն ու կինը։ Հարսնաքրոջն ու ազաբին ընտրեցին տեղում։

 

Բազմաթիվ հարսիկների համար պարեր բեմադրած Մանոն իր համար բեմադրություն անել չի հասցրել ժամանակի  սղության պատճառով։ Ինքը պարեց իր հարսիկներից մեկի համար բեմադրած պարը, որի սկզբում հնչում են Սարգսի գրած խոսքերը։ «Երբ ստեղծագործելու կարիք է լինում, ես Սարգսին պատմում եմ մտքերս, նա գեղեցիկ շարադրում է դրանք։ Այդ խոսքերն ուրիշ հարսիկի համար էինք գրել, սակայն Սարգիսը, բնականաբար, ինձ էր պատկերացրել գրելիս։ Եթե իմանայի, որ այս ձևաչափով կանցկացնենք, հատուկ պար կբեմադրեի, սակայն այսպես ավելի հետաքրքիր էր»,– ասաց Մանոն ու հավելեց, որ ամուսնուն նաև հոգևոր նվեր է մատուցել, որն իր համար շատ կարևոր էր, սաայն չբացահայտեց, թե խոսքն ինչի մասին է։

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված