Հայերեն


Լրջանալու ու քայլ անելու պահը

Քաղաքականություն

Մոտ մեկուկես ամիս է անցել նոր կառավարության ձևավորումից, սակայն, ի մասնավորի, ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը (դե, ոչ միայն նա) շարունակում են կոչ անել՝ սպասել: Հիշում եք, չէ՞, հայտնի պատմությունը: Էն, որ ասում է՝ «դե, արի սրան բացատրի, որ տրամվայի եմ սպասում»: Չլինի, թե մի օր այդ մարդու վիճակում հայտնվենք ու այդպես էլ հոդաբաշխ բացատրություն չտանք, թե այսքան ժամանակ ինչի էինք սպասում:
Մեկ անգամ չենք անդրադարձել հարցին, որ, այո, բոլոր խնդիրները մեկ օրում չեն լուծվում, մեկ ամսում չեն լուծվում: Այո, ժամանակ է պետք: Բայց հիմա նույնիսկ ամենալավատես մարդու համար է դժվար պատասխանել այն հարցին, թե կոնկրետ ինչ մեկ շոշափելի քայլ է արվել անցած մեկուկես ամսում: Քայլ, որը իրապես կապացուցի, որ տրամադրված ենք քայլ առ քայլ բան փոխել երկրում: Երբեմն տպավորություն է, որ միակ ուշադրությունը ԱԱԾ-ի վրա է ու բոլոր պաշտոնյաները զբաղված են ԱԱԾ-ին թեմաներ մատակարարելով: Ամենևին այն կարծիքին չենք, որ ԱԱԾ գործողությունները պետք չեն, սակայն երբեմն նաև մյուս կառույցները նույնպես պիտի աշխատեն: Եթե անկեղծ, ապա միակ միավորը, որը փոքրիշատե կոնկրետ առաջարկներ էր ներկայացնում, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն էր (լավ, մի քիչ էլ արդարադատության նախարարությունը), այն էլ՝ նախարարը հրաժարական տվեց: Թեպետ, անշուշտ, Մանե Թանդիլյանի հրաժարականի հարցում դեռ անհասկանալի պահեր կան, բավական հարցեր կան, որոնց պատասխանը տիկին Թանդիլյանը հետևողականորեն խուսափում է տալ, մինչև... Բայց դա հարցի մյուս կողմն է, վերադառնանք բուն թեմային: Օրինակ, «Արի տուն» ծրագիրը կասեցնելը, հետո իբր նոր ծրագիր առաջարկելը, այս անգամ «Քայլ արա դեպի տուն» անունով, դեռևս ՔԱՅԼ ԱՆԵԼ չի նշանակում, շատ ավելի խոսում է ցուցադրականության ու, ներողություն, մի քիչ էլ անլրջության մասին:
Կամ, թեկուզ, կադրային քաղաքականությունը, որն առանձին դեպքերում նույնիսկ նոր իշխանությունների կողմնակիցների շրջանում է տարակուսանքի տեղիք տալիս: Առավել ևս, որ նույն դաշինքում գտնվող ուժերն այսօր բացարձակ անտեսված են: Մենք դեռ առիթ կունենանք անդրադառնալ միայնության սինդրոմին, կամ որը աստիճանաբար սպառնում է Փաշինյանին, կամ որին ձգտում է վերջինս: Ուղղակի արձանագրենք, որ իր իսկ շատ կողմնակիցներ պնդում են, որ նա արտահերթ խորհրդարանական ընտրություններ պետք է անցկացնի շուտափույթ կերպով՝ չսպասելով իր իսկ հայտարարած մեկ տարվան: Սա նշանակում է, որ նրա թիմակիցները մտավախություն ունեն, թե մի քանի ամիս անց ՔՊ-ի և նրա ղեկավարի այսօրվա վարկանիշից կարող է և շատ քիչ բան մնալ: Իսկ նման մտավախության հիմքեր երևի թե նրանք ունեն:
Քաղաքական մեկնաբաններից մեկը գրել է. « Չլինի՞ թե ֆուտբոլի աշխարհի առաջնության առաջին խաղի մրցավարի առաջին սուլոցը նաև պատերազմի սկիզբն ազդարարի։ Կկարողանա՞ ՀՀ վարչապետի պաշտոնը գրաված Փաշինյանը Մոսկվայում խաղաղություն շահել։ Ալիևն էլ է այնտեղ լինելու։ Կա՞ արդյոք Ադրբեջանին զսպելու մշակված քաղաքական մեխանիզմ։ Թե՞ ամբողջ հույսն արդար ընտրություններ անցկացնելու խոստումներն են։ Այս ամենն արդեն շատ է անհանգստացնում։ Լրջանալ է պետք ու շատ արագ։ Հայաստանը պարտվելու իրավունք չունի։ Կապիտուլյացիայի՝ առավել ևս»:
Այս խոսքերի հեղինակը նախկին իշխաության կողմնակից է, և շատ հնարավոր է , որ նրա տեսակետը շատ սուբյեկտիվ ու չափազանցված է: Ոչ միայն չենք հերքում նման հնարավորությունը, այլև գոնե ծայրահեղացվածության առումով մի քիչ էլ նույնիսկ վստահ ենք: Բայց այ, լրջանալու պահով ոչինչ չենք կարող ասել: Ընդամենը հավելել, որ վերջիվերջո հավաքվել է պետք ու հասկանալ, որ «no natural»-ից վաղուց ժամանակն է անցնել պրակտիկ, լուրջ գործերի: Ի դեպ, նոր կառավարությունում մի քանիսը իսկապես լուրջ, աշխատող մարդկանց տպավորություն թողել են, այդ թվում՝ երիտասարդների թվում: Անուններ տալ չենք ցանկանում՝ տարանջատում չմտցնելու առումով: Բայց ակնհայտ է, որ նույնիսկ սեփական թիմի որոշ կադրերից որոշ բաներ սովորել պետք է:

Արսեն Սահակյան

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված