Հայերեն


«Աղքատ ենք ապրել». Սարգիս Գրիգորյանն անկեղծանում է

Life

Tert.am Life-ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ ներկայացնում ենք դերասան Սարգիս Գրիգորյանին:

 

Սարգսին շատերն ընկալում են հանգիստ ու հանդարտ տեսակով, բայց ինքն իր ամենամեծ թերությունը համարում է բռնկվուն լինելը: Հնարավորության դեպքում դերասանը կցանկանար դրանից ազատվել: Նա անկեղծացավ, որ կյանքում հասցրել է խորը հիասթափություն ունենալ: 

 

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

 

-Չափազանց պատասխանատու լինելը:

 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կուզեիք շտկել կամ վերացնել։

 

-Պայթունավտանգ լինելն ու արագ բռնկվելը:

 

 

-Իսկ ինչի՞ց եք շատ  վախենում, անհաղթահարելի  համարո՞ւմ եք այդ վախը։

 

-Առողջությունը կորցնելը, որովհետև եթե կորցնես, չես կարողանա հետ բերել, մնացած ամեն բան կարելի է հաղթահարել:

 
 

 

 

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել։

 

-Ինչ ուզում եմ, դրանով արդեն օժտված եմ:

 

-Որևէ գերբնական կարողությամբ կուզեի՞ք օժտված լինել։

 

-Կուզեի կկարողանալ այնպես անել, որ ժողովուրդը լավ ապրեր, բոլոր վատ ու տհաճ երևույթները վերանային: Հիմա կախարդական փայտիկը նորաձև է: ԱԺ-ում էլ են խոսում այդ մասին: Կուզեի այդպիսի մի փայտիկ ունենալ:

 

 

-Ի՞նչն է ամենից շատ բարկացնում Ձեզ հասարակության, մարդկանց մեջ։

 

-Երբ միջամտում են այն հարցերին, որտեղ պետք չէ, զբաղվում են ուրիշի գործով ու բոլորն իրենց գիտնականի տեղ են դնում: Ինձ նյարդայնացնում է, որ մարդիկ իրենց տեղերում չեն. ամեն մարդ վարչապետ է, սալիկապատող և այսպես շարունակ: Պետք է յուրաքանչյուրն իր գործով զբաղվի:

 

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

 

-Երբ մենակ եմ լինում, աշխատում եմ ոչ մի բանի մասին չմտածել և քնում եմ: Քանի որ այդպես շատ քիչ է լինում, մենակ մնալու ժամանակն օգտագործում եմ ռեստարտ լինելու համար, իսկ, ընդհանրապես, անըդնհատ մտածում եմ` և՛ աշխատանքի ընթացքում, և՛ մեքենա վարելիս:

 

-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 

-Թափթփվածությունը, ստախոսությունը, դիլետանտիզմը:

 

–Իսկ ի՞նչը կարող է խաղաղություն պարգևել Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսը ո՞րն է:

 

–Երեխաներս: Նրանց հետ շփումն ամենալավ դեղամիջոցն է ինձ համար:

 

 

 

–Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

 

-Մեծամիտ մարդկանցից: Հասցրել եմ հիասթափվել շատ մարդկանցից, բայց ես 15 րոպեից ավելի  չեմ մտածում դրա մասին, միանգամից տվյալ մարդուն գցում եմ սև ցուցակ և շարունակում ապրել: Թող ինքը մտածի: Հիասթափություններ ունեցել եմ նաև մասնագիտական ճանապարհին, բայց այն ժամանակ, երբ նոր էի սկսում։ Հիմա արդեն իմունիտետ եմ ձեռք բերել, պարզապես ուշադրություն չեմ դարձնում: Հասկանում եմ, որ ինչպես կյանքում կա չարն ու բարին, այնպես էլ մարդիկ են հայտնվում, ովքեր ամեն ինչ անում են, որ դու չկարողանաս առաջ գնալ, խոչընդոտներ են ստեղծում: Հիմա հասկանում եմ, թե ինչու են մարդիկ նման բան անում: Կարողանում եմ հակահարված տալ, իսկ այն ժամանակ չէի հասկանում շատ բաներ, շատ էի բարդութավորվում:

 

-Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում, ինչի՞ համար եք ամենից շատ ափսոսում:

 

-Իհարկե: Ափսոում եմ, որ ծնողներս չտեսան այն ամենը, ինչին հասել եմ, չհասցրին խաղալ իրենց թոռնիկների հետ: Մենք բավականին դժվար, աղքատ կյանքով ենք ապրել: Ծնողներիս գերնպատակն էր մեզ, ըստ արժանվույն, մեծացնելը։ Հիմա, երբ մենք եղբայրներով փորձեցինք կայանալ, իրենք մեզ հրաժեշտ տվեցին:

 

-Ո՞վ կամ ի՞նչը կարող է ոգեշնչման աղբյուր լինել Ձեզ համար։

 

-Կինս` Մանո Գրիգորյանը:

 

 

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

 

-Չէի լինի քաղաքկան գործիչ: Ես չեմ սիրում քաղաքականությունը:

 

-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք:

 

–Ինքդ քո նկատմամբ արդար եղիր, որ հետո կարողանաս գլուխդ հանգիստ բարձին դնել ու խղճիդ առաջ պատասխան չտաս:

 

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: 

 

-Իմ դաջվածքներն են, ուրիշ ոչինչ:

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված