Հայերեն


Դատախազի նախկին տեղակալը սկանդալային բացահայտումներ է անում Կոստանյանի մասին

Բաց մի թողեք

ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանը Ֆեյսբուքյան իր էջում մի քանի սկանդալային գրառումներ է կատարել, որոնցով պնդում է, որ ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության այժմյան պատգամավոր, նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը մի շարք սխալներ է թույլ տվել, որոնց հետևանքները ծանր են:

 

 

 

 

 

 

 

 

 

Նախ, Արմեն Դանիելյանը առաջին գրառմամբ հայտնում է իր վերադարձի և մարդկանց ճշմարտությունն ասելու մասին:

«Ես վերադարձա մարդկանց ասելու ճշմարտությունը… դա հարյուրավոր նախկին դատախազների պատիվը և արժանապատվությունը վերականգնելու ճշմարտությունն է…»,- գրում է Դանիելյանը:

Հաջորդ հրապարակմամբ նա հիշեցնում է Գևորգ Կոստանյանի ավագ օգնական Տիգրան Խեչոյանի մասին, որը մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ. «Երբեք ուշ չէ քայլ անելու համար… արդարության համար պայքարող մարդը միշտ էլ կպայքարի… Ինչ կապ ունի պայքարի ժամանակագրությունը… Գուցե դուք իրավացի եք, սակայն, երբ կոռուպցիայի դեմ պայքարող նախկին գլխավոր դատախազ Կոստանյանի ավագ օգնականը չորով դուրս եկավ կոռուպցիոն սկանդալից՝ մնում էր միայն սպասել…

Հ.Գ. Բա մեր օգնականներն ինչու երբեք չկասկածվեցին կոռուպցիայի մեջ… դժվար չէ կռահել…»,- գրում է Դանիելյանը:

 

 

 

 

 

 

Տիգրան Խեչոյանը, մամուլի հրապարակումների համաձայն, մեղադրվում էր կոռուպցիոն սկանդալի մեջ: Ըստ մամուլի հրապարակումների՝ Խեչոյանով զբաղվում էր ԱԱԾ-ն, սակայն ինչպես հետագա հրապարակումներում նշվեց, այս գործը «ջրվեց», քանի որ Խեչոյանն ու Կոստանյանը մտերիմ ընկերներ էին:

 

Դանիելյանը շարունակում է հրապարակումների շարքը՝ անդրադառնալով Սասուն Խաչատրյանի նշանակմանը. «Միթե արդարության վերականգնում չէ Սասուն Խաչատրյանին Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնում նշանակելը։ Անհրաժեշտության պարագայում մեկ առ մեկ կներկայացնեմ կոռուպցիայի դեմ պայքարի անվան տակ պաշտոնից հրաժարված դատախազների անունները։ Նրանց նկատելի մեծամասնությունը պատվարժան իրավաբաններ են՝ ովքեր հաջողությամբ աշխատում են պետական կառավարման տարբեր մարմիններում։ Ինչ է պետական կառավարման այդ մարմիններում կոռուպցիայի դեմ պայքար չէ՞ր իրականացվում։ Թե՞ Գևորգ Կոստանյանը միայնակ էր պայքարում այդ չարիքի դեմ։ Իր տխրահռչակ գործունեությամբ Գևորգ Կոստանյանը նույնիսկ փորձեց վազանցել աշխարհի թիվ մեկ կաթոլիկ քրիստոնեա հովվապետին՝ առավել կաթոլիկ երևալու համար։ Արդյունքն այն է, որ քրեական օրենսգիրքը սգում է մեծն իրավաբանի վրա...»:

 

 

 

 

 

 

Այս գրառումից երկու ժամ անց հայտնվեց Արմեն Դանիելյանի հաջորդ գրառումը՝ նախորդ հրապարակման մեջ հիշատակված անուններով արդեն. 

«Ոչ ոք չի մոռացվել...

Թող նախկին կոլեգաներս ներողամիտ լինեն... Ներքոհիշյալ դատախազներն ինչ-ինչ պատճառներով ազատվել են աշխատանքից: Միթե նրանք չեն պայքարել կոռուպցիայի դեմ...

  1. ՄՆԱՑԱԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, արդարադատության երկրորդ դասի պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՌԴ գլխավոր դատախազի ավագ օգնական,
    2. ՎԱՀԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ Երևանի կայազորի զինվորական դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ,
    4. ՍԱՍՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ,
    3. ԱՐԹՈՒՐ ՂԱՄԲԱՐՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Իրավական ապահովման և եվրաինտեգրման բաժնի պետ, արդարադատության գնդապետ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր- ներկայումս ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, 
    4. ԱՐՄԵՆ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Պետական շահերի պաշտպանության վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ,
    5. ՋՈՆ ՖԱՐԽՈՅԱՆ Արաբկիր և Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանների դատախազ, արդարդատության գեներալ մայոր- ներկայումս ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչության պետ,
    6. ԱՐԹՈՒՐ ԳՈՅՈՒՆՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության ազգային անվտանգության մարմիններում քննվող և կիբեռհանցագործությունների գործերով վարչության պետ, արդարադատության գեներալ մայոր- ներկայումս ՀՀ ՔԿ Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի պետ, 
    7. ԳՐԻԳՈՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Սեփականության և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ, արդարդատության գնդապետ- ներկայումս ՔԿ Ներքին անվտանգության վարչության պետ,
    8. ԳԱԳԻԿ ԽԱՉԻԿՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն և կազմակերպված հանցագործությունների գործեով վարչության պետ, արդարադատության երրորդ դասի պետական խորհրդական- ներկամուս
    «Գագիկ Խաչիկյան» իրավաբանական ընկերության հիմնադիր-փաստաբան,
    9. ԴԱՎԻԹ ՍԱՐԳՍՅԱՆ ՀՀ գլխավոր դատախազության Ընդհանուր բնույթի հանցագործությունների գործեով վարչության պետ, արդարադատության առաջին դասի խորհրդական, ներկայումս- ՀՀ ՔԿ նախագահի խորհրդական,
    10. ՀԱԿՈԲ ՂԱՐԱԽԱՆՅԱՆ Լոռու մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական, իրավաբանական գիտությունների թեկնածու- ներկայումս «Ֆակտում» իրավաբանական ընկերության հիմնադիր-փաստաբան:

Հաջորդիվ կնեկայացնեմ... Սամվել Սինանյանին, Վարդան Ավետիսյանին, Նաիրի Մարգարյանին, Վարդան Մուրադյանին, Նելլի Հարությունյանին, Ալեքսան Անդրեասյանին, Նորիկ Հակոբյանին, Էդուարդ Անդրիկյանին, Հմայակ Զաքոյանին, Հովիկ Սուքիսայանին և մյուսներին.. 
Ներողամիտ կլինեք... »:

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված