Հայերեն


«Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղն էլ կորցնել»․ Բագրատյանը՝ Փաշինյանին

Քաղաքականություն

ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Նիկոլ, հարգելի բարեկամ

Մամուլից իմացա, որ որոշել ես շարունակել և ավելի քան 2 անգամ ընդլայնել այսպես կոչված կուտակային կենսաթոշակային համակարգը։ Մինչև այս տարվա հուլիսի մեկը պետական հատվածի աշխատողների աշխատավարձի 5%-ին գումարվում էր բյուջեի 5%-ը և ուղարկվում էր կառավարիչներին։ Մասնավոր հատվածի աշխատակիցների համար խնդիրը հետաձգված էր։ Դու հնարավորություն ունեիր այն չեղարկելու։ եվ ահա մամուլից իմանում եմ նոր որոշման մասին. 5-5 հարաբերակցությունը փոխվում է 2.5-7.5 հարաբերակցության և արդեն կիրառվում բոլոր աշխատողների նկատմամբ։

Ի՞նչ է իրականում որոշել կառավարությունը։ Նա որոշել է հետայսու ՀՀ բյուջեի մի 5-6%-ը (տարեկան առնվազն մի 60 մլրդ դրամ) 45 տարով (միջին հաշվով մի քիչ պակաս) դուրս հանել երկրից հետագայում այսօրվա երիտասարդների բարօրությունը ապահովելու համար։ Կարո՞ղ է նման որոշումը բնական համարվել։ Այո, շատերն են դա անում։ Ո՞րն խնդիրը։ Այստեղ ահա սկսվում են հարցերը։ 1. Զարգացման մեր մակարդակում, երբ մասնավոր սպառումը հաճախ գերազանցում է ՀՆԱ-ն, նման հանդուգն կուտակում կատարելը տրամաբանական չէ։

Մենք թաղված ենք միջնաժամկետ և միջին երկարաժամկետ (համենայն դեպս 45 տարուց պակաս) պարտքերի մեջ։ Բայց արի ու տես երկարաժամկետ պարտք ենք տալիս։ 2. ՀՀ այսօրվա բյուջեն հիմնականում պետական ոլորտում զբաղվածների աշխատավարձն է ու կենսաթոշակները։ երբ մենք բյուջեից 5-6%- հանում ենք, ապա հարաբերականորեն իջեցնում ենք այս մարդկանց աշխատավարձը կամ թոշակը։ Ստացվում է այսօրվա թոշակառուներից փողը կտրում ենք վաղվա թոշակառուների համա՞ր (որոնք այսօր աշխատում են)։ Սա անթույլատրելի է։ Սովորաբար աշխատողներն են պահում չաշխատողներին։ Արդյոք սա պոպուլիստական նվեր չէ հեղափոխություն արած ջահելությանը։ Բա տարիքավորնե՞րը (30-ից բարձրերը), բա ծերե՞րը։ Էլ ու՞ր մնաց սերունդների համերաշխությունը։ Մենք նրանց իրար դե՞մ ենք հանում։ 3. Փողը դուրս է տարվում 45 տարով։ Բայց ներդրվում է միջնաժամկետ արժեթղթերում (մինչև 10 տարի) կամ էլ միջին երկարաժամկետներում (մինչև 20 տարի)։

Այդ դեպքում ի՞նչու ենք 45 տարով տալիս։ Իանդու չենք կապիտալիզացնում յուրաքանչյուր 10 կամ 20 տարին մեկ։ Ուսումնասիրությունները ցույց տվեցին որ աշխարհում 30 տարուց բարձր ռեգուլյար արժեթղթեր չկան։ Նայեք ԱՄՆ-ին. 10 տարին մեկ կապիտալիզացնում է։ Նույնիսկ Չիլին, որից իբր թե համակարգը փոխառել ենք։ 20 տարուց մի փոքր ավել (ի դեպ, Չիլին վերջերս մտցրել է աշխանքային կենսաթոշակ, մերձբալթյան հանրապատություններն իրենց վերջին տարիների ցածր տնտեսական աճը բացատրում են կուտակայինով)։ 45 տարի տնտեսական հորիզոն չկա, քանզի շղթայական ինդեքսները այդքան երկար ժամկետի համար գնաճի կամ արժույթի փոխարժեքի մեծ տատանումներ են տալիս։ 45 տարի հետո մենք չենք կարող իրար հանդիպել և ասել, ով էր ճիշտ և ով էր սխալ։ Մենք պարզապես չենք լինի։

Այս ամենը չի քննարկվել։ Կավարության նիստում ասած քո բառերը (անցել ենք անդառնալիության կետը) տեղին չեն։ Այս հարցում անդառնալիության կետ չկա։ Կամ էլ թե իբր հիմա վստահության իշխանություն է, ուրեմն կարելի է։ Այն, որ վստահության իշխանություն է, համաձայն եմ (առայժմ)։ Բայց այս հարցում վստահությունը կամ անվստահությունը ի՞նչ կապ ունեն։ Եթե այս համակարգը քո տարբերակով ընդունվի, ապա առաջիկայում կարող ենք Ղարաբաղ էլ կորցնել, հայրենիք էլ։ Ի՞նչու։ Որոովհետև հաշվի, որ մի հատ մարզ տնտեսական շրջանառությունից հանում ես։

Խնդրեմ, նստենք հեռուստացույցի առաջ բանավիճենք։ Կամ էլ, նկատի ունենալով որ ի վերջո փողը մի սերնդից փոխանցում ես մյուսին, ի՞նչու չդնել հանրաքվեի։ Քո իշխանության գալը ժողովրդավարության հիանալի օրինակ էր։ Դե դա գործով ապացուցիր. դիր հանրաքվեի։

Չէի գրի։ Կգայի կպատմեի։ Բայց զանգերիս չես պատասխանում, հետ չես զանգահարում։ Ի դեպ սա առաջին դեպքն է։ Նախկինները, որոնց հստակ ընդդիմադիր էի, նույնիսկ նախագահը, եթե տեղում էլ չէին, մի քիչ հետո հետ էին զանգում։ Գիտեին, որ ես երբեք անձնական հարցով չեմ զանգահարում։

Կարկուտ կտեղա՞․ ի՞նչ եղանակ սպասել հուլիսի 17-ից 21-ինՀուլիսի 17-ին, 20/21-ին գազ չի լինելու․ հասցեներԿրակոցներ են հնչել Լոռու մարզում․ կա վիրավորԵրեք օր էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենԻրանական Քեշմ կղզու մոտակայքում ամերիկյան արկեր են ընկնելԲաբաջանյան փողոցից դեպի Շիրակի փողոց գնացող կամրջի վրա «Lexus»-ը բшխվել է երկաթե արգելապատնեշներինԶելենսկին Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Եվգենի ԽմարայինՄարկ Կուկուրելյան հայտարարել է, որ պատրաստ է գլխավոր մարզիչ Լուիս դե լա Ֆուենտեի դեմքի դաջվածքն անել, եթե հաղթեն Աշխարհի առաջնությունումԱլիևը Թրամփին շնորհակալություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործում ունեցած ներդրման համարՊայթյունների ձայներ են լսվել Դուբայի կենտրոնում«Համահայկական ճակատ» շարժման և համանուն կուսակցության շնորհավորական ուղերձը Նորատ Տեր-Գրիգորյանցի ծննդյան օրվա կապակցությամբՎեդիում դեռահաս քույրերի նկատմամբ uեռական ոտնձգnւթյուն կատարած անձանց կալանքը երկարաձգվել էԼևոն Արոնյանը՝ Biel Chess Festival արագ շախմատի մրցաշարի հաղթողՄոսկվա-Գյումրի չվերթի ինքնաթիռը մանևրել է ՀՀ տարածքում՝ հասնելով գրեթե մինչև Թուրքիայի օդային սահմանԵրևանի մասնավոր մանկապարտեզում դայակը մարմնական վնասվածք է պատճառել 6-ամյա տղային․ երեխան հիվանդանոցում էՍտեփանավանցիներին հուզող խնդիրները մշտապես լինելու են մեր ուշադրության կենտրոնում․ Նարեկ ԿարապետյանՀայաստանի ազգային գրադարանում բացվել է իրանական գրականության անկյունԻշխանությունը ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ հարցումԻսկ ո՞վ լինի մեզ ղեկավար, որ վստահ լինենք որ տեր կկանգնի մեր երկրին․ հարցումՌուսաստանն այլևս չի ընդունում մեր գյուղմթերքը․ հարցումՕրական մեկ ավոկադոյի օգտագործումը կարող է նվազեցնել սրտանոթային հիվանդությունների ռիսկի գործոնները գիրության դեպքումՀասարակության կարծիքը հայ-ռուսական վատ հարաբերությունների մասինՂրիմում 2 ԱԹՍ-ներ խոցել են ռուսական «Սու-24Մ» ինքնաթիռՈւ՞մ շահերից էր գործում Փաշինյանը փչացնելով հարաբերությունները Ռուսաստանի հետ․ հարցումԱլեք Մանուկյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում բшխվել են «Ford Fusion»-ը և էլեկտրական հեծանիվը․ կա վիրավորՈւկրաինան նոր վարչապետ ունիԱյց Լոռու մարզի Ագարակ համայնք. արձանագրված խնդիրներ, սպասվող լուծումներ․ Նարեկ ԿարապետյանՆախօրեին Մոսկվայի Սուրբ Պայծառակերպության եկեղեցում տեղի է ունեցել միասնական աղոթք՝ ի աջակցություն և ի զորակցություն ներկայում կալանքի տակ գտնվող Գագիկ Ծառուկյանի. Իվետա ՏոնոյանԻշխանությունը չի հարգում իր սեփական ժողովրդի ընտրությունն ու որոշումը. Արամ ՊետրոսյանՃանաչել Նարեկացուն նորովի. լույս է տեսել «Աստծուն եմ հագել ներսից և դրսից» գիրքը ««Հայաքվեն» իրականացրել է լայնածավալ դիտորդական առաքելություններ, պաշտպանել քաղաքացիների ընտրական իրավունքը և բարձրաձայնել ընտրական գործընթացներում արձանագրված ընտրախախտումների մասին»Եթե շարունակենք ժողովրդին բաժանել սևերի ու սպիտակների, դրանից ոչինչ չենք շահի. Արեգ ՍավգուլյանԶինված մարդիկ չպետք է որոշեն մեր երկրում տնտեսության շրջանառությունը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանն իր վախերը ծածկելու համար չեզոքացնում է քաղաքական գործիչներին. Աննա ԿոստանյանԱրդարադատությունը հաճախ վերածվում է գործիքի, իսկ ճշմարտախոսությունը դառնում է «հանցանք»․ Հրայր ԿամենդատյանԱռանց կայուն աշխատատեղերի և տրանսպորտի. ինչպե՞ս է ապրում Լոռու մարզի Ագարակ համայնքը․ Նարեկ Կարապետյան«Ազատություն». «ՄՕԿ-ը փորձում է լուծումներ գտնել ու պաշտպանել ՀԱՕԿ-ը» Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան «Քաղաքական էլիտա լինելը պահանջում է կազմակերպվածություն» հատված «Հայկական գործոն» պոդքաստից․ Ավետիք ՉալաբյանԱմեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա Ավետիք Չալաբյանն այսօր բանտում է իր ազգային գաղափարների համար. Արմեն ՄանվելյանԳիտելիք և փորձ՝ հանուն էներգետիկայի ոլորտի զարգացման. վերապատրաստվել է 70 մասնագետ Արևային վահանակներ 10 րոպեում. Ֆիզիկոսները առաջընթաց են գրանցել պերովսկիտ-սիլիցիումային բջիջների արտադրության մեջ Երբ գլոբալ մրցակցությունը Երկրից տեղափոխվում է տիեզերք. «Փաստ» Հայաստանի զբոսաշրջության ոլորտը կանգնած է կարևոր ընտրության առաջ. «Փաստ» «Այդ ճնշումները պատահական չեն, դրանք մտնում են ընդհանուր ծրագրի մեջ». «Փաստ» Լայնածավալ բռնաճնշումներին դիմակայելու անհրաժեշտությունը. «Փաստ» «Ողորմություն խնդրողի» կեցվածքով պետություն չես պահի. «Փաստ» Կառավարությո՞ւն, ի՞նչ կառավարություն... «Փաստ» Իշխանական տեռորի իրավական սնանկությունը. Ավետիք Չալաբյանի գործը՝ որպես քաղաքական հաշվեհարդարի դասական օրինակ. «Փաստ»
Ամենադիտված