Հայերեն


«Դա իմ ցավոտ թեման է». «Վիտամինի» Զառան անկեղծանում է

Life

 Դա իմ ցավոտ թեման է. Զառա ՍահակյանԴերասանուհի Զառա Սահակյանին արդեն տեւական ժամանակ է, ինչ էկրաններին չենք տեսնում, իսկ դադարի պատճառների եւ այլ թեմաների շուրջ Life.panorama.am-ը անկեղծ զրույց է ունեցել նրա հետ:

Հարցին, թե Զառային ինչու այժմ չեսնք տեսնում հեռուստանախագծերում եւ ե՞րբ կարող ենք սպասել, պատասխանեց.

«Ես դուրս եմ եկել այն տարիքից, որ ամեն պրոյեկտում երեւամ, եւ առհասարակ, շատ էկրաններին երեւալն էլ ճիշտ չէ, հոգնեցնում է. ժամանակ առ ժամանակ պետք է հանգիստ վերցնել ու հասկանալ, թե ինչ ես ուզում: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, այս պահին ընտրության առաջ եմ կանգնած: Մի քանի նախագծերից հրավերներ ունեմ, որոնցից պետք է ընտրեմ այնպիսինը, որը հարմար կլինի նաեւ գրաֆիկի իմաստով, քանի որ տղաս արդեն դպրոցական է ու համապատասխան ուշադրություն է պահանջում: Այս պահին «Վիտամին ակումբը» նոր նախագիծ է պատրաստում, որտեղ հավանաբար ես էլ կնկարահանվեմ»:

Զառային մարդիկ ծանոթ են բացառապես հումորային նախագծերից, քանի որ առաջարկները հենց նման պրոյեկտների կողմից են եղել, սակայն իրականում դերասանուհին պատրաստ է տարբեր ժանրերում ներկայանալ, քանի որ ունի համապատասխան կրթություն:

«Դա իմ ցավոտ թեման է: Այնպես է ստացվել, որ առաջարկները միայն հումորային նախագծերի շուրջ են եղել եւ ես միայն դրանց շրջանակում եմ հանդես եկել: Իհարկե, սիրով եմ անում այդ ամենը, բայց ինձ հետաքրքիր կլինի արդեն նաեւ այլ ժանրերում ներկայանալ, քանի որ ես պրոֆեսիոնալ դերասանուհի եմ: Իսկապես շատ կցանկանամ մի լուրջ ֆիլմում նկարահանվել, որից հետո տարիներ անց չեմ ամաչի եւ ուրախ կլինեմ, որ ժամանակին նման ֆիլմում եմ նկարահանվել»,- նշեց Զառան, իսկ հարցին, թե ըստ նրա՝ հեռուստադիտողն ինչպե՞ս կընդունի նրան դրամատիկ ժանրում, պատասխանեց.

«Միանշանակ որեւէ բան ասելը դժվար է, քանի որ դա ընդամենը կանխատեսում կլինի: Եթե հանդիսատեսը առողջ է, ապա նրան տվյալ նախագծի եւ ներգրավված դերասանների որակն  է միայն հետաքրքրելու, այլ ոչ թե այն, թե այդ դերը խաղում է Զառան, թե մեկ ուրիշը: Այսինքն՝ մարդիկ պետք է գնահատեն որակը, դերասաններին իր կերտած կերպարների հետ չնույնացնեն: Ամեն դեպքում, նկատում եմ, որ հասարակութունը սկսել է  առողջ մոտեցում ցուցաբերել ամեն ինչի նկատմամբ: Այդ ամենը ժամանակի խնդիր է, ի վերջո՝ մենք շատ կոտրված արժեհամակարգեր ունեինք, որ գնալով վերականգնվում են»:

Հետաքրքրվելով, թե Զառա Սահակյանը երբեւէ չի՞ մտածել թատրոն մուտք գործելու մասին, նշեց.

«Իհարկե, մտածել եմ, բայց ես միշտ ասել եւ կշարունակեմ կրկնել, որ նախընտրում եմ զբաղվել մեկ գործով, բայց դա անել լավ: Ես երբեք չեմ ընդունում, որ թատրոնի փորձի ժամին մարդը գնում է նկարահանման, որովհետեւ գումարի խնդիր ունի: Այդ ժամանակ հաստատ լիարժեք չես լինի, ինքդ քեզ հետ էլ անկեղծ չես լինի, տվյալ բանը կանես ուղղակի անելու համար, իսկ ես կյանքում չեմ արել եւ անում մի բան պարզապես անելու համար»:

Հարցին, թե Զառան սկզբունքայի մարդ եւ դերասանուհի է, նկատեց.

«Իրականում ես երբեք չեմ երազել դերասանուհի դառնալու մասին, պարզապես ճակատագիրը այդպես դասավորվեց: Այո, ես որոշակի սկզբունքներ ունեմ: Երբեմն այս կամ այն նախագծի ղեկավարները ասում են պետք է կոմպրոմիսի գնալ, բայց ես դրանց դեմ եմ: Իրականում՝ ես կոմպրոմիսային մարդ եմ, բայց նաեւ մի պարզ ճշմարտություն կա, երբ գնում ես կոմպրոմիսի, տուժում է որակը: Ամեն ինչը ցույց է տալիս, որ լավ արդյունք ունենալու համար պետք է պահել ոսկե միջինը: Վստահ եմ, որ ժամանակը գալու է եւ բոլորն էլ այդպես են կարծելու: Դերասանից պետք է պահանջել լիարժեք աշխատանք, իսկ դերասանն էլ պետք է պահանջի լիարժեք պրոֆեսիոնալ մոտեցում»:

Անցյալ տարի Զառան տղայի եւ ամուսնու հետ մեկնել էր ԱՄՆ, որից հետո շատերը կարծում էին, թե Զառան մշտական բնակություն կհաստատի այնտեղ: Հարցին, թե դերասանուհին երբեւէ մտադրություն ունեցե՞լ է հեռանալ Հայաստանից, ընդգծեց.

«Իմ կարիերայի հենց սկզբից ես միշտ էլ մեկնել եմ ԱՄՆ ու Եվրոպա՝ հյուրախաղերի: Հայաստանից գնալու հնարավորություններ միշտ եմ ունեցել, եւ չեմ ստի, երբ ժամանակին հիասթափություններ եմ ունեցել, մտածել եմ նաեւ հեռանալու մասին: Մտածել, բայց երբեք կտրուկ որոշումներ այդ ուղղությամբ չեմ կայացրել: Դա կլիներ վերջին քայլը, որը պետք է անեի, երբ ամբողջովին, ամեն ինչից հիասթափվեի»:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 
Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված