Հայերեն


Միաբևեռ ընդդիմություն

Քաղաքականություն


Կար ժամանակ, երբ քաղաքական ուժերի մեծ մասը պայքարում էր ընդդիմության դաշտում իր ուրույն տեղը զբաղեցնելու համար: Ավելին, երբեմն հիմնական պայքարը ոչ այնքան իշխանություն-ընդդիմություն դաշտում էր, որքան ընդդիմություն-մի ուրիշ ընդդիմություն դաշտում: Հիմա որոշակի իրավիճակ է փոխվել: Ընդ որում, այն աստիճան, որ ՀՀԿ-ն իրեն հայտարարում է միակ ընդդիմություն: Ընդհանուր առմամբ, դժվար է չհամաձայնել նման հայտարարության հետ, քանզի իրապես այս փուլում ոչ մի ուժ ՀՀԿ-ից բացի չի հայտարարել ընդդիմություն լինելու մասին: Ինչո՞ւ է այդպես: Չենք կարծում, թե բոլոր քաղաքական ուժերը անվերապահ հիացած են Նիկոլ Փաշինյանի կառավարության կազմով ու մեկամսյա գործունեությամբ: Խնդիրը բացարձակ այլ է: Եթե ՀՀԿ-ի իշխանության օրոք հասարակության վստահության որոշակի քվե ստանալու երաշխիքը ընդդիմադիր հայացքներ ունենալն էր, քանի որ հասարակության գերակշիռ մասն էր դժգոհ իշխանություններից, ապա այսօր բացարձակ հակառակ բևեռում ենք: Նոր իշխանություններն իրենց հայտարարում են ժողովրդի իշխանություն՝ այսպիսով իրենց հակադրվող ցանկացած մեկի մեխանիկորեն հակաժողովրդական «տիտղոսին» արժանացնելու հեռանկարով: Արդյունքում (նաև հաշվի առնելով, որ էյֆորիկ տրամադրություններն ու հատկապես սոցիալական ցանցերում շատերի շրջանում որևէ քննադատություն ադեկվատորեն ընկալելու գրեթե իսպառ բացակայությունը) առավել զգուշավոր է դառնում քաղաքական ուժերի զգալի մասը: Նրանք աշխատում են կա՛մ առայժմ ձայն չհանել, կա՛մ հնարավորիս դրական արտահայտվել նոր իշխանությունների մասին, կա՛մ գոնե հայտարարել, թե նոր են, դեռ թող աշխատեն: Սակայն այստեղ առկա է շատ լուրջ վտանգ: Մի կողմից խնդիր ունենք անկեղծության դոզայի նվազման հետ, քանզի վերոնշյալ ուժերը, կրկնենք, ոչ միշտ են կողմ կառավարության բոլոր քայլերին, բայց զգուշանում են քննադատել: Մյուս կողմից, առաջ է գալիս ընդդիմադիր դաշտի մոնոպոլիզացման վտանգ: Իսկ ՀՀԿ-ի պարագայում լիարժեք օբյեկտիվություն ակնկալել իր ընդդիմադիր կեցվածքում ուղղակի լուրջ չէ: Չի էլ կարող այդպես լինել: Իսկ ցանկացած իշխանություն, որը չունի օբյեկտիվ, անկաշկանդ ու ինստիտուցիոնալ ընդդիմություն, շատ արագ կթուլանա, կկորցնի հեղինակությունը և կկատարի բոլոր այն սխալները, ինչ նախորդները: Ինչպես կասեր բանաստեղծը՝ գուցե «դեռ մի բան էլ ավելի»:

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված