Հայերեն


«Համառ եմ». Մերի Երեմյանը՝ անձնականը փակ պահելու մասին․ լուսանկարներ

Life

Երջանկությունը ֆիզիկական, մտավոր ու հոգևոր ներդաշնակության մեջ է. այս կարծիքին է երիտասարդ դերասանուհի Մերի Երեմյանը, ում բաժին է հասել մարմնավորել ոչ այնքան երջանիկ կյանք ունեցող կնոջ կերպար: Մասնագիտությամբ տնտեսագետ Մերին հեռուստատեսությունում հայտնվել է դեռ 3 տարի առաջ, բայց հեռուստադիտողներին առավել հայտնի դարձավ «Էլենի օրագիրը» հեռուստասերիալից, որտեղ մարմնավորում է Սոնային:

 

Հաղորդավարական գործը դերասանի աշխատանքով ընդհատած Մերին ասում է՝ հեռուստատեսային աշխարհն իրեն միշտ է գրավել: Թե ինչպես նա հայտնվեց իր համար գրավիչ աշխարհում, Tert.am Life-ը պարզել է երիտասարդ դերասանուհուց` նրա հետ զրուցելով ինչպես աշխատանքի, այնպես էլ հետաքրքրությունների, ընկերների, առօրյայի մասին:

 

«21TV»-ում Մերին մոտ երկու տարի ներկայացել է որպես հաղորդավարուհի՝ անցնելով  մասնագիտական դասընթացներ. «Միշտ ցանկացել եմ հաղորդավարուհի դառնալ։ Չնայած այնպես ստացվեց, որ ընդունվեցի Տնտեսագիտական համալսարան, դա, փաստորեն, չխանգարեց ինձ իրագործել ցանկությունս։ Քասթինգի միջոցով ինձ ընտրեցին որպես երաժշտական հաղորդումների հաղորդավարուհի»:

 
 

 

 

 

Մերին երկար ժամանակ աշխատել է նաև իր մասնագիտությամբ՝ հաշվապահական գրասենյակում: Նա նշեց, որ սերիալներում նկարահանվելու շատ առաջարկներ է ստացել, սակայն մերժել է, քանի որ մտավախություններ ուներ, օրինակ, դերասնաական կրթություն չունենալու հետ կապված:  

 

««Էլենի օրագրում» նկարահանվելու առաջարկն ընդունեցի նախ այն պատճառով, որ սցենարն ինձ դուր եկավ։ Բացի այդ, ուզում էի աշխատել այդ թիմի հետ: Փաստորեն, չսխալվեցի, որովհետև շատ լավ թիմ է: Իհարկե, մտավախություններ շատ են եղել, հատկապես, որ իմ կերպարն ունի խորը կենսագրություն, դա ներկայացնելը բարդ է: Չգիտեմ, որքանո՞վ  է ինձ մոտ ստացվում, բայց կարծում եմ՝ կերպարս սիրվել է հեռուստադիտողի կողմից: Այդ հարցում ինձ շատ է օգնել սերիալի թիմը, հատկապես` ռեժիսորի խորհուրդները: Ես նաև դերասանի վարպետության ու բեմական խոսքի մասնավոր դասընթացներ եմ անցել Թատերական ինստիտուտի դասախոսներից մեկի մոտ: Փորձում եմ անընդհատ սովորել, քանի որ սովորելու շատ բան կա»,-ասաց նա:

 

24-ամյա դերասանուհին սերիալում մարմնավորում է ավելի հասուն կնոջ՝ Սոնային, որը դպրոցում անգլերենի ուսուցչուհի է աշխատում, ամուսնացած է և բազմաթիվ դժվարություններ ունի անձնական կյանքում: Մերին ասաց, որ իր հերոսուհու հետ որևէ ընդհանրություն չունենալը սկզբնական փուլում փոքր-ինչ դժվարացնում էր աշխատանքը: «Սոնայի կյանքի պատմության պես դեպքերի կարելի է հանդիպել նաև մեր շրջապատում: Ես փորձում եմ դիտարկել այդ օրինակներն ու հնարավորինս ճիշտ ներկայացնել իմ հերոսուհուն։ Քանի որ ես ամուսնացած չեմ, չեմ կարող ասել, թե ինքս ինչպես կվարվեի այդ իրավիճակում»,- ասաց Մերին:

 

 

Նա նշեց, որ հիմնականում դրական արձագանքներ է ստանում իր խաղի վերաբերյալ, թեև չբացառեց, որ բացասական կարծիքներ էլ կարող են լինել. «Ես հիմնականում ինձ շատ մոտ կամ պրոֆեսիոնալ մարդկանց կարծիքներն եմ ընդունում, որպեսզի կարողանամ ճիշտ աշխատել»:

 

Մերիի խոսքով` ի սկզբանե էկրանից այն կողմ հայտնվելու ցանկությունը հայտնի դառնալու հանգամանքով պայմանավորվարծ չի եղել, քանի որ չի սիրում ուշադրության կենտրոնում լինել։ «Ինձ ավելի շատ գրավել է աշխատանքի ընթացքը, ոչ թե ճանաչված լինելը: Իհարկե, հաճելի է, երբ, օրինակ, փողոցում տեսնելիս ժպտում են կամ փոքր քույրիկիս ծնողական ժողովներին, երեխաների ծնողներից շատերը դրական կարծիքներ են ասում ոչ միայն իմ խաղի, այլև մեր սերիալի վերաբերյալ,-ասաց Մերին ու նկատեց, որ «Էլենի օրագիրը» ընտանեկան դիտման համար նախատեսված սերիալ է։ -Մեր սերիալում նաև շատ ուսուցողական տարրեր կան: Օրինակ՝ Վարդգես Պետրոսյանի՝ «Ապրած ու չապրած տարիներ» գրքից մեր սերիալում որոշ տողեր մեջբերելուց հետո, մի քանի ամսվա ընթացքում գրախանութներում գիրքը մեծ թվով վաճառք է ունեցել և տպաքանակը վերջացել է»:

 

Մերին նշեց, որ սերիալում իր բոլոր խաղընկերների հետ լավ հարաբերությունների մեջ է, բայց իր ամենամտերիմ ընկերների շարքը սերիալից որևէ մեկը չի համալրել։.«Ամենամտերիմ ընկերներս ընդհանրապես կապ չունեն այս ոլորտի հետ: Չեմ կարծում, եթե ժամանակիս մեծ մասն անցկացնում եմ դերասանների միջավայրում, ուրեմն, ընկերներս պետք է լինեն այդ ոլորտից: Իմ ամենամոտ մարդկանց կարող եմ օրերով չտեսնել, բայց մտերմությունը դրանից չպակասի»:

 

 

Ազատ ժամանակը Մերին նախընտրում է անցկացնել ընկերների միջավայրում: Սիրելի զբաղմունքների շարքում են ընթերցանությունը, կինոդիտումներն ու սպորտով զբաղվելը: Վերջինը՝ նրա խոսքով, կարևոր է ինչպես առողջ ապրելակերպի, այնպես էլ սլացիկ կազմվածք ունենալու տեսանկյունից: «10 տարեկանից մոտ 5 տարի բասկետբոլի եմ հաճախել:  Շատ երկար ժամանակ գնդակը ձեռքս չէի վերցրել: Վերջինը նկարահանման ժամանակ եղավ, բայց ոչ թե խաղացի, այլ մեկ անգամ փորձեցի նետել շիթը:)»,-ասաց Մերին:

 

Ինքն իրեն բնորոշելիս՝ ասում է՝ նպատակասլաց է ու համառ: Մերիի խոսքով` գուցե շատերը չպատկերացնեն, բայց ինքը տեսակով չափազանց ակտիվ է, ինչը, երբեմն, խանգարում է կառավարել էմոցիաները.  «Դժվարին իրավիճակներում փորձում եմ լուծում գտնել՝ ինքս ինձ հանդարտեցնելով ու համբերատար լինելով, որովհետև զգացել եմ, որ ակտիվ բնավորությունս լավ բանի չի հանգեցնում»:

 

Նա չի սիրում խոսել անձնական կյանքին առնչվող թեմաներից, այդ հարցում իրեն փակ մարդ է համարում, բայց մարդկանց հետ շփման մեջ կարևորում է բաց լինելն ու պարզությունը: «Ինձ համար ամենակարևորը՝ մարդու պարզ, հասարակ ու անկեղծ լինելն է: Պետք է կարողանաս առավելագույնս անկեղծ լինել ինքդ քեզ հետ, հետևաբար այդպիսին կլինես նաև դիմացինի հետ: Ես շփվող եմ, բայց փակ, ոչ բոլորի առջև եմ բացվում»,-ասաց նա և ավելացրեց, որ հակառակ սեռի մեջ ևս այս որակներն է կարևորում, դրան գումարած խնամված ու կոկիկ լինելը:

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված