Հայերեն


Կոստանյանի դեմ քրեական գո՞րծ կհարուցվի

Բաց մի թողեք

ՀՀ գլխավոր դատախազի նախկին տեղակալ Արմեն Դանիելյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որը ներկայացնում ենք ստորև. «Այսօր հանցագործության մասին հաղորդում եմ ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին և Հատուկ քննչական պետի տեղակալ Մուշեղ Բաբայանին: Ներկայացնում եմ հաղորդումն ամբողջությամբ. ՀՀ գլխավոր դատախազ պրն. Ա. Դավթյանին, ք. Երևան, Վազգեն Սարգսյան փ. 5: Պատճենը՝ Հատուկ քննչական ծառայության պետի տեղակալ պրն. Մ. Բաբայանին, ք. Երևան, Վաղարշ Վաղարշյան 13ա:


ՀԱ Ղ Ո Ր Դ ՈՒ Մ ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

2008թ. մայիսի 7-ին ՀՀ Նախագահի կողմից նշանակվել եմ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնում և պաշտոնավարել մինչև 2013թ. հոկտեմբերի 15-ը: Սույն հաղորդման համար հիմք է հանդիսացել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելը և նա ծառայության շահերին հակառակ օգտագործելով իր պաշտոնեական դիրքը՝ խախտելով Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջները առաջարկություն է ներկայացրել ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանին՝ ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու համար: 
Հայտնում եմ, որ ես ՀՀ դատախազի տեղակալի պաշտոնից ազատվելու դիմում չեմ ներկայացրել և իմ նկատմամբ պաշտոնից ազատելու կարգապահական տույժ չի կիրառվել: 
Սույն հաղորդման մեջ հղումներն արված են (27.11.2005) ՀՀ սահմանադրությանը և ( 22.02.2007) Դատախազության մասին ՀՀ օրենքին: 
Սահմանադրության 55-րդ հոդվածի 9-րդ կետի համաձայն ՀՀ նախագահը գլխավոր դատախազի առաջարկությամբ նշանակում և ազատում է գլխավոր դատախազի տեղակալներին: 
Սահմանադրության մեկ այլ՝ 56 հոդվածում ասվում է, որ Հանրապետության Նախագահը հրապարակում է հրամանագրեր և կարգադրություններ, որոնք չեն կարող հակասել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը և օրենքներին ու ենթակա են կատարման Հանրապետության ամբողջ տարածքում։ 

Դատախազության մասին ՀՀ օրենքի 44 հոդվածի 1-ին մասի համաձայն դատախազն իր գործունեությունն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին: Իսկ նույն հոդվածի 2-րդ մասում ասվում է, որ դատախազը չի կարող ազատվել զբաղեցրած պաշտոնից, բացառությամբ Սահմանադրությամբ և սույն օրենքով նախատեսված դեպքերի և կարգի։ Ավելին՝ դատախազի ծառայողական պարտականությունների կատարմանը խոչընդոտներ ստեղծելը, նրա գործունեության կապակցությամբ նրան վիրավորելը, նրա և նրա ընտանիքի անդամների կյանքի, առողջության կամ գույքի նկատմամբ ոտնձգություն գործադրելը կամ դրա սպառնալիքն առաջացնում են օրենքով նախատեսված պատասխանատվություն (նշվ. հոդվածի 3-րդ մաս)։

Նշված օրենքի 50 հոդվածում սահմանված են դատախազին պաշտոնից ազատելու հիմքերը: Ըստ այդմ դատախազին պաշտոնից ազատելու հիմքերն են՝ 
1) անձնական դիմումը, 
2) դատախազի պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը` 65 տարին լրանալը, 
3) նրա նկատմամբ կայացված դատարանի` օրինական ուժի մեջ մտած մեղադրական դատավճռի առկայությունը, 
4) Հայաստանի Հանրապետության քաղաքացիության դադարեցումը, 
5) հաստիքի կրճատումը, 
6) դատախազության այլ ստորաբաժանում փոխադրվելուց հրաժարվելը դատախազության այն ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, որտեղ նա աշխատել է, 
7) դատական կարգով անգործունակ, սահմանափակ գործունակ կամ անհայտ բացակայող ճանաչվելը,
8)դատախազի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելը ոչ արդարացնող հիմքերով,

9) սույն օրենքի 33-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված հիվանդություններից որևէ մեկով հիվանդանալը կամ ֆիզիկական արատ ձեռք բերելը:

 Դատախազին պաշտոնից ազատելու հիմք կարող են հանդիսանալ նաև`
1) դատախազին պաշտոնի նշանակելու՝ սույն օրենքով սահմանված կարգը խախտելը,
2) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում ավելի քան վեց ամիս անընդմեջ աշխատանքի չներկայանալը,
3) սույն օրենքի 54-րդ հոդվածի 14-րդ մասի 6-րդ կետով նախատեսված որոշումը:


Իսկ Դատախազության մասին ՀՀ օրենքի 46-րդ հոդվածում ամրագրված են դատախազի կարգապահական պատասխանատվության հիմքերը: Ըստ այդ հոդվածի դատախազը կարգապահական պատասխանատվության կարող է ենթարկվել`

1) ծառայողական պարտականությունները ոչ պատշաճ կատարելու դեպքում.
2) իր լիազորություններն իրականացնելիս օրենքը կոպիտ կամ պարբերաբար խախտելու դեպքում.
3) «Դատախազի վարքագծի կանոնագրքի» պահանջների էական խախտումների դեպքում.
4) սույն օրենքի 42-րդ հոդվածի և 43-րդ հոդվածի պահանջները չկատարելու դեպքում.
5) աշխատանքային կարգապահության կանոնները խախտելու դեպքում.
6) եկամուտների հայտարարագիր չներկայացնելու կամ սխալ ներկայացնելու դեպքում:

Նույն օրենքի 47-րդ հոդվածում հստակ սահմանված են դատախազի նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը: Որպես կարգապահական տույժ տեսակ նախատեսված է նաև պաշտոնից ազատումը (47 հոդվ. 1-ին մաս, 6-րդ կետ): Գլխավոր դատախազի տեղակալների նկատմամբ այդ տույժը կարող է կիրառել Հանրապետության Նախագահը` գլխավոր դատախազի ներկայացմամբ:

Վերը շարադրվածից բխում է, որ դատախազը կարող է աշխատանքից ազատվել բացառապես Դատախազության մասին ՀՀ օրենքի 50-րդ կամ 46 հոդվածների հիմքերի առկայության դեպքում: Այսինքն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի առաջարկությունը ինձ ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին Դատախազության մասին ՀՀ օրենքի պահանջների ակնհայտ խախտում է: 
Կարծում եմ, որ տվյալ պարագայում առկա է Գևորգ Կոստանյանի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու փաստը, որը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ սույն հաղորդումը առիթ է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով քրեական գործ հարուցելու համար: 
ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 176-րդ հոդվածի համաձայն քրեական գործ հարուցելու առիթներ են հանցագործությունների մաuին ֆիզիկական և իրավաբանական անձանց հաղորդումները` ուղղված հետաքննության մարմնին, քննիչին, դատախազին, ինչպես նաև հանցագործությունների մաuին լրատվության միջոցների հաղորդումները:
Նույն օրենսգրքի 180-րդ հոդվածի առաջին մասի համաձայն՝ հանցագործությունների մաuին հաղորդումները պետք է քննարկվեն և լուծվեն անհապաղ, իuկ գործ հարուցելու առիթի oրինականությունը և հիմքերի բավարար լինելն uտուգելու անհրաժեշտության դեպքում` դրանց uտացման պահից 10 oրվա ընթացքում: Քրեական գործ հարուցելու առիթի և հիմքերի առկայության դեպքում դատախազը, քննիչը, հետաքննության մարմինը որոշում են կայացնում քրեական գործ հարուցելու մաuին (ՀՀ քր. դատ. օրենսգրքի 182 հոդվ.): 
Հիմք ընդունելով վերոգրյալը` խնդրում եմ օրենքով սահմանված կարգով և ժամկետներում ուսումնասիրել սույն հաղորդումը:

Հարգանքով` Արմեն Դանիելյան»:

 

 
ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված