Հայերեն


Ադրբեջանը մոտենում է սահմանին. ինչ է սպասվում

Քաղաքականություն

Լրագիր | Վերջին երկու օրերին սահմանին ադրբեջանական կրակոցներից զոհվել է 1, ծանր վիրավորվել 1 հայ զինծառայող:

Վերջին շրջանում, հարաբերական անդորրից հետո միջադեպերը շատանում են: Բացի այդ, Ադրբեջանը առաջ է տվել դիրքերը Նախիջեւանում, մոտենալով հայկական դիրքերին ու բնակավայրերին:

Զուգահեռ Ադրբեջանում նոր թափ է առել պատերազմի քարոզչությունը: Դրա մի դրվագն էր Նախիջեւանի ուղղությամբ իբր տարածքի գրավումը, որին հայկական կողմը հակադարձեց, թե պարզապես մարդասիրական մոտեցում էին ցուցաբերել եւ թույլ տվել ադրբեջանցիներին այցելել իրենց հարազատների գերեզմանները:

Փորձագետներն ասում են, թե այս քարոզչությունը ներքին լսարանի համար է: Ադրբեջանում ընտրություններն արդեն եղել են, ըստ ամենայնի՝ այդ քարոզչությունը կապված է հայկական կողմի նոր մոտեցման հետ:

Հայաստանի նոր իշխանությունը հայտարարում է, որ չի բանակցելու Արցախի փոխարեն, եւ Ստեփանակերտը պետք է վերադառնա բանակցության սեղան: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ասել է, որ դեմ չեն, պայմանով, որ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվեն: Ադրբեջանը համաձայն չէ:

Մինչ այժմ այսպես կոչված բանակցային գործընթացը հայկական կողմը հիմնավորում էր նրանով, որ դրա այլընտրանքը պատերազմն է: 2016-ի ապրիլը բոլորին ակնհայտ դարձրեց, որ բանակցությունն այլընտրանք չէ, բանակցային գործընթացն Ադրբեջանին պետք է այն դեպքի համար, որպեսզի իր հանրության առջեւ հիմնավորի, թե ինչու չի սկսում պատերազմը, իր հերթին՝ բանակցությանը հանդես գա իր իրավունքների դիրքերից:

Հայկական կողմը մինչ այժմ իր իրավունքներից չէր խոսում, այդպիսով պատերազմի ու տարածքի «իրավունքը» զիջելով Ադրբեջանին: Հայկական կողմի նոր մոտեցումը իրավունքները վերադարձնելու մեկնարկ կարելի է համարել, եթե այն որպես նոր դիրքորոշում հստակ ու առարկայական մշակվի ու դրվի միջազգային հանրության սեղանին:

Այս պայմաններում Ադրբեջանը զրկվում է մանեւրի բավական մեծ դաշտից, քանի որ նախկին տրամաբանությամբ ու թեմայով բանակցությունն արդեն չի կարող ներկայացնել որպես իր «հաղթողական» քաղաքականության բաղկացուցիչ: Մնում է պատերազմը կամ պատերազմի հռետորաբանությունը, որը նույնպես խնդրահարույց է, եւ սադրանքների հաճախակիացումը սահմանին:

Ոչ վաղ անցյալի փորձը ցույց է տվել, որ Ադրբեջանը պատերազմ չի սկսի առանց արտաքին հստակ երաշխիքների ու ժամանակին այն կանգնեցնելու վստահության: Հայկական կողմը կարող է փակել այս խնդիրը նպատակային արտաքին քաղաքականությամբ, թույլ չտալու համար նման երաշխիքներ:

Զուգահեռ պետք է վերականգնվի սպառազինության հավասարակշռությունը, ինչի մասին հայտարարել է նոր կառավարությունը: Սակայն ամենակարեւորը Արցախի ժողովրդավարական զարգացումն է, որի մեկնարկը տրվեց Ստեփանակերտում բողոքի ելույթներից հետո: Ժողովրդավարական փոփոխություններն ու արդիականացումն Արցախի ամենակարեւոր՝ Ադրբեջանի հանդեպ քաղաքակրթական առավելության գրավականն է, որը կանխանշելու է թե քաղաքական, թե ռազմական առավելությունն առաջիկա զարգացումներում:

 
 
Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված