Հայերեն


Ազգուտակով պաշտոնյա․ Խոսրով Հարությունյան, Արտաշես Գեղամյան

Բաց մի թողեք

«Հրապարակ»-ի «Ազգուտակով՝ պաշտոնյա» շարքի հերոսը այս անգամ ՀՀԿ ցուցակով խորհրդարան մտած մի քանի պատգամավորներն են: Այսպես, Հայաստանի Քրիստոնեա-դեմոկրատական միության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը տարիների ընթացքում կարողացել է լավ լեզու գտնել իշխանությունների հետ՝ կորզելով պաշտոն ոչ միայն իր, որդու, այլեւ փեսայի համար: Նախկին վարչապետը սիրում է հատկապես արտաքին գերատեսչությունը, այդ պատճառով էլ թե որդուն՝ Ռոբերտ Հարությունյանին եւ թե փեսուն՝ Եվրոպայի խորհրդում Հայաստանի նախկին մշտական ներկայացուցիչ Արմեն Պապիկյանին նշանակել է Արտաքին գործերի փոխնախարար: Արտաքին գործերի նախարարության աշխատակիցներն անգամ կատակում են, թե կարելի է իրենց գերատեսչության անունը փոխել և դնել «Խոսրովի անտառ»: ԱԳՆ աշխատակիցները փառք են տալիս Աստծուն, որ Խոսրով Մելիքիչն ընդամենը մեկ որդի և մի փեսա ունի, այլապես ԱԳՆ հին աշխատողներին լուրջ վտանգ էր սպառնալու: 

Ռոբերտ Հարությունյանը նախկինում եղել է Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն, Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամ (նախարար) եւ ստացել է 12 հազար դոլար աշխատավարձ: Արմեն Պապիկյանն էլ աշխատել է Եվրոպայի խորհրդի Ծրագրերի, բյուջեի և աշխատակազմի հարցերով զեկուցողների խմբի (կոմիտեի) նախագահ, Եվրոպայի խորհրդի Նախարարների պատվիրակների նախագահ, Եվրոպայի խորհրդում ՀՀ մշտական ներկայացուցիչ, ԵԱՀԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցչության խորհրդական, ՀՀ մշտական ներկայացուցչի տեղակալ, ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության վարչություն սովորական սպառազինությունների վերահսկման բաժնի վարիչ:

2011 թվականից լինելով ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցիչ՝ Արմեն Պապիկյանը ստացել է 4 հազար 50 եվրո աշխատավարձ: Ի դեպ, Պապիկյանի կնոջ` Էլեն Խոսրովի Հարությունյանի աշխատավայրի մասին ոչինչ հայտնի չէ, բայց դատելով նրա «օլիգարխիկ» հայտարարագրից՝ դժվար գործազուրկ լինի: Խոսրով Հարությունյանի դուստրը՝ Էլեն Հարությունյանը հայտարարագրել է 45 հազար 233 եվրո եւ 8 միլիոն դրամ փոխառություն։ Վերջինիս եկամուտները գոյացել են 15 հազար 600 եվրո աշխատավարձից, երկու հազար 233 եվրո եւ մեկ միլիոն 202 հազար 721 դրամ փոխառությունների դիմաց ստացված տոկոսից։ Մամուլը ժամանակին գրել էր, որ հնարավոր է՝ Ստրասբուրգում ապրելու տարիներին նա աշխատանքի է անցել ԵԽ-ում Հայաստանի ներկայացուցչությունում: 

Խոսրով Հարությունյանի եղբայրն էլ՝ Սամվել Հարությունյանը հիվանդանոց ունի՝ երրորդ կլինիկական հիվանդանոցը, որը կոչվում է «Արամյանց» բժշկական կենտրոն: Մենք ժամանակին գրել էինք, որ այստեղ պարբերաբար աշխատավարձերը ուշացնում են, այս հիվանդանոցը սնվում է նաեւ պետբյուջեից:

«Ազգային միաբանություն» կուսակցության ղեկավար, ՀՀԿ-ական պատգամավոր Արտաշես Գեղամյանը երկու որդի ունի. Մամիկոն Գեղամյանը դատախազ է, իսկ Արմեն Գեղամյանը՝ ՀՀ նախագահի Վերահսկողական ծառայության 2-րդ կարգի մասնագետ: Արտաշես Գեղամյանի որդիներից մեկը եռյակ թոռնիկների հայր է, պատգամավորի հարսիկը «Երկիր մեդիայի» երբեմնի հաղորդավարուհի Հռիփսիմե Վարդանյանն է, ով վարում էր «Միաշաբթի» հաղորդումը, նա միանգամից երեք թոռնիկ է պարգեւել Մամիկոնիչին: 

Ի դեպ, 1993թ մամուլը գրեց, որ Արտաշես Գեղամյանի կինը «Զվարթնոց» օդանավակայանում բռնվել է, քանի որ ներքնաշորի մեջ մաքսանենգ ճանապարհով փորձել էր ոսկեղենն արտասահման տանել եւ բռնվել էր։ Այս հրապարակման պատճառով Գեղամյանի ներկայացուցիչները դիմեցին դատախազություն, քրեական գործ հարուցվեց եւ Նիկոլ Փաշինյանը զրպարտության մեղադրանքով դատապարտվեց մեկ տարվա ազատազրկման, սակայն պատիժը պայմանականորեն չկիրառվեց:

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված