Հայերեն


227 մլն-ի հափշտակություն․ քրեական գործը դատախազությունում է

Քաղաքականություն

Արդեն տեղեկացվել է, որ ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել են ՀՀ վերահսկիչ պալատից ստացված՝  հանրապետությունում տավարաբուծության զարգացման ծրագրի իրականացման գործընթացի ստուգումների արդյունքները, որոնցում պետական շահերի խախտման մի շարք փաստեր են արձանագրվել:

Ինչպես հայտնում են գլխավոր դատախազության մամուլի ծառայությունից, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ծրագրով տոհմային երինջների բաշխման և հատկացման փուլում ՀՀ գյուղատնտեսության նախարարի համապատասխան հրամանով ստեղծված՝ ՀՀ ներկրվող տոհմային երինջների բաշխման հանձնաժողովի կողմից պետք է հաշվի առնվեին երինջների պահպանման անասնաբուժասանիտարական և տեխնոլոգիական պայմանները, շահառուների ֆինանսական հնարավորությունները:

Մինչդեռ, հայտերը բավարարելիս մի շարք դեպքերում հաշվի չեն առնվել ինչպես վերը վկայակոչած պայմանները, այնպես էլ չեն կիրառվել շահառուների հետ կնքված պայմանագրերով նախատեսված հսկողական մեխանիզմները: Դրա հետևանքով ծրագրում ընդգրկված  շահառուներին հատկացված տոհմային երինջների գլխաքանակը ստուգումների ժամանակ կամ ընդհանրապես առկա չի եղել, կամ բաշխված քանակից զգալի պակաս է եղել:

Ուսումնասիրության  շրջանակներում 7 շահառուներին շուրջ 226 միլիոն ՀՀ դրամի 191 գլուխ տոհմային երինջների բաշխման վերաբերյալ փաստաթղթերն ուղարկվել էին տարածքային դատախազություններ՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով սահմանված կարգով ընթացքը լուծելու և հնարավոր հափշտակության և պաշտոնեական հանցագործության առկայության հարցը պարզելու նպատակով:

 

Արդյունքում Արագածոտնի, Արարատի, Շիրակի և Վայոց ձորի մարզերի դատախազություններ ուղարկված տվյալներով արդեն իսկ հարուցվել է 5 քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի (խարդախության) և 315-րդ հոդվածի 1-ին մասի (պաշտոնական անփութության) հատկանիշներով: Նախաքննությունն իրականացվում է ՀՀ քննչական կոմիտեի մարզային քննչական ստորաբաժանումների կողմից:

Իսկ Գեղարքունիքի մարզի դատախազություն ուղարկված 2 շահառուների տվյալներով նախապատրաստվում են նյութեր:

ՀՀ գլխավոր դատախազի կողմից հանձնարարվել է հարուցված քրեական գործերի բազմակողմանի, լրիվ, օբեյկտիվ քննությունն ապահովելու շրջանակներում ձեռնարկել բոլոր միջոցները՝ արձանագրված առերևույթ հանցագործությունների բոլոր դեպքերով կոռուպցոն սխեմաների առկայությունը պարզելու ուղղությամբ, այդ թվում նաև ծրագրում շահառուների իրական ներգրավվածությունը, պատասխանատու պաշտոնատար անձանց հետ հանցավոր համաձայնությունների միջոցով պետական միջոցների փոշիացման մեխանիզմերը:

 

Հանձնարարվել է նաև պարզել հանցավոր դրսևորումներում ներգրավված՝ ծրագրի իրականացման համար պատասխաատվություն կրող պաշտոնատար անձանց ամբողջական շրջանակը՝ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու նպատակով:

 

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված