Հայերեն


ԱԱԾ պետի սենսացիոն նոր հայտարարությունը

Քաղաքականություն

 

«Ի՞նչ է նշանակում՝ եղել է պայմանավորվածություն նախորդ իշխանութնունների հետ: Պայմանավորվածություն  է եղել, որ ապօրինի գործե՞ն»,- այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հարցադրում արեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ անդրադառնալով հարկային ոլորտի բացահայտումներին:
 

Նա հարցադրում արեց՝ իսկ ինչո՞ւ «Քարֆուրը» չի գործել այդ ապօրինի սխեմայով: Մնացած բոլոր խանութներն ինչո՞ւ չեն օգտվել այդ սխեմայից, օգտվել են ընդամենը 11 տնտեսվարողներ: «Բոլորի մոտ հարց չի առաջանո՞ւմ՝ ինչո՞ւ է այդպես եղել: Ձեր բակի, մեր բակի գործող խանութները չեն ուզեցե՞լ հարկերը քիչ վճարել ու կարողանալ աշխատել»,- հարցադրում արեց ԱԱԾ տնօրենը:Հարցին, թե Սերժ Սարգսյանը կարո՞ղ էր ներգրավված լինել այս գործընթացներում, Վանեցյանը պատասխանեց. «Պետք է ունենալ փաստեր, քննություն է ընթանում, որը կտա բոլոր հարցերի պատասխանները»:Ինչ վերաբերում է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանին, ով ասել էր, որ ԱԱԾ բացահայտումներն ամենևին էլ բացահայտումներ չեն, դրանք ուղղակի պայմանավորվածություններ են եղել, Վանեցյանն ասաց.«Մաշադյանը այսօր կամ վաղը կհրավիրվի հարցաքննության: Եվ իր ցուցմունքին գնահատական տալուց հետո կորոշվի իր հետագա կարգավիճակը հարուցված քրեական գործի շրջանակներում»: Նա նշեց, որ եթե Մաշադյանը պաշտոնի է  նշանակվել, դա չի նշանակվում, որ նա դարձել է անձեռնմխելի:«Ձերբակալվածներ ինչո՞ւ չկան, այդ հարցը բոլորին է հուզում: Լրագրողների հետ առաջին հանդիպմանը ես ասացի, որ մենք հակված չենք մարդկանց ձերբակալել ու նստեցնել: Մենք ավելի հակված ենք պետությունից շրջանցված կամ գողացված գումարները վերադարձնենք պետական բյուջե»,- հավելեց Արթուր Վանեցյանը: Նա ասաց, որ քաղաքական կամք ունեն՝ պատժելու բոլորին:«Ես հավաստիացնում եմ՝ ցանկացած պաշտոնյա՝ ներկա, թե նախկին, ով կհայտնվի մեր տեսադաշտում, եթե լինեն բավարար հիմքեր նրան պատասխանատվության ենթարկելու, ենթարկվելու են»,- ասաց նա:Վանեցյանը նշեց, որ հաճախ ասում են՝ այսինչ գործի հետևում կանգնած է այսինչ մարդը: “Բայց հավատացեք ինձ, որ իրավական առումով ապացուցել այդ ամենը բավական բարդ է և գրեթե անհնար: Իսկ այն մարդիկ, ում անունով գրանցված են այդ ձեռնարկությունները, իրենց կանչել քրեական պատաախսնատվության, կարծում եմ՝ ոչ արդարացի է: Եվ քրեական  հոդվածը, որով հարուցվում են քրեական գործերը, նախատեսում է, որ պետական միջոցների վնասը վերականգնելու դեպքում քրեական գործը կարճվում է: Դա մենք չենք անում կամայական, դա ես չեմ որոշում, որ մենք չենք նստեցնելու, ուղղակի քրեական հոդվածն է: Եթե մարդը վերականգնում է պետբյուջեի գումարները, ուղղակի ազատվում է քրեական պատասխանատվությունից»,- ասաց նա:Վանեցյանը նշեց, որ ինչ վերաբերում է պաշտոնյաների հարցին, որոնց իմացությամբ են իրականացվել այդ գործողությունները, ընթանում է քննություն: Կլինեն քննչական վարչություն հրավիրվածներ, քննությունը ցույց կտա՝ նրանք քրեական գործում կներգրավվեն որպես մեղադրյալներ, թե ոչ: Խոսքը, ըստ նրա, և նախկին, և ներկա պաշտոնյաների մասին է: Բայց այդ ամենը պետք է քննությունը ցույց տա:


Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված