Հայերեն


Նիկոլ Փաշինյանի կառավարության թակարդը՝ խորհրդարանական մեծամասնության համար

Քաղաքականություն

Եվ այսպես, կառավարության ծրագիրը գնաց Ազգային ժողով և կքննարկվի հունիսի 7-ին հրավիրվելիք արտահերթ նիստում: Բնական, Սահմանադրությամբ նախատեսված ժամկետների շրջանակներում ընթացող գործընթաց է: Բայց... Այս ծրագրի ընդունել-չընդունելու խնդիրն իր մեջ ներառում է մի շարք հարցականներ, որոնցից է կախված հատկապես արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցը: Եթե հանրապետականները տապալում են ծրագրի ընդունումը, դրան հետևում է անորոշ մի գործընթաց, ինչը կարող է հանգեցնել Ազգային ժողովի լուծարմանը արդեն հիմա: Այնինչ, նման շտապողականությունը ձեռնտու չէ ոչ իշխանություններին, ոչ ՀՀԿ-ին, ոչ էլ, կարծում ենք, քաղաքական ուժերի գերակշիռ մասին: Իշխանությունները պնդում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են լինել միայն Ընտրական օրենսգրքի փոփոխություններից հետո, իսկ դա բավական ժամանակատար գործընթաց է: Հանրապետականներն ընդհանրապես արտահերթ ընտրությունների որևէ նախադրյալ չեն տեսնում: Ավելին, ըստ որոշ հայտարարությունների, պատրաստվում են 2022 թվականի հերթական ընտրություններին: Իհարկե, նախօրեին Դավիթ Հարությունյանի հայտարարությունը փոքր-ինչ զիջման տարրեր պարունակում է իր մեջ, քանի որ ՀՀԿ ԳՄ անդամն ասում է, որ իրենք պատրաստ են երկխոսություն սկսել իշխանությունների հետ արտահերթ ընտրությունների ու Ընտրական օրենսգրքի փոփոխությունների շուրջ: Այդուամենայնիվ, ՀՀԿ-ն շարունակում է պնդել, որ մասնավորաբար վարկանիշային ընտրակարգը Հայաստանի համար լավագույն լուծումն է ու չարժե փոխել: Այ, հենց այս առանցքային հարցում էլ իշխանությունների ու մեծամասնություն կազմող ընդդիմության հակասության արմատներն են ապագա քայլերի առումով:
Եվ ահա, կառավարությունը որոշել է խորհրդարանի հաստատմանը ներկայացնել ծրագիր, որտեղ տնտեսական բլոկից զատ առանձին տեղ է հատկացված արտահերթ ընտրություններին և ընտրական օրենսդրության փոփոխություններին: Ավելին, հատուկ շեշտվում է վարկանիշային ընտրակարգի վերացման մասին: Կառավարության տարածած հաղորդագրության մեջ այս բլոկի վերաբերյալ մասնավորաբար նշված է. «Կառավարության ծրագրում անդրադարձ է կատարվում արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախապատրաստմանը: Ըստ այդմ՝ վեցերորդ գումարման Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները, նախապատվությունները և ուժերի իրական հարաբերակցությունը։ Այս իրողությունը Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու անվիճելի անհրաժեշտություն է առաջացնում։ Կառավարությունը կարևորում է այնպիսի արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը, որը կլինի իրապես ազատ, արդար, թափանցիկ, ժողովրդավարական։ Այդպիսի ընտրություններ անցկացնելու և ընտրությունների՝ հանրության կողմից չվիճարկվող արդյունքներ արձանագրելու նպատակով անհրաժեշտ է իրականացնել Ընտրական օրենսգրքի և ընտրական համակարգի էական բարեփոխումներ: Կառավարության ծրագրի համաձայն՝ անհրաժեշտ է, մասնավորապես, հրաժարվել ռեյտինգային ընտրական համակարգից և անցնել լիարժեք համամասնական համակարգի, ձևավորել նոր՝ իրական պատկերն արտացոլող ընտրական ցուցակներ, որոնք հետագայում կթարմացվեն ինքնաշխատ եղանակով և այլն: Արտահերթ խորհրդարանական ընտրությունները անհրաժեշտ է անցկացնել առավելագույնը մեկ տարվա ընթացքում»:
Ինչպես ասում են՝ հասանք տեղ: Նիկոլ Փաշինյանի կառավարության թակարդը հենց այս պարբերության մեջ է, որով, ըստ էության, կառավարությունը պայմաններ է թելադրում ՀՀԿ-ին՝ թե ժամկետների, թե ընտրական բարեփոխումների առումով: Արդյունքում ինչ է ստացվում: Եթե խորհրդարանը ընդունում է կառավարության ծրագիրը (իսկ ՀՀԿ-ականները քանիցս հայտարարել են, որ կողմ կքվեարկեն, եթե դատարկ թուղթ չբերվի), ապա փաստացի ընդունում են այդ պայմանները: Այն է՝ ընդունում են, որ.
1. Ազգային ժողովը չի արտահայտում Հայաստանի ժողովրդի իրական քաղաքական տրամադրությունները,
2. Վարկանիշային ընտրակարգը միանշանակ պիտի վերացվի,
3. Արտահերթ ընտրությունները պիտի անցկացվեն առավելագույնը մեկ տարվա ընթացքում:
Եթե երրորդ հարցի հետ կապված փոքրիշատե կարելի է ակնկալել ՀՀԿ-ի պատրաստակամությունը, ապա դժվար է պատկերացնել, թե ինչպես են նրանք կողմ քվեարկելու առաջին կետի օգտին, որը պարզ բառապաշարի վերածած՝ նշանակում է, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է բացառապես խախտումների ու ընտրակաշառքի շնորհիվ, իսկ իրականում հասարակության մեջ առանձնապես քվե չունի: Դե, իսկ երկրորդ կետի մասին արդեն ասացինք. սա ՀՀԿ-ի դավանանքն է, ասենք ավելին՝ խորհրդարանում ներկայացված լինելու միակ երաշխիքը: Ուրեմն, անհասկանալի է, թե ինչպես են նրանք գնալու ուղղակի ինքնասպանության: Եվ ուրեմն, ստացվում է մի իրավիճակ, երբ Նիկոլ Փաշինյանը փաստացի իր ծրագրով ՀՀԿ-ին առաջարկում է անվերադարձ կապիտուլյացիա կամ պայքար՝ անորոշ հետևանքներով: Եթե ՀՀԿ-ն ընդունում է ծրագիրը, ապա այլևս նշյալ կետերում երկխոսության որևէ տարբերակ չի մնում: Սա ՀՀԿ-ի համար վերջնական ձախողում կլինի: Իսկ եթե չի ընդունում ծրագիրը, ապա ունենում ենք արտահերթ ընտրություններ՝ գործող օրենսդրությամբ, որը ձեռնտու չէ Փաշինյանին: Իսկ նորից դիմել հասարակությանը՝ ՀՀԿ-ի վրա ճնշում գործադրելու համար, միանշանակ չի ընկալվի: Ուրեմն, մեզ հետարքրքիր, ուշագրավ նոր ժամանակներ են սպասում:


Արսեն Սահակյան

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված