Հայերեն


Սրբուհի Սարգսյանի նոր ֆոտոշարքն ու անկեղծ խոստովանությունը

Life

Բեմում իմ ակտիվությունն ավելի մեծ է, քան իրական կյանքում. ասում է  երգչուհի Սրբուհի Սարգսյանը, ով իրեն չափազանց էմոցիոնալ մարդ է համարում։ Ըստ նրա` երգելիս դա, գուցե,  օգնում է, իսկ ահա կյանքում այդպիսին լինելը դժվար է:

 

Սրբուհի Սարգսյան երգչուհուն հանրությունը բացահայտեց տարիներ առաջ, երբ նա դեռ 16 տարեկան էր:  Վերջին ամիսներին նրա անունը հաճախ էր հնչում ոչ միայն Հայաստանում, այլև Ուկրաինայում: Հզոր ձայնով ու բուռն էմոցիաներով աչքի ընկնող Սրբուհու` մեկը մյուսին հաջորդող էներգետիկ ելույթները «Ուկրաինայի ձայնում» շարունակվեցին մինչև եզրափակիչ փուլ: Tert.am Life-ը երգչուհու հետ ֆոտոշարք է իրականացրել ու անկեղծ զրույց ունեցել:

 

 

Լինելով չափազանց էմոցիոնալ՝ միաժամանակ ուժեղ մարդ եմ

 

Աղջկական սեթևեթանք, ժպիտ, որը թաքցնում է խնդիրներն ու ծաղիկների անվերջանալի շարք. Սրբուհին իր տեսակը բնությանը շատ մոտ է համարում։

 

«Ես պատկերացնում եմ, որ ավելի մեծ տարիքում ծաղիկներ եմ տնկելու ու իմ ձեռքով մշակեմ,-ասաց երգչուհին ու նկատեց՝ ամենասիրելի ծաղիկը վարդն է,– Չգիտեմ ինչու, վարդն իմ տեսակին մոտ եմ համարում:

 
 

Շատ տաք ծաղիկ է: Նրա ամեն գույնն իր հերթին տարբեր երանգներ ունի, որը, կարծես, տարբեր հոգեվիճակներ է արտահայտում»:

 

Ծաղիկներ կան, որոնք հատուկ ջերմոցային խնամք են պահանջում, մարդը նույնպես մշտական ուշադրության ու ջերմության կարիք է ունենում: Սրբուհին ասաց, որ իրեն կարող է ջերմացնել խոսքը, վերաբերմունքը միայն այն դեպքում, երբ, իսկապես, անկեղծ է: «Ես շատ հեշտ կարող եմ հասկանալ, երբ է դիմացինս ինձ հետ անկեղծ, երբ է ստում: Լինելով չափազանց էմոցիոնալ ու նրբանկատ, միաժամանակ ուժեղ մարդ եմ համարում ինձ: Մեկը մյուսին կարծես լրացնում են և օգնում, որ չկոտրվեմ, կարողանամ պաշտպանել ինքս ինձ»:

 

 

Ժպիտով եմ դիմավորում ու ճանապարհում դժվարությունները

 

Շատերի համար Սրբուկի հաջողություններն ու ստեղծագործական սահուն թվացող ուղին, իրականում հեշտ չի եղել: Նա անկեղծացավ՝ հոգեբանական ու ֆինանսական դժվարին շրջան է ունեցել, որի մասին պատրաստ կլինի խոսել տարիներ հետո:

 

«Գուցե, այն մարդիկ, ում հետաքրքրում է իմ կյանքը, անցած ուղին՝ իմանալով, թե ինչ դժվարությունների միջով եմ անցել, անակնկալի գան, բայց այդ ամենը պատմելու համար պետք է ավելի մեծանամ, որպեսզի ճիշտ նկարագրեմ ու հանրության կողմից սխալ չընկալվի: Այո՛, ես դժվար կյանք եմ ունեցել, բազում խոչընդոտներով եմ առաջ գնացել, ինչպես ասում են, լավ մեջք չեմ ունեցել առաջ գնալու համար: Իմ շրջապատում հիմա էլ կան մարդիկ, որոնք ասում են՝ քեզ մոտ ամեն ինչ հեշտ է ստացվում: Իրականում, ես քառակի, հնգակի ավելի շատ եմ ներդնում ինձնից, որ ստանամ այն, ինչ հնարավոր է»,– պատմեց նա։

 

Սրբուհին հասկացել է, որ իրեն ամեն բան տրվում է դժվարությունները փուլ առ փուլ հաղթահարելուց հետո միայն, սակայն երգչուհին չի նեղսրտում դրանից: «Ես հասկացել եմ՝ դժվարությունը չպետք է վախ առաջացնի, դա պետք է դիտարկես որպես կյանքի դաս, հաղթահարես ու անցնես առաջ: Ես հիմա արդեն ժպիտով եմ դիմավորում ու ճանապարհում դժվարությունները, շատ եմ կոփվել: Կյանքի դժվարությունները չեն կարող քեզ խանգարել հասնելու մանկությանդ երազանքին»,- ընդգծեց նա:

 

 

Հնարավոր էր` 16 տարեկանից վաճառող կամ մատուցող աշխատեի

 

Սրբուհին նշեց, որ աշխատել սկսել է 16 տարեկանից, քանի որ հանգամանքների բերումով չաշխատելու այլընտրանք չի ունեցել։ «Այն ժամանակ այնպիսի կարգավիճակում էի, որ հնարավոր էր` հենց այդ տարիքում խանութում վաճառող կամ սրճարանում մատուցող աշխատեի, բայց կյանքս այնպես դասավորվեց, որ միանգամից սկսեցի երգարվեստով գումար վաստակել: Այդ առումով ես ինձ երջանիկ մարդ եմ համարում: 16 տարեկանում X-Factor մրցույթին մասնակցելուց հետո ինձ համերգների էին հրավիրում, որոշակի գումար էի աշխատում: Ճիշտ է, շատ քիչ էի վաստակում, որը չէր բավականացնում, անգամ, շատ տարրական բաներ ձեռք բերելու համար»:

 

Որոշ ժամանակ անց Սրբուկը որոշել է ստեղծել իր բենդը՝ Allusion-ը, որի հետ ակումբներում  նվագելով սկսել է գումար վաստակել: Այն ժամանակ էլ, երգչուհու խոսքով, իրեն փորձում էին թևաթափ անել ու ասել, որ չի ստացվի, բայց չի դադարել աշխատել: «Մեր խմբից մեկ տարի պահանջվեց, որպեսզի կարողանանք անուն ձեռք բերել ու տարբեր միջոցառումներին երգելու հրավերներ ստանալ: Մեր գործունեության 6 տարիների ընթացքում Հայաստանում ակումբային կյանքը զարգացավ: Այսօր սկսնակ բենդերն էլ կարող են գումար վաստակել, քանի որ ակումբների ընտրանին մեծ է, բայց երբ մենք էինք նոր սկսում, դա ավելի դժվար էր: Իմ ճանապարհի ընթացքում եղել են մարդիկ, որոնք չեն հավատացել իմ հաջողությանը, անգամ, փոքր տարիքում երաժշտական դպրոցի ուսուցչուհին էր ասում, որ ինձ մոտ հայտնի երգչուհի չի ստացվի դառնալ, բայց ինքս ինձ հավատում եմ այնքանով, որ գիտեմ՝ ինչու է ինձ տրված այս շնորհն ու ինչ պետք է անեմ: Այս շնորհով և՛ դժվար է, և՛ հեշտ»,- ասաց նա:

 

 

Սիրել եմ, ինչը չէր կարող հետք չթողնել կատարումներիս վրա

 

Սրբուկն անկեղծացավ, որ սիրել է ու սիրված եղել, բայց որոշել են բաց թողնել իրար: Պատճառների մասին խոսել երգչուհին չցանկացավ, միայն նշեց, որ այսօր սիրո մասին երգելիս, վստահաբար, լիարժեք զգում է` ինչ է երգում. «Մարդը, որն իր կյանքում սիրել է, արդեն երջանիկ է։ Նույն զգացմունքը կապրե՞ս երկրորդ անգամ, թե՞ ոչ, արդեն երկրորդական հարց է: Իմ վերաբերմունքն ու կատարողական մոտեցումը սիրո թեմայով երգերին փոխվել է: Նույն երգը, որը ես կատարել եմ տարիներ առաջ և այսօր, երգում եմ բոլորովին այլ զգայական մակարդակում: Ապրել եմ այդ զգացմունքն, ինչը չէր կարող հետք չթողնել կատարումներիս վրա»:

 

Սրբուկն ասաց` իդեալներով չի առաջնորդվում, բայց հակառակ սեռի հետ շփվում է միայն լուրջ հարաբերությունների հեռանկարի դեպքում: Նրա խոսքով` իր կողքին կարող է լինել այնպիսի տղամարդ, որն ունի անկեղծ սիրելու և նվիրվելու կարողություն:

 

 

Ճանապարհիս շատ ընկերներ կորցրի

 

Ընկերներին մենք ենք ընտրում, լավագույններին թողնում է ժամանակը. Սրբուհին խոստովանեց, որ ստեղծագործական ճանապարհի ընթացքում շատ ընկերների է կորցրել, ինքնակամ ու անաղմուկ հեռացրել նրանց իր կյանքից. «Անընդհատ կորցնում էի, ցավը մեծ էր, բայց հիմա ուրախ եմ, որ մնացել են այն մարդիկ, թեկուզ քիչ, որոնք իսկապես անկեղծ են, հոգու ընկերներ: Անհանգստանում են քեզ հավասար, հարազատներիդ պես, օգնում են քեզ նաև հոգեբանորեն: Ամեն դեպքում, ես հասկանում եմ նաև մարդկանց, որոնք նախանձում են,  չեն ուրախանում քո հաջողությամբ, չեմ չարանում նրանց նկատմամբ»:

 

Երբ նայում եմ հայելու մեջ, մտածում եմ՝ արտաքնապես որքան փոքր եմ, ներքուստ` որքան  հասուն

 

Սրբուկի կարծիքով՝ որպես ինքնուրույն անհատ ինքը վաղ տարիքից է ձևավորվել, թեև ընտանիքը մշտապես իր կողքին է եղել: Դրանում համոզվել երգչուհուն օգնել է «Ուկրաինայի ձայնում» մասնակցության ժամանակ մոտ 6 ամիս Կիևում միայնակ ապրելը։ «Ճիշտ է, ընթացքում գալիս–գնում էի, բայց հիմնականում մենակ եմ մնացել օտար երկրում: Այդ ժամանակ հասկանում էի՝ որքան եմ մեծացել, կայունացել, որ կարող եմ շատ հարցեր ինքնուրույն լուծել։ Երբ նայում եմ հայելու մեջ, մտածում եմ՝ արտաքնապես որքան փոքր եմ, ներքուստ` որքան հասուն: Ուկրաինայում էլ էին կարծում, թե ես 18–19 տարեկան եմ, հատկապես, երբ առանց շպարի էի լինում: Այդ կոնտրաստն ինքս էլ եմ ուզում հասկանալ»:

 

 

 

 

 

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված