Հայերեն


Քրեական ռեժիմի դեմ պայքարը լուծված է, անցնում են կուսակցություն հիմնելուն

Քաղաքականություն

«Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը որոշել է կուսակցություն հիմնել: Ո՞րն է լինելու կուսակցության գաղափարախոսությունը, ինչո՞ւ հիմա ի վերջո միս ու արյուն ստացավ կուսակցություն ստեղծելու գաղափարը: Այս հարցերի պատասխանը փորձեցինք պարզել շարժման ղեկավար, վերջերս բանտից ազատ արձակված Անդրիաս Ղուկասյանից:

«Ոտքի Հայաստան» շարժումը որոշում կայացրեց նոր կուսակցություն հիմնադրել: Անվանումն այս պահի դրությամբ Հայ կառուցողական կուսակցություն է, գաղափարախոսությունը՝ տոտալ-լիբերալիզմ: Մոտակա շաբաթներում՝ հունիս ամսվա ընթացքում պլանավորում ենք մեր տեսլականն ու պետական կառավարման հայեցակարգը ներկայացնել հանրության լայն զանգվածին և անցկացնել համապատասխան միջոցառումներ՝ հիմնադիր համագումար և գրանցման գործընթացի մեկնարկ»,- «Newsarm.info»-ի հետ զրույցում ասաց Ղուկասյանը:
Քանի որ վերջինս ընդամենը մի քանի օր է ազատության մեջ, հետաքրքիր էր իմանալ՝ կուսակցություն ստեղծելու գաղափարը մինչ ազատազրկո՞ւմն է եղել, թե՞ դրանից հետո կամ ընթացքում:
«Կուսակցություն ստեղծելու գաղափարն էապես կախված է այսօր առկա իրավիճակից: Քաղաքական առումով մեր հանրությունը մտնում է նոր փուլ: «Ոտքի Հայաստան» քաղաքացիական շարժումը քաղաքացիների միավորում է, որը ստեղծվել էր քրեական ռեժիմի դեմ պայքարելու համար: Այդ խնդիրն արդեն լուծված է: Դրա համար նոր փուլին համապատասխան նոր կառույց է անհրաժեշտ:
Մենք տեսնում ենք, որ հանրությունը կարիք ունի կառուցողական առաջարկների, նոր հայեցակարգերի: Մենք փորձելու ենք օգտակար լինել հանրությանը այս ոլորտում նույնպես՝ հանդես գալով մեր առաջարկներով:
Նախկինում ունեինք այդ տեսլականը: Վաղ թե ուշ շարժումը պետք է վերածվեր քաղաքական կուսակցություն: Բայց դա ընդհանուր ռազմավարական տեսլական էր, իսկ հիմա, երբ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխություն, բնական է, որ պետք է շարժումը վերաձևավորվի և նոր պայմաններին համապատասխան գործի»,- նշեց Անդրիաս Ղուկասյանը:
Հարցին, թե կուսակցությունառատ մեր երկրում իրենց կուսակցությունը Հայաստանում գոյություն ունեցող այլ կուսակցություններից ինչո՞վ է տարբերվելու, Ղուկասյանն ասաց. «Մենք կփորձենք լինել այդ դաշտում մրցունակ: Այսօր ունենք բավական վստահության պաշար, քաղաքացիների կողմից աջակցության պոտենցիալ ենք տեսնում, փորձելու ենք դա կապիտալացնել՝ ներկայացնելով հանրությանը հստակ, պարզ, կառուցողական ծրագրեր, որոնք հնարավորություն կտան Հայաստանին դուրս գալ տնտեսական այս ճգնաժամային իրավիճակից»:
Ղուկասյանը համոզմունք ունի, որ կկարողանան բոլոր կուսակցաշինական աշխատանքները տանել այնպես, որպեսզի արտահերթ ընտրությունների ժամանակ պատրաստ լինեն մասնակցելու դրանց:
Արդյո՞ք ներկայիս իշխանությունների վարած քաղաքականությունն ու գործողությունները դրական ու բավարար է համարում:
«Սա անցումային փուլ է: Կառավարության գլխավոր խնդիրն է երկրում պայմաններ ստեղծել արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու համար: Մեծ հաշվով՝ այո՛, այն, ինչն այսօր կատարվում է, դրական ենք գնահատում: Իհարկե տեսնում ենք, որ անցումային փուլին բնորոշ այս ժամանակահատվածում ռիսկեր կան՝ հակահեղափոխական ուժերը կարող են գլուխ բարձրացնել: Գտնում ենք, որ անհրաժեշտ է բոլոր ժողովրդավարական ուժերին լինել զգոն և նման տեսակի հնարավորությունների համար հիմք չստեղծել, շարունակել պահպանել հանրային սոլիդարությունը, որպեսզի հեղափոխության արդյունքները պաշտպանվեն և կապիտալիզացվեն, նոր հնարավորություններ ստեղծվեն բոլորի համար»,- ասաց մեր զրուցակիցը:

ՔՐԻՍՏԻՆԱ ՏԵՐ-ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված