Հայերեն


«Հայոց աշխարհի» նման պախարակված երևույթները պետք է նետել աղբարկղը

Քաղաքականություն

Մովսես Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Իշխանությունների մոտ ծառայության անցած թերթերը մեր լրատվական դաշտում բավականին շատ են։ Ահա ամենից կարկառուն օրինակը՝ բոլոր ժամանակների իշխանությունների հետ աշխատելու, նրանց ստրուկն ու հաճախորդը լինելու հարցում յուրահատուկ և ընդգծված ադապտացիա ունեցող «Հայոց աշխարհ» թերթոնը։ Վերջինս իր տերերին կորցնելու և որբանալու «ցավից» հուզված՝ այս օրերին տարատեսակ պատվերներ ընդունելով է զբաղված՝ ի վերջո հույս ունենալով «որդեգրվել» որևիցե մի տեղից։

Հենց այս պատվերների շրջանակնում էլ սրբի լուսապսակը քաշել է գլխին և փորձում է արդարամիտ երևալ ու անաչառություն քարոզել։ Խոսելով ԲԷՑ-երի համար եղած ու չեղած կռիվների, դրանցից հրաժարվողների ու չհրաժարվողների մասին՝ ի վերջո հրապարակել է ստատիստկա հարկային կոմիտեի անունից՝ ողջ սյուժեն հանգուցալուծելով Գագիկ Ծառուկյանի մասին «քննադատական» ճառով։

Որքան էլ այս թերթը լինի մասնագիտացված վաճառքի ու լպրծունության արվեստում, միևնույն է՝ պատվերը քողարկել չի լինի, և մեկ հայացքն էլ բավական է՝ հերթական ստոր գործարքի դեպքը այստեղ արձանագրելու համար։

Նախ, որովհետև ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գևորգյանն ավելի քան հստակ ու սպառիչ կերպով տվել է ԲԷՑ-երի հետ կապված բոլոր հուզող հարցերի պատասխանները, և այն շահարկելը կամ լրամշակելը պարզապես անիմաստ է։ Ինչ վերաբերում է արդարության քարոզչությանը, պետք է նշել, որ չի կարող մի բանի մասին խոսել մեկը՝ ասել է թե այս կայքի գլխավոր խմբագիր Գագիկ Մկրտչյանը, ով ոչ միայն կիլոմետրերով հեռու է այս հասկացությունից, այլև անարդարությունների, կողոպուտի, նվաստության, գումարների յուրացման վաստակավոր արտիստ է։ Իր անվան հետ բազմաթիվ մութ ու չբացահայտված դեպքեր կան կապված՝ ծեծ ու ջարդից սկսած, սեփական աշխատակիցների աշխատավարձերի զգալի տոկոսները գրպանելով վերջացրած։

Ահա այս կարկառուն անունը կրող թերթի խմբագիրը, որը պետք է իրականում հանդիսանա խոսքի ազատության ցուցիչն ու հայելին, մարդկանց աշխատանքից ազատում է քաղաքական հայացքների համար և առանց խորշելու՝ հայտարարում էր, որ յուրաքանչյուր թերթ ունի իր քաղաքականությունը և լրագրողի գործունեությունը պետք է տեղավորվի այդ քաղաքականության մեջ: Դրանով իսկ վերստին անգամ հաստատելով, որ ինքը ստրուկն է իրեն վճարողների, նրանց կամքի ու քաղաքականության։

Ի դեպ՝ այդ վաճառքից գոյացած ստվերային գումարների արդյունքն այն է, որ նա դարձել է ստվերային միլիոնատեր։ Բայց արի ու տես, հղփացած խմբագիրը չի բավարարվում տարիներ շարունակ ինքնավաճառքից գոյացած գումարներով և շարունակում է ագահ կերակրափողի պահանջները բավարարել՝ նորանոր պատվերների հաշվին։

Հետգրություն

Սա, անշուշտ, վերջին օրերին հատկապես ու մասնավորապես Գագիկ Ծառուկյանի դեմ գործի դրված քարոզչամեքենայի հերթական պտույտն է, բայց ինչքան պտտվում է այդ մեքենան, այնքան մատնում է վերջինիս անհույս վիճակի մասին։ Մնում է ավելացնել, որ «Հայոց աշխարհի» նման պախարակված երևույթները պետք է նետել աղբարկղը, որպեսզի նմանները բացառվեն ու վերանան հայոց աշխարհից։

 
Կարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»Արծվանիկի պոչամբարի պատվարը կբարձրացվի նոր մեթոդով
Ամենադիտված