Հայերեն


Աջափնյակում նախկին ոստիկանը երեք կրակոցով սպանել է հորը «ձյաձով» չդիմած երիտասարդի հորը

Հասարակություն

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Կենտրոն վարչական շրջանի տարածքում գտնվող նստավայրում Տաթևիկ Գրիգորյանի նախագահությամբ ավարտվեց Աշոտ Բաղդասարյանի գործի դատական քննությունը:

Աշոտ Բաղդասարյանին մեղադրանք էր առաջադրված դիտավորյալ սպանության և ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով:

Ըստ մեղադրանքի՝ հեռախոսային խոսակցության ժամանակ իր հոր հետ Տ. Արշակյանի կողմից անհարգալից խոսելու հանգամանքը պարզելու նպատակով Աշոտ Բաղդասարյանը գնացել է Արշակյանի բնակության վայր: Այնտեղ նա վիճաբանել է Տ. Արշակյանի հետ: Վիճաբանության ընթացքում Աշոտ Բաղդասարյանը մեկ անգամ բռունցքով հարվածել է Տ. Արշակյանի դեմքին:

Ըստ մեղադրանքի՝ որդուն պաշտպանելու նպատակով վիճաբանությանը միջամտել է Տ. Արշակյանի հայրը՝ Սամվել Արշակյանը:

Վերջինս, ըստ մեղադրանքի, Աշոտ Բաղդասարյանի առողջությանը հասցրել է թեթև վնաս: Դրանից հետո Աշոտ Բաղդասարյանը իր մոտ ապօրինի պահվող ատրճանակի կոթով նախ հարվածել է Սամվել Արշակյանի գլխին՝ պատճառելով թեթև աստիճանի վնասվածք, ապա նույն ատրճանակով երեք անգամ կրակել է նրա կրծքավանդակին:

Սամվել Արշակյանը մահացել է արյան սուր կորստից:
Մեղադրող դատախազ Կ. Սավթալյանը հաստատված է գնահատել Աշոտ Բաղդասարյանին առաջադրված մեղադրանքները, միջնորդել է նրան մեղավոր ճանաչել ու վերջին հաշվով դատապարտել 10 տարի ազատազրկման:

Տուժողի իրավահաջորդ Ա. Արշակյանը՝ սպանված Սամվել Արշակյանի դուստրը, «պնդել և պահանջել է»՝ ամբաստանյալի հանցավոր արարքը չի կարող մեղմացվել, նրա նկատմամբ պետք է սահմանվի օրենքով նախատեսված խիստ պատիժ:

Ըստ տուժողի իրավահաջորդի՝ Աշոտ Բաղդասարյանը եկել է իրենց տան մոտ, դուրս է կանչել իր եղբայրներին, իր տան անդամների նկատմամբ նա «մահափորձ է կատարել… Հայրս, կյանքը վտանգի ենթարկելով, փրկել է իր ընտանիքի անդամների կյանքը… Մենք Աշոտ Բաղդասարյանի դեմ ոչինչ չենք ունեցել… Եվ Աշոտ Բաղդասարյանի արարքը ոչ մի բացատրություն չունի՝ օրենքով սահմանված կարգով… Ի՞նչ ինքնապաշտպանության մասին է խոսքը… Իմ հայրն է ունեցել պաշտպանության կարիք…»:

Տուժողի իրավահաջորդի կարծիքով՝ ամբաստանյալը ժամանակին աշխատել է ոստիկանության համակարգում ու չէր կարող չիմանալ, որ ինքնապաշտպանության նպատակով կրակում են գետնին կամ ոտքերին, ոչ թե մարդու կրծքին:

Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանը նշեց, որ իր պաշտպանյալ Աշոտ Բաղդասարյանը դեպքի պահին գտնվել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում, նրա գործողությունները իրավաչափ են եղել, նույնիսկ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցում տեղի չի ունեցել: Աշոտ Բաղդասարյանը գնացել է պարզելու՝ ինչու է Տ. Արշակյանն իր հոր հետ խոսել՝ առանց տարիքը հարգելու, դիմել է՝ առանց «ձյաձ» ասելու՝ միայն անունով : Վիճաբանությանը միջամտած Սամվել Արշակյանի ձեռքին եղել է սուր գործիք, որով նա բազմաթիվ՝ մոտ 18 հարված է հասցրել Աշոտ Բաղդասրյանին, պատռել է նրա բաճկոնը, վնասել է մեջքը… Դատաբժշկական փորձագետի եզրակացությամբ՝ Աշոտ Բաղդասարյանի ձեռքերին, մեջքին, ոտքերին եղել են սուր գործիքից ստացած վնասվածքներ…

Պաշտպանը նշեց՝ Աշոտ Բաղդասարյանը ապօրինի զենքի մասով նախաքննության սկզբից իրեն մեղավոր է ճանաչել, ինքնակամ ներկայացրել է ատրճանակը: Ինչ վերաբերում է դիտավորյալ սպանության մեղադրանքին, պաշտպանը պնդեց՝ իր պաշտպանյալի արարքը դիտավորյալ սպանություն չէ, Աշոտ Բաղդասարյանը գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում: Նա տուժողի՝ իր վրա կատարած հարձակումը կանգնեցնելու համար մեքենայից վերցրել է զենքը, նախ օդ է կրակել, հետո ատրճանակով հարվածել է տուժողի գլխին: Վերջինս ընկել ու սկսել դանակով հարվածել Աշոտ Բաղդասարյանի ոտքերին: Միայն դրանից հետո են արձակվել կրակոցները…

Ընդհանուր իրավասության դատարանը վերաորակեց Աշոտ Բաղդասարյանի արարքը, նրան մեղավոր ճանաչեց ոչ թե դիտավորյալ սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով, այլ՝ անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանության համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 108 հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև ապօրինի զենք պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով:

Աշոտ Բաղդասարյանը վերջին հաշվով դատապարտվեց 5 տարի ազատազրկման:

Դատավճռի հրապարակումից հետո ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Երեմ Սարգսյանն ասաց, թե մեր իրականության մեջ եզակի դեպքերում է, որ դիտավորյալ սպանությունը վերաորակվում է որպես անհրաժեշտ պաշտպանության վիճակում կամ գոնե անհրաժեշտ պաշտպանության սահմանազանցմամբ կատարված սպանություն: «Սա արդեն իսկ համարում ենք հաղթանակ»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Միաժամանակ պաշտպանը նշեց, որ դատավճիռը բողոքարկելու են վերաքննիչ դատարան՝ այնուամենայնիվ պնդելով, որ Աշոտ Բաղդասարյանի գործողությունները ստեղծված իրավիճակում եղել են իրավաչափ, և նա գործել է անհրաժեշտ պաշտպանության վիճակում:

 

Ավտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ» «Հայերի նկատմամբ ատելությունն ու թշնամանքը չի նահանջել, այս պայմաններում խաղաղության մասին խոսելը կարող է դիտվել միայն ցանկությունների համատեքստում». «Փաստ»
Ամենադիտված