Հայերեն


«Արծրուն Հովհաննիսյանը լկտիաբար ստում է»․ Վահան Բադասյան

Բաց մի թողեք

«Չորրորդ իշխանությունը» գրում է․

«Ես ձեզ հավաստիացնում եմ, որ Արծրուն Հովհաննիսյանը ուղղակի ստում է։ Լկտիաբար է ստում։ Սուտը լավ չէ, լավ չէ՝ առավել եւս պաշտպանության նախարարի խոսնակի պարագայում։ Եթե նա այսօր այս հարցում է ստում, վաղն ավելի կարեւոր հարցերի մեջ կստի, ինչը ծանր կանդրադառնա մեր պաշտպանության վրա։


Հովհաննիսյանն ասում է, թե «Սիփան» ձեռնարկության հետ Մովսես Հակոբյանը կապ չունի։ (Խոսքը ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի մասին է-խմբ.)։ Եթե «Սիփան» ընկերության տնօրենը Մովսես Հակոբյանի եղբայրն է, եւ Մովսես Հակոբյանը միշտ հսկում է այդ ձեռնարկության գործունեությունը, հիմա նա կապ ունի, թե՞ ոչ։ Այդ ձեռնարկությունը զբաղվում է հացաթխմամբ՝ մի «գարաժի» մեջ։ Ես վստահեցնում եմ՝ ոչ մի օրենք ու սանիտարահիգիենիկ նորմեր պահպանված չեն, բայց դե տարբեր զորամասերի հացն է սպասարկում։ ՊՆ խոսնակը ստում է, թե ո՞վ է նրան հանձնարարել այդպես անել՝ չեմ կարող ասել», «ՉԻ»-ի հետ զրույցում հայտարարեց Արցախյան պատերազմի վետերան, նախկին զինվորական Վահան Բադասյանը։

Հիշեցնենք, որ Բադասյանն օրերս Facebook-ի իր էջում` դիմելով ՀՀ նորանշանակ վարչապետ Կարեն Կարապետյանին, հայտարարել էր. «Հարգարժան պարոն վարչապետ, ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետը, լինելով նախկինում ՀՀ ՊՆ ՆՏԱԴ-ի պետ-փոխնախարար, չարաշահելով իր պաշտոնական դիրքը, խախտելով գնումների մասին օրենքը, շուկայականից զգալի բարձր գներով իր ձեռնարկության եւ ՊՆ-ի միջեւ կնքել է ցորենի գնման պայմանագիր, ինչի արդյունքում՝ բանակից յուրացվել է մի քանի տասնյակ միլիոն դրամ։ Այս երեւույթն է կոռուպցիայի երեւույթ, թե՞ նույն դպրոցում մայր ու աղջկա՝ որպես մանկավարժ աշխատե՞լը։ Կարո՞ղ եք պատասխանատվության ենթարկել Գլխավոր շտաբի պետին։ Կամ եթե ես զրպարտում եմ Գլխավոր շտաբի պետին, ինձ պատասխանատվության կենթարկե՞ք։ Իսկ ընդհանրապես իրավապահ եւ անվտանգության մարմիններին այս եւ նման երեւույթները չեն հետաքրքրո՞ւմ։ Սիրով, հույսով եւ հոժարությամբ սպասում եմ բոլորիդ արձագանքին, վերացնելու այս ազգակործան երեւույթները, որի պատճառով առաջնագծում զոհվում են ժողովրդի զավակները»։

Երեկ էլ իր հերթին պարզաբանմամբ է հանդես եկել ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը։ Բադասյանի հայտարարության առնչությամբ վերջինս նշել է. «ՀՀ ՊՆ ալյուրի մատակարարման մրցույթներին, որոնք անցկացվել են մի քանի չափաբաժիններով եւ փուլերով, մասնակցել են տասնյակ ընկերություններ։ Մրցույթների համար հաշվարկային նախնական գինը եղել է 220 դրամ 1 կգ 1-ին կարգի ալյուրի համար։ Նշված ընկերությունների մեջ եղել են նաեւ ընկերություններ Արցախից։ Պարոն Բադասյանի ներկայացրած «Սիփան» ընկերությունը, որը կապ չունի ՀՀ ԶՈւ ԳՇՊ գեներալ-լեյտենանտ Մովսես Հակոբյանի հետ, մասնակցել է ամենափոքր չափաբաժիններից մեկի մրցույթին։ (Մրցույթներում եղել են նաեւ 5 անգամ ավելի մեծ չափաբաժիններ)։ Նույն չափաբաժնի համար պայքարել է նաեւ մեկ այլ ընկերություն, որի առաջարկած գինը ավելի բարձր է եղել։ Այլ չափաբաժնի համար մրցույթներում հաղթել են նաեւ արցախյան 5 այլ ընկերություններ։ Հաղթող ընկերությունները մատակարարել են 164-173 դրամ գներով»։

Վահան Բադասյանը մեզ հետ զրույցում «Սիփան» ձեռնարկության մասին այլ բաներ էլ ասաց՝ հավելելով, որ եթե ինքը զրպարտում է, ապա թող դիմեն իրավապահ մարմիններին կամ էլ թող իրենով զբաղվեն իրավապահները։ Ուշագրավ զրույցի մանրամասները՝ թերթի վաղվա համարում։

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված