Հայերեն


Գոշի նոր տեսահոլովակի մանրամասներն ու հերոսուհին

Life

Երիտասարդ երգիչ, դերասան Գոշ Հակոբյանը, ով հեռուստադիտողներին ներկայանում է «Ոսկե դպրոց» սիթքոմում, վաղը  կներկայացնի նոր տեսահոլովակ՝ նկարահանված «Սրտիս հասցեն» երգի հիման վրա: Գոշը Tert.am Life-ին տրամադրել է  լուսանկարներ տեսահոլովակի նկարահանման հրապարակից ու բացել սյուժետային որոշ փակագծեր:

 

Նա նշեց, որ տեսահոլովակի հերոսուհին սիթքոմի իր խաղընկերուհին` Եվա Զոհրաբյանն է. «Տեսահոլովակում մենք  հանդես են գալիս հենց «Ոսկե դպրոցի» կերպարներով: Կարելի է ասել, Դավիթ-Անի և Դավիթ-Մաշա սիրային գծերի կարճ, սեղմված տարբերակն է, բայց նույնիսկ այն մարդը, ով ծանոթ չէ սիթքոմին, տեսահոլովակը դիտելով պատկերացում կկազմի՝ ինչ կատարվեց կամ ինչ է լինելու: Տեսահոլովակում կան դրվագներ, որոնք արդեն եղել են սիթքոմում, բայց ռեստավրացիայի են ենթարկվել»:

 

Տեսահոլովակի ռեժիսորը «Ոսկե դպրոցի» ռեժիսոր Դավիթ Զոհրաբյանն է: Գոշը նշեց, որ տեսահոլովակի մտահղացման համահեղինակ է, բայց ի սկզբանե երգը սիթքոմի սյուժետային գծով մատուցելու նպատակ չեն ունեցել: Գաղափարն ավելի ուշ է առաջացել։ «Քանի որ սիթքոմը որոշակիորեն իր լսարանն ունի, որն արդեն իսկ հետաքրքրված է այդ կերպարներով, դա ավելի խելացի քայլ էր նոր երգը սիրված սիթքոմի մոտիվներով ներկայացնելը,-ասաց նա և ավելացրեց, որ տեսահոլովակի նկարահանումները տևել են երկու օր և իրականացվել են հենց սիթքոմից հայտնի վայրերում, այդ թվում` դպրոցում։ –Մտածեցինք, որ նոր վայրեր ընտրելն ավելորդ կլինի և  որոշեցինք նկարահանումներն անել հեռուստադիտողին արդեն ճանաչելի և հոգեհարազատ դարձած տարածքներում»:

 

 

Տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա հենց սիթքոմի այս եթերաշրջանի 14-րդ սերիայի շրջանակում` հինգշաբթի` ժամը 21:00-ին, «Արմենիա Պրեմիումի» եթերում, այնուհետև հասանելի կլինի նաև երգչի՝ Յութուբի պաշտոնական ալիքում: Մեկուկես տարվա երաժշտական գործունեության ընթացքում սա Գոշի երրորդ տեսահոլովակն է: «Սրտիս հասցեն» երգի երաժշտության հեղինակը Վարդան Գալստյանն է, խոսքերը գրել է Գրիգոր Կյոկչյանը, գործիքավորումը կատարել է Մարտին Միրզոյանը: Այն մեղեդային երգ է, որը, երգչի խոսքով, դրական շեշտադրում ունի, բայց փոքր-ինչ թախծելու առիթ էլ կտա ուկնդրողներին: Գոշից հետաքրքրվեցինք՝ իրական կյանքում իր սրտի հասցեն արդեն բնակեցվա՞ծ է, թե ոչ, ինչին նա արձագանքեց. «Որքան էլ, որ կուզեի սրտիս հասցեատեր լիներ, բայց չկա: Երբ Կյոկչյանն առաջարկեց երգի այդ վերնագիրը, այն միանգամից սիրտս մտավ»:

 

Հարցին, դժվար չէ՞ երգել սիրո մասին և փոխանցել էմոցիաները՝ սիրահարված չլինելով, Գոշը նկատեց. «Ընդհանրապես, ստեղծագործող մարդու համար դա կարևոր հանգամանք է և անմիջական կապ ունի ստեղծագործության հաջողության հետ։ Երբ սրտանց ես գրում երգը, ունկնդիրը հաստատ զգում է: Հնարավոր է՝ մի օր սիրահարվեմ կամ սիրեմ և ինչ-որ բան փոխվի, բայց դա արդեն ոչ թե ես, այլ ունկնդրողը կհասկանա»: 

 

Գոշի խոսքով` չնայած դերասանական գործունեությանը, երգն իր համար առաջնային տեղում է։ Նա հույս հայտնեց, որ սիրո մասին իր նոր աշխատանքը շատերին հոգեհարազատ կդառնա:

 

 

Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված