Հայերեն


Խեցգետին՝ ազդեցիկ մարդկանց կողմից աջակցություն կստանաք․ օրվա աստղագուշակ

Life

Խոյ: Այսօր կհաջողվի լուծել այն բոլոր հարցերը, որոնք երկար ժամանակ անհանգստացրել են ձեզ և ձեր դաշնակիցներին: Այսօր ծնված գաղափարները շրջապատի կողմից մեծ ոգևորությամբ չեն ընդունվի, սակայն շատ շուտով ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կաջակցեն ձեզ մտահաղացումների իրագործման հարցում: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ուսման, գիտահետազոտական ուսումնասիրությունների մեջ հնարավոր են հաջողություններ:

Օրվա երկրորդ կեսը հարմար է մեծ ուշադրություն պահանջող աշխատանքներ կատարելու համար: Կարող է թվալ, թե դուք ամբողջովին տարված եք գործերով, սակայն, իրականում, շուրջը կատարվող ամեն բան նկատում եք, վերլուծում բոլոր փաստերը և ճիշտ հետևություններ անում:

Ցուլ: Հակված եք թերագնահատել վերջերս ծագած խնդիրներն ու մտածել, թե հեշտությամբ կարող եք հաղթահարել դրանք: Իրականում ցանկալի արդյունքներ ստանալու համար, ստիպված եք լուրջ մոտենալ հարցերին, նաև ջանք ու եռանդ չխնայել: Հավատացեք՛, ձեռքերը ծալած նստելու ժամանակը չէ, գործի անցեք և մի սպասեք, թե որևէ մեկը դա կանի ձեր փոխարեն:

Թյուրիմացություններն ու անհեթեթ վեճերը կփչաչնեն սիրելիների հետ հարաբերությունները: Կփորձեք հումորի օգնությամբ հարթել լարված իրավիճակը, սակայն, ապարդյուն, կատակներն այսօր ճիշտ չեն ընկալվի, անգամ, կարող են նեղացնել: Հետևեք տարեց ազգականների խորհուրդներին:

Երկվորյակ: Հնարավորություն կունենաք հաղթահարել ձեր կարիերայի զարգացմանը խոչընդոտող մի շարք խնդիրներ: Իհարկե կկիրառեք մեթոդներ, որոնք այնքան էլ հաճելի չեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ ստիպված են սկզբունքային հարցերում զիջումների գնալ, ոմանք էլ հարկադրված կլինեն աջակվություն խնդրել ոչ այնքան համակրելի մարդկանցից:

Սուր ինտուիցիան և անսպառ երևակայությունը կօգնեն իրականացնել մտերիմ մարդու ցանկությունները և արժանանալ նրա երախտագիտությանը: Հնարավոր է սիրո անսպասելի խոստովանություն, կլինեն հանդիպումներ, որոնք լիովին կփոխեն ձեր կյանքը:

Խեցգետին: Նպատակահարմար օր է, ձեր մասնագիտական գործունեությանը վերաբերող, բիզնես-ծրագրեր իրագործելու համար: Կարող եք նոր համախոհներ փնտրել: Ընթացիկ հարցերին փորձեք ոչ ստանդարտ լուծումներ տալ: Նոր գաղափարները շատ արագ կընդունվեն, ինչը, նշանի ներկայացուցիչներին, թույլ կտա ամրապնդել իրենց դիրքերը: Ազդեցիկ մարդկանց կողմից աջակցություն կստանաք: Հրաշալի օր է օտար լեզուներ սովորելու համար:

Չնայած բոլոր ձեռքբերումներին՝ այսօր ձեր տրամադրության հետ մի բան այն չէ: Ոչինչ չի գոհացնում, դժգոհ եք թե՛ ձեզնից և թե՛ շրջապատից: Ձեզ չափազանց ագրեսիվ եք պահում և ինքներդ էլ չգիտեք, թե ինչու: Գնումները դժվար թե հաջող լինեն:

Առյուծ: Զգացմունքայնի դաշտը կայուն է: Մինչ ուշ երեկո լավ տրամադրություն կպահպանեք: Լավատեսորեն եք տրամադրված և բոլորի հանդեպ շատ բարի եք: Զարմանալի չէ, որ մարդիկ ցանկանում են մտերմանալ ձեզ հետ: Այսօր ձեռք կբերեք նոր ընկերներ, հնարավոր է սիրային հարաբերության սկիզբ դրվի: Անիմաստ չեք վատնի ձեր ժամանակը, ինչի շնորհիվ, օրվա ընթացքում, շատ գործեր կհասցնեք անել: Կնքված գործարքները եկամտաբեր են:

Ֆինանսական տեսանկյունից բարեհաջող օր է: Կարող եք թույլ տալ խոշոր գնումներ: Հրաշալի օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու, ոչ պաշտոնական միջավայրում գործընկերների հետ շփվելու համար:

Կույս: Այսօր ծագած խնդիրներն այնքան բարդ չեն, որքան թվում են: Հակված եք չափազանցնելու դժվարություններն ու անախորժությունները, իսկ հաջողություններն ու ձեռբերումները չեք նկատում: Հետևեք այն մարդու խորհուրդներին, ով կառաջարկի այլ տեսանկյունից նայել օրվա իրադարձություններին: Լավատեսական տրամադրվածությունը կօգնի շատ բան փոխել դեպի լավը:

Օրը նպատակահարմար չէ խոշոր գնումների, ներդրումների համար: Հաճախ եք գերագնահատում ձեր հնարավորությունները և անիմաստ գումար շռայլում:Կարող եք կարգի բերել տունը,կամ գրասենյակը: Ազատվեք ձեզ ոչ պիտանի իրերից, դրանց հետ միասին ձեզ կլքեն մռայլ մտքերն ու տհաճ հիշողությունները:

Կշեռք: Օրն այնքան էլ լավ չի դասավորվի, իսկ անախորժությունների պատճառը դուք ինքներդ եք: Այսօր մոռացկոտ եք, ցրված, ոչ մի կերպ չեք կենտրոնանում, անվերջ սավառնում եք երկնքում: Ձեզ ուշքի բերելու մտերիմների փորձերը՝ արդյունք չեն տա: Այսօր անիմաստ է ձեզ հետ լուրջ հարցեր քննարկելը: Հնարավոր են տարաձայնություններ այն մարդկանց հետ, ովքեր պահպանողական դիրքորոշում ունեն և նախընտրում են հետևել ավանդույթներին: Նման մարդկանց ձեր պահվածքն անհասկանալի կթվա:

Օրգանիզմը փորձությունների մի ենթարկեք: Հրաժարվեք ալկոհոլային ըմպելիքներից, ծանր կերակուրներից: Սննդակարգում ներառեք թարմ բանջարեղեն,մրգեր, բնական հյութեր:

Կարիճ: Բարդ օր է սպասվում: Շատ հարցերից կհաջողվի խուսափել, եթե նախապես գործողությունների ծրագիր մշակեք և գործեք դրան համապատասխան:Այսօր ծնված մտահաղացումներն այնքան էլ հաջող չեն, որքան թվում են, հետևաբար, դրանց իրագործման հարցում չարժե շտապել: Գործնական բանակցությունները լավ կանցնեն: Նշանի որոշ ներկայացուցիչներ կստանան համագործակցության այնպիսի առաջարկներ,որոնց մասին միայն երազել էին:

Օրվա երկևորդ կեսին տրամադրությունը կվատանա: Ամեն դեպքում հանգստություն պահպանեք և փորձեք հասկանալ, թե ինչումն է խմդիրը: Զբոսանքներն օգտակար կլինեն:

Աղեղնավոր: Այսօր մեծ խանդավառությամբ եք նոր գործեր ձեռնարկում:Փորձում եք, որքան հնարավոր է շուտ, դրանք ավարտին հասցնել, թեև շտապելու կարիք ամենևին էլ չկա: Նշանի ոչ բոլոր ներկայացուցիչներին է հաջողվում ճիշտ բաշխել ուժերը, նրանցից շատերն ընթացքում ուժասպառ են լինում: Նման տհաճ իրավիճակից կարելի է խուսափել՝ ընդունելով համախոհների առաջարկած օգնությունը:

Անձնական կյանքում հնարավոր են անսպասելի փոփոխություններ: Սկզբում դեպքերի զարգացումը կարող է անհանգստացնել ձեզ, սակայն հետագայում կհաստանաք, որ ամեն բան հրաշալի է դասավորվել: Հետևեք տարեց ազգականների խորհուրդներին:

Այծեղջյուր: Պայծառ, հագեցած ու անմոռանալի օր է սպասվում: Հնարավոր են դեպքերի անսպասելի զարգացումներ, նաև զարմանալի զուգադիպություններ: Կզբաղվեք հետաքրքիր գործերով, ձեռք կբերեք համախոհներ, ովքեր կօգնեն իրագործել ձեր մի շարք մտահաղացումներ: Հրաշալի օր է հյուրեր ընդունելու համար:

Հարմար օր է բարձրաշխարհիկ միջոցառումների մասնակցելու, շոու-բիզնեսի կամ գովազդի ոլորտում աշխատող մարդկանց հետ շփվելու համար:Կարող եք հաջող գնումներ կատարել: Հատուկ ուշադրություն դարձրեք զարդերին՝ դրանց ընտրության հարցում այսօր չեք սխալվի:

Ջրհոս: Զինվեք համբերությամբ և անկասկած հաջողության կհասնեք: Այսօր հաջող գնումներ և շահավետ ներդրումներ կատարելու հնարավորություն կունենաք: Կկարողանաք ազդեցիկ մարդկանց հետ լեզու գտնել, ինչպես նաև լավ տպավորություն թողնել բոլոր նրանց վրա, ում համակրում եք:

Երեկոյան կներեն ձեզ ձեր բոլոր սխալներն ու բացթողումները, անգամ կոպիտ մեկնաբանությունները և հեգնական դիտողությունները: Ուղևորությունները հաջող կանցնեն:Կարող եք այցելել կինոթատրոններ: Հրավեր կստանաք այն մարդուց, ում հանդեպ անտարբեր չեք:

Ձկներ: Ստեղծագործական ներուժը բարձր է: Ձեր մտահաղացումները հետաքրքիր են, և դրանց իրագործման հարցում, շատերն են պատրաստ աջակցել ձեզ: Գործեք առավել վճռական: Այսօր ձեր քայլերը, կյանքի տարբեր ոլորտներում, կարող են դրական փոփոխությունների հանգեցնել: Կարող եք երկարաժամկետ ծրագրեր կազմել: Ձեր առջև հստակ նպատակներ եք դնում և ճիշտ գնահատում ձեր հնարավորությունները, հետևաբար հաջողությունը երկար սպասեցնել չի տա:

Օրվա երկրորդ կեսը լի է անակնկալներով, որոնցից ոչ բոլորն են հաճելի: Նշանի շատ ներկայացուցիչներ ստիպված կլինեն անկոչ հյուրեր ընդունել և շփվել ոչ այնքան հաճելի մարդկանց հետ:

 

Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավորՄեկ տարում մի ամբողջ գյուղի բնակչության չափ մարդ տուն չի հասել. Տիգրան Դումիկյան «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հանդես կգա ասուլիսով«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի հայտարարությունը՝ 44-օրյա պատերազմի վեցերորդ տարելիցի առիթովԵկեղեցին անջատ է պետությունից, և պետությունը չպետք է միջամտի եկեղեցու գործերին. Մենուա ՍողոմոնյանՆույն մարդիկ շարունակում են ցինիկաբար իշխել մեր երկրում, արդեն Հայաստանը պատրաստելով մաս-մաս հանձնելու իրենց օտար տերերին․ Ավետիք ՉալաբյանՀայ Առաքելական Սուրբ Եկեղեցին մեր ինքնության հիմնասյուներից մեկն է․ Փաշինյանի պայքարը դրա դեմ բխում է Ադրբեջանի շահերիցԱլիևը կանգ չի առնելու, քանի դեռ Հայաստանում այս իշխանություններն են. տեսանյութԱնկախությունն առաջին հերթին սեփական երկրի ճակատագիրը սեփական կամքով որոշելու կարողությունն է. Մհեր Ավետիսյան Ձեր արարքը գնահատվելու է՝ անուն առ անուն, այլ ոչ թե ձեր հիշատակի օրը Հանրային ալիքով համերգ են դնելու ու պարեն. Նարեկ Կարապետյան
Ամենադիտված