Հայերեն


Վալերի Օսիպյանի կարիերան. ինչպե՞ս պատանդ վերցվեց, իր հաշվին հյուրասիրեց ցուցարարներին և դարձավ ոստիկանապետ

Քաղաքականություն

Հեղինակ

Վերջին ցույցերը նա ուղեկցեց հասարակական կարգ պահպանող Երևանի փոխոստիկանապետի պաշտոնում, ավարտեց` Հայաստանի ոստիկանապետի:

 

Երևանի փոխոստիկանապետի պաշտոնը Վալերի Օսիպյանի վրա չեկավ: 6 տարի առաջ, ինչ նշանակվեց, ցույցերի միջից դուրս չի գալիս: Ուղեվարձը` 100 դրամ, Էլեկտրիկ Երևան, Սահմանադրության բարեփոխում, ՊՊԾ գունդ, Իմ քայլը: Քանի տարի է` Օսիպյան ասում են` ցույց հասկանում, ցույց են ասում` Օսիպյան հասկանում: 

Օսիպյանի մասին կարծիքները կիսվում են. բողոքի ցույցերում ոստիկանական ստորաբաժանումները ղեկավարողը մի մասի համար բռնի գործողություններ կատարող պաշտոնյա է, մյուս մասի պատկերացմամբ՝ ուղղակի բարության տիպար: 
Իրավիճակ համար մեկ. ամառվա շոգին Օսիպյանն առանձնանում է բողոքող կանանց հետ ու հաճոյախոսություններ շռայլում հովանոցի տակ:

Իրավիճակ համար երկու. վրդովված ցուցարարները հրապարակով մեկ Օսիպյան են բղավում: Օսիպյանը հայտնվում է անվրդով տեսքով:

Մյուս իրավիճակում տեսնում ենք իրեն մի կերպ զսպող Օսիպյանին: Հունից դուրս է գալիս, երբ համոզվում է` նույն ակտիվիստը 10-րդ անգամ է մեղադրում ոստիկաններին` վերնաշապիկը պատռելու համար: 

Ցույց Գլխավոր Դատախազության մոտ: Այստեղ էլ Երևանի փոխոստիկանապետը այլ մարտավարության է դիմում, որը նրան մի ամբողջ աշխատավարձ արժեցավ: Ճանապարհը փակող ինչքան ցուցարար կա` հրավիրում է սրճարան: Իր հաշվին: 


 

Ցույցերում կարգ ու կանոն հաստատելով` համազգային ճանաչում ձեռք բերած Վալերի Օսիպյանը հասցրեց պատանդի կարգավիճակում էլ լինել: ՊՊԾ գնդի գրավման ժամանակ: Գնացել էր բանակցելու` մյուս պատանդներին ու զավթած շինություններն ազատելու համար: Ու ինքն էլ դարձավ պատանդ` գնդում մնալով 6 օր:

Ու ինքն էլ դարձավ պատանդ` գնդում մնալով 6 օր:

Ավելի ուշ` դատավարության ժամանակ հայտնի դարձավ, որ այնտեղ պոկել էին պատանդառված գնդապետ Օսիպյանի ուսադիրները:

Հենց այդ տարի էր, երբ օրվա գլխավոր լուր դարձավ նորապսակ Օսիպյանի հայրանալը: Մեկ այլ ցույցի ժամանակ իմացան, որ երկրորդ երեխան է ունեցել, ամուսնությունն օրինականացրել: Այն պահին, երբ Քայլ արա նախաձեռնությունը եռման կետում էր` Բաղրամյանը շրջափակելիս, ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այդ օրը Օսիպյանի 48-ամյակն է: 

Ոչ ոք չէր էլ պատկերացնում, որ այդ օրը Օսիպյանի 48-ամյակն է: 

3 տարի առաջ, երբ Օսիպյանն արժանացավ Հայրենիքին մատուցած ծառայությունների համար երկորրդ աստիճանի մեդալի, շատերը նրան ոչ թե շնորհավորում էին, այլ հարցնում` պարգևը ցույցեր ցրելու համա՞ր է: Ու լսում Երևանի փոխոստիկանապետի հանգիստ ուղղումը` մի ասեք ցրել, ասեք` վերականգնել հասարակական կարգը: 

Մի ասեք ցրել, ասեք` վերականգնել հասարակական կարգը: 

Այս ամիսներին Երևանում Նիկոլ Փաշինյանի հետ հավասար քայլած Վալերի Օսիպյանը ակնհայտ նիհարել է: Բայց դա չխանգարեց նրան` դառնալ ամենապահանջված անձը` սելֆիների համար:

 

«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»
Ամենադիտված