Հայերեն


Ինչքանո՞վ է իրական պատերազմի հավանականությունը

Քաղաքականություն

1in.am | Միջազգային ճգնաժամային խումբը, անդրադառնալով հայաստանյան իրադարձություններին, դիտարկել է նաև Ղարաբաղի գործոնը՝ հնարավոր համարելով, որ Հայաստանի անկայունությունը կարող է նպաստել լարվածության աճին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում: Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի ծրագրերի տնօրեն Մագդալենա Գրոնոյի մայիսի 3-ի հրապարակումը նաև դիտարկում է երեք վտանգավոր սցենար:

Փորձագիտական առաջին վարկածն այն է, որ ստեղծված իրավիճակում ԼՂՀ հրամանատարները կարող են կանխարգելիչ հարված հասցնել 2016-ի պատերազմի տարածքային կորուստները վերականգնելու նպատակով: Ընդ որում, հեղինակի կարծիքով՝ դա կարող է լինել թե՛ ռազմական ղեկավարության որոշման հետևանք, թե՛ Երևանի էլիտայի քաղաքական ռազմավարության մի մասը:

Այս վարկածը, մեղմ ասած, հեռու է իրականությունից և ամրապնդված չէ որևէ կոնկրետ փաստով: Չնայած Հայաստանում առկա քաղաքական ճգնաժամին՝ մեր երկրում իրավիճակը դուրս չի եկել վերահսկողությունից, ճիշտ հակառակը՝ հասարակության աննախադեպ համախմբվածությունը փակուղին հաղթահարելու նախադրյալներ է ստեղծում: Մյուս կողմից՝ չնայած քաղաքական հակամարտությանը, Հայաստանում լիակատար կոնսենսուս կա ԼՂ խնդրի, այն բանակցությունների ճանապարհով լուծելու հարցում, մյուս կողմից՝ հայկական զինված ուժերն ու ԼՂՀ իշխանություններն ամբողջովին վերահսկում են իրավիճակը:

Հեղինակը առաջ է քաշում նաև երկրորդ վարկածը, ըստ որի՝ Բաքուն կօգտվի Հայաստանում ստեղծված ներքաղաքական ճգնաժամից և կսանձազերծի պատերազմ:

Ադրբեջանում, իհարկե, կան նման տրամադրություններ, անգամ իշխող կուսակցության պատգամավորների մակարդակում, սակայն Բաքվի էլիտան, կարծես թե, հագուրդ չի տալիս այդ տրամադրություններին: Ալիևի իշխանությունը մի կողմից՝ շփոթված է Հայաստանում տիրող իրավիճակից, մյուս կողմից՝ հակված է սպասել հայաստանյան իրադարձությունների զարգացմանը: Բաքվում հրաշալի հասկանում են, որ թավշյա հեղափոխությունը թեև քաղաքական ճգնաժամ է հարուցել Հայաստանում, սակայն միջազգային հանրության աչքերում ավելի է բարձրացրել Հայաստանի հեղինակությունը, ինչը նվազեցնում է պատերազմի ռիսկերը: Մյուս կողմից՝ հիմա Ադրբեջանը այս պահին պատերազմի քարտ-բլանշ չի կարող ստանալ Ռուսաստանից, որը պատրաստվում է հունիսին հյուրընկալել ֆուտբոլի աշխարհի առաջնությունը և խիստ շահագրգռված է տարածաշրջանային կայունությամբ:

մանրամասն՝ կայքում

«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»
Ամենադիտված