Հայերեն


Օրգազմի 6 տեսակները (չափահասների համար)

Life

Արտակարգ շատ նամակներ են ստացվում՝ «ինչպե՞ս կարելի է առավելագույն, տիեզերական հաճույքներ պարգեւել կնոջը» հարցի ամենատարբեր վարիացիաներով: Ընդ որում, հետաքրքրվում են թե՛ տղամարդիկ, թե՛ իգական սեռի ներկայացուցիչները: 

Սեքսուալ տեսանկյունից՝ կնոջ օրգանիզմը նման է երգեհոնային բազմաշերտ երաժշտության, Բախի բազմաձայն ֆուգաների, նրբագույն շերտավոր աղանդերի ու բազմագործիք սիմֆոնիայի: Ու, ըստ այդմ, պետք է տեղյակ լինել, թե օրգազմի ինչ տեսակների է ունակ կինը: Ցավոք սրտի, համատարած է այն կարծիքը, որ կնոջ մոտ օրգազմը մի տեսակի է եւ տարբերվում է միայն ուժգնությամբ՝ ինչպես տղամարդու դեպքում: Մինչդեռ, կնոջ զարմանահրաշ օրգանիզմն ի վիճակի է տարբերակել մինչեւ 15 տեսակի օրգազմ: Անդրադառնամ դրանցից 6-ին, որոնց գեներացման դեպքում իգական սեռի զուգընկերները մինչեւ մոլեկուլները զգացված կլինեն:

1. Ծլիկային օրգազմ

Ծլիկային օրգազմի համար պետք է երկու բան իմանալ. նախ, որ այն գոյություն ունի, երկրորդ՝ որտեղ է գտնվում ծլիկը: Գոյություն ունի ծլիկային օրգազմի երկու մակարդակ՝ 

* մակերեսային, որի դեպքում օրգազմատիկ զգացումները տեղային են՝ հենց ծլիկի շուրջ կենտրոնացած,

* խորքային, որի խթանումը սկսվում է ծլիկից, բայց վերջնական օրգազմը զգացվում է հեշտոցի շրջանում, երբ վերջինս ինտենսիվորեն կրճատվում է: Խորքային ծլիկայինը հեշտ է շփոթել վագինալ օրգազմի հետ: Տարբերությունն այն է, որ վագինալի համար պարտադիր չէ ծլիկի մասնակցությունը: Իսկ խորքային ծլիկայինը սկսվում է հենց ծլիկի անմիջական մասնակցությամբ: (Ավելի մանրամասն՝  այստեղ):



2. Վագինալ օրգազմ

Այս տեսակն առաջանում է բուն հեշտոցի (վագինայի) ներսում կիրառվող գրգիռներից: Ահա այստեղ ծավալվում է եռաձայն ֆուգան:

* G կետի օրգազմ. այս անզուգական կետը գտնվում է հեշտոցի առաջնային պատի վրա (այո, հեշտոցն ունի պատեր)՝ 2-3սմ խորության վրա: Ահա այս կետը գտնելու ու դրա ուղղությամբ աշխատանքներ տանելու դեպքում զիլ օրգազմ կարելի է ապահովել: Ուշադրություն. անփորձ կանանց դեպքում այս կետը կարող է պասիվ լինել ու կամաց-կամաց զարգացման կարիք ունենալ: Եվ կրկին ուշադրություն. G կետի փնտրտուքով արժե զբաղվել, երբ կինը զգալիորեն գրգռված է կամ գոնե ծլիկային օրգազմի արդեն հասել է:  

* A կետի օրգազմ. հաջորդ կախարդական կետը տեղակայված է G կետից ավելի խորքում՝ 3 սմ հեռավորության վրա, էլի առաջնային պատին: Տղամարդկանց՝ տեղից բարդ կյանքն ավելի չբարդացնելու համար այսպես սահմանենք. եթե G կետին հասնելու համար անհրաժեշտ է մատները կիսով չափ հեշտոց ներմուծել, ապա A-ն երգեցնելու համար պետք է միջնամատը ողջ երկայնքով մտցնել հեշտոց: Միջնամատի ծայրի՝ փափուկ բարձիկի տակ կհայտնվի A կետն՝ իր ողջ հմայքով: Ուշադրություն. այս կետն ուռուցիկություն չունի, այն պարզապես միկրոտարածք է, որտեղ բազմաթիվ նյարդաթելեր են կենտրոնացած:

* «Խորխորատ». սա եւս մի խորքային կետ է՝ տեղակայված A կետի դեմ-դիմաց՝ հեշտոցի հետին պատի վրա: Պարզ լեզվով ասած՝ եթե կինը շրջվի մեջքով դեպի տղամարդը, եւ վերջինս միջնամատը ողջ երկայնքով ներմուծի հեշտոցի մեջ, ապա միջնամատի բարձիկի տակ կհայտնվի հենց «խորխորատը»: Այս կետից ստացվող օրգազմը թուլացնող, «անջատող» ու ճնշում իջեցնող էֆեկտ ունի: Ի դեպ, հաճախ, հենց այս կետի խթանման շնորհիվ են կանայք օրգազմի հասնում անալ սեքսի ժամանակ:



3. Խորքային վագինալ օրգազմ

Այս տեսակը նախորդ երեք հեշտոցային կետերի օրգազմների համագումարն է: Բանն այն է, որ G, A եւ խորխորատային կետերի օրգազմները գրգռման ալիքը չեն հանդարտեցնում, այլ միայն՝ ավելացնում: Երբ կինը մատների միջոցով G կետի օրգազմ է ստանում, նա ավելի է գրգռվում: Ճիշտ ժամանակն է կամ մատներով, կամ սեռանդամով սկսել մյուս երկու կետերի խթանումը: Վերը նշված օրգազմները մեկը մյուսից ուժգին ու շարունակական են: Սա նման է կասկադային ջրվեժի, որն ի վերջո բերում է ամենախորքային մակարդակի հաճույքի:

Օրգազմի այս ֆանտաստիկ տեսակը զգալու համար տղամարդու վիրտուոզ աշխատանքը բավական չէ. պետք է զարգացած լինեն կնոջ փոքր կոնքի ու հեշտոցի մկանները (հաթհա յոգան ու Կեգելի վարժությունները լավ են ծառայում այս ամենին): Խորքային վագինալ օրգազմն ապահովվում է մկանների ամենուժեղ կրճատումներով. որքան զարգացած են մկանները, այնքան վառ ու երկարատեւ է հաճույքը: Ի դեպ, այն կարող է մինչեւ 20-30 րոպե շարունակվել՝ անկախ նրանից՝ սեռական ակտն ընթացքի մեջ է, թե դադարել է: Այսինքն՝ այդքան րոպե օրգազմատիկ էներգիան չի կորչում, ինչպես, օրինակ, տղամարդու օրգազմի դեպքում:



4. Սքուիրթինգ (հեղուկ օրգազմ)

Սա օրգազմի եզակի ու հազվագյուտ տեսակ է: Սքուիրթինգ (squirting) տերմինն ու տեսարանին կարելի է հանդիպել առավելապես պոռնոգրաֆիկ տեսանյութերում: Կադրում երեւում է, թե ինչպես է կինն օրգազմի ժամանակ շատ ուժգին հեղուկի շիթ բաց թողնում: Բայց դիտողների մեծագույն մասը նույնիսկ մոտավոր պատկերացում չունի՝ դա ինչ հեղուկ է եւ որտեղից: Սքուիրթինգը կապված է վերը նշված G կետի, ավելի ճիշտ՝ պարաուրետրալ գեղձերի խթանման հետ:

Եվ այսպես, ի՞նչ է կատարվում. գրգռման ընթացքում այս գեղձերում հեղուկ է հավաքվում, ու նրանք սկսում են ուռչել: Հատուկ տեխնիկայով խթանման դեպքում գեղձերը կրճատվում ու մեծ ճնշմամբ դուրս են թողնում հեղուկը, արդյունքում տպավորիչ տեսարան ու զգացողություններ են ստացվում: Շատերը կարծում են, որ այդ հեղուկը դուրս է ցայտում հենց ուրետրայից՝ կնոջ միզածորանից, այսինքն՝ իբրեւ թե կինն ուղղակի ուժգին շիթով միզում է: Բայց՝ ոչ: Սա այլ հեղուկ է. բաղադրությամբ այն մոտ է տղամարդու սերմնահեղուկին ու ցայտում է ուրետրայի երկու կողքերի միկրոանցքերից, այլ ոչ` բուն ուրետրայից: Ցավոք, առանց նախնական մարզման այս օրգազմը կարող է զգալ աշխարհի բոլոր կանանց 2-3%-ը միայն: 



5. Կրծքային օրգազմ

Ըստ կրծքային զգացողությունների՝ կանայք երկու խմբի են բաժանվում՝ նրանք, ում համար կրծքի փեթինգը հաճելի է, եւ նրանք, ովքեր տհաճություն են զգում կամ անտարբեր են: Կրծքային օրգազմը միանգամայն հնարավոր է, քանզի դրանց՝ մատներով ու լեզվով խթանումն արգանդի կրճատում է առաջացնում: Կնոջ մարմնի այս հատվածները կապված են միմյանց, ու օրգազմը, կարծես, լողում է վերեւ-ներքեւ՝ կրծքից դեպի որովայն ու հակառակը: Իսկ հաճելի, օրգազմատիկ զգացողություններն ապահովում է օքսիտոցինը՝ հաճույքի ու կապվածության հորմոնը. այն արտադրվում է պտուկների խթանումից: 



6. Էմոցիոնալ օրգազմ

Սա օրգազմներից գեղեցկագույնն ու ամենահուզիչն է: Երեւի բոլոր կանայք էլ կմտաբերեն, որ երբեւէ որեւէ սեքս-զուգընկերոջ հետ զգացել են այն: Սեքսուալ կյանքում կա շրջան, երբ կինը դեռ չի կարողանում վագինալ օրգազմի հասնել, բայց շատ մոտ է դրան: Ու սեքսի ընթացքում գալիս է մի պահ, երբ կինը հանկարծակի լացում կամ անկառավարելի ծիծաղում է: Սա, իհարկե, վտանգավոր չէ: Ընդամենը նշանակում է, որ կինն էմոցիոնալ օրգազմ է ապրում:

Կնոջ օրգազմի տեսակների տեսությունն իմանալն, անխոս, խրախուսվում է, սքանչելի սեքսի համար պարտադիր է, բայց ոչինչ է փորձառության բացակայության դեպքում: Այնպես որ, կարդալ-կիրառել-կարդալ-կիրառել (չմոռանալ նաեւ դիդակտիկ նյութերի՝ պոռնոգրաֆիայի մասին)՝ ահա լիարժեք շղթայի բանաձեւը: 

 
«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր ԿամենդատյանԵվրոխորհրդի դիտորդները ՀՀ ընտրությունների հաշվետվությունով ուղղակի ոչնչացնում են Փաշինյանի բոլոր քարոզչական ստերը․ Նարեկ Կարապետյան8 տարվա ընթացքում իշխանությունը չհասկացավ, որ դատական համակարգը պետք է գործի անաչառ. Աննա ԿոստանյանՀպարտ եմ ներկայացնելու հայ ժողովրդին Եվրոպայի խորհրդում․ Նարեկ Կարապետյան Կանգ չենք առնելու, փաստերը բարձրաձայնվելու են, իսկ արդյունքները տեսանելի են լինելու․ Իվետա ՏոնոյանԿոնվերս Բանկը՝ BACEE միջազգային բանկային համաժողովի գլխավոր հովանավոր
Ամենադիտված