Հայերեն


Վենգերը հույսը կապում է Մխիթարյանի հե՞տ

Սպորտ

1in.am | Եվրոպա լիգայի խաղարկության կիսաեզրափակչի պատասխան խաղում վաղը Լոնդոնի «Արսենալը» Մադրիդի «Մետրոպոլիտանո» մարզադաշտում կմրցի «Ատլետիկոյի» հետ: Հիշեցնենք, որ այս թիմերի միջև մեկ շաբաթ առաջ Լոնդոնում տեղի ունեցած հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 1:1 հաշվով: Ունենալով թվային գերակշռություն՝ «Արսենալը» ձեռքից բաց էր թողել հաղթանակը, ինչը նշանակում է, որ դիմակայության ֆավորիտը իսպանական թիմն է:

Այսօր դժվար է պատկերացնել, թե ինչի հաշվին և ինչպես «Արսենալը» կարող է դրական արդյունքի հասնել առաջիկա մրցավեճում: «Ատլետիկոն» սովորաբար տակտիկապես գրագետ է գործում՝ հասնելով ցանկալի արդյունքի: Սպասվում է, որ վաղը ևս «Ատլետիկոն» կխաղա փակ ֆուտբոլ: Փաստ է, որ Վենգերը և նրա ֆուտբոլիստները հաջողության են հասնում այն դեպքում, երբ մրցակիցը տարածություններ է տալիս:

«Արսենալում» քիչ են ֆուտբոլիստները, որոնք կարող են գնդակ պահել և մանյովրել: Թերևս Մեսութ Օզիլն է, որը բարձր տեխնիկայի շնորհիվ կարողանում է կատարել դիսպետչերի պարտականությունը: Ոմանք շարունակում են մնալ այն կարծիքին, որ «Ատլետիկոն» Լոնդոնում դրական արդյունքի հասավ բախտի բերմամբ՝ «Արսենալի» ֆուտբոլիստների կոպիտ սխալի հետևանքով: Ընդունենք, սակայն, որ տակտիկապես Արսեն Վենգերը բացահայտ պարտություն կրեց, և իսպանական թիմն արժանի էր դրական արդյունքի: Այս մրցավեճում գնդակին տիրելու հարաբերակցությունը կազմել է 75-25՝ հօգուտ «Արսենալի»: Ունենալով տարածքային ահռելի առավելություն՝ «Արսենալին» չէր հաջողվում իրացնել գոլային պահերը:

Ամեն դեպքում «Ատլետիկոյի» հետ առաջին խաղում համոզվեցինք, որ «Արսենալում» խնդիրները շատ են՝ հատկապես պաշտպանությունում և հարձակման օղակում: «Առաջին խաղում պարզունակ սխալները սպանեցին մեզ: Կրկին ասում եմ, որ անհաջողության համար մեղավոր ենք մենք: 1:1 հաշվի ժամանակ պետք է մեծացնեինք ճնշումը, սակայն չարեցինք դա: Այնպիսի տպավորություն էր, կարծես ոչ-ոքի արդյունքը ձեռնտու էր մեզ: Նկատվում էր կոնցենտրացիայի պակաս: «Արսենալի» պես թիմը իրավունք չունի կարևորագույն խաղերում նման խաղ ցուցադրելու: Պետք է լուրջ հետևություններ անենք և վաղվա խաղում հաղթենք: «Ատլետիկոն» ցուցադրեց կամք և, խաղալով ընդգծված պաշտպանողական ֆուտբոլ, հասավ դրական արդյունքի: Մեր գործողությունները համոզիչ չէին հարձակման գծում: Ցավում եմ, որ խաղն այդպիսի ընթացք ունեցավ: «Ատլետիկոյի» արգելքը հաղթահարելու մի քանի տարբերակներ ունենք: Վերջնական որոշումը կկայացնեմ վերջին մարզումից հետո»,- ասել է Արսեն Վենգերը:

Դեռևս հայտնի չէ՝ առաջիկա հանդիպմանը կմասնակցի՞ Հենրիխ Մխիթարյանը, թե՞ ոչ: Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 36-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդի» հետ մրցավեճում հայ ֆուտբոլիստը կրկին հարված էր ստացել ծնկին և փոխարինվել: Խաղից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ Վենգերը հայտարարել էր, որ «Ատլետիկոյի» հետ մրցավեճին Մխիթարյանի մասնակցելու վերաբերյալ հստակություն կլինի բուժզննումից հետո: Մխիթարյանի բուժզննման արդյունքները առայժմ չեն հրապարակվել: Ըստ որոշ փորձագետների՝ Մխիթարյանի վերաբերյալ լռությունը տակտիկական նկատառում ունի:

«Մանչեսթեր Յունայթեդի» հետ հանդիպումը ապացուցեց, որ Մխիթարյանը «Արսենալի» առանցքային ֆուտբոլիստներից է: Արսեն Վենգերը ըստ ամենայնի լուրջ հույսեր է կապում Մխիթարյանի հետ: Հայ ֆուտբոլիստի, ինչպես նաև հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգի բացակայության պայմաններում բավական դժվար կլինի առջևի գծում սուր գործել: Հիշեցնենք, որ Օբամեյանգն իրավունք չունի «Արսենալի» կազմում ելույթ ունենալու Եվրոպա լիգայի խաղարկությունում: Սպասվում է, որ վաղը ևս որպես նոմինալ հարձակվող կխաղա Ալեքսանդր Լակազետը: «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ խաղում Արսեն Վենգերը հանգստանալու հնարավորություն էր տվել մի խումբ առաջատար ֆուտբոլիստների: Մասնավորապես հայտացուցակից բացակայում էին Օզիլը, Ռեմսին, Ուիլշերը, Կոսելնին, Մուստաֆին, Լակազետը:

Միջազգային բուքմեյքերական ընկերությունները վաղվա խաղում բացահայտ ֆավորիտ են համարում «Ատլետիկոյին»: Վերջինիս հաղթանակի համար սահմանված է 1.7 գործակից։ Ոչ-ոքին գնահատված է 3.75, իսկ «Արսենալի» հաղթանակը՝ 5 գործակցով: Չնայած վաղվա խաղում Մխիթարյանի մասնակցությունը հարցականի տակ է, այնուամենայնիվ բուքմեյքերական ընկերությունները խաղադրույք են ընդունում հայ ֆուտբոլիստի գոլի հեղինակ դառնալու համար: Հայաստանի ազգային հավաքականի ավագի հաջողության հասնելու համար սահմանված է 4.4 գործակից:

 

«Ատլետիկո»-«Արսենալ» հանդիպումը կսկսվի Երևանի ժամանակով 23:05-ին:

 
Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված