Հայերեն


Նառա Սարգսյանը՝ հղիության, բալիկի սեռի և անվան ընտրության մասին

Life

Երեւանի Պատանի հանդիսատեսի թատրոնի դերասանուհի Նառա Սարգսյանը, ով «Արտավազդ 2016»-ում արժանացել է «Լավագույն երիտասարդ դերասանուհու» կոչմանը, այս շրջանում վայելում է հղիության  բերկրանքը: Նառան առաջինը Life.panorama.am-ին է պատմել գեղեցիկ կարգավիճակի եւ իր ու ամուսնու զգացողությունների մասին, երբ առաջին անգամ տեղեկացել են՝ ծնողներ են դառնալու:Այդ պահից ի վեր ամեն ինչ փոխվեց ու ես էլ փոխվեցի. Նառա Սարգսյանը՝ հղիության, բալիկի սեռի և անվան ընտրության մասին

«Գիտեք, 32 տարեկանում մայրանալը լրիվ ուրիշ զգացողություն է: Գուցե կոպիտ հնչի, բայց ես այս կարգավիճակին երկար էի սպասում: Հետեւաբար, երբ առաջին անգամ իմացա, զգացողություններս պարզապես աննկարագրելի էին: Ի դեպ՝ այդ օրը տանը մենակ էի, ոչ մեկ չկար, որ իր հետ ուրախությունս արտահայտեի, ուրախությունից բարձր գոռայի: Միաժամանակ, այդ շրջանում շատ կասկածամիտ էի դարձել, սկզբում անգամ չէի հավատում, եւ միայն համոզվելուց հետո զանգեցի ամուսնուս ու ասացի՝ «Գոռ, մենք ծնողներ ենք դառնալու, գալու է մեկն, ով ինձ ասելու է մամա, քեզ՝ պապա»: Ասեմ, որ ամուսինս ինձնից շատ էր սպասում այդ նորությանը, նա էլ հենց իմացել է, իր աշխատավայրում է իրարանցում առաջացրել: Մի խոսքով՝ երկուսիս զգացողություններն էլ բուռն էին, երբ առաջին անգամ իմացանք, որ Աստված մեզ ծնողներ է դարձնելու»,- պատմեց Նառան:

Հղիության 6-րդ ամսում գտնվող դերասանուհին բացահայտեց նաեւ բալիկի սեռը:

«Մենք որդի ենք ունենալու: Ասեմ, որ իմ ու Գոռի համար իսկապես ոչ մի տարբերություն չկար՝ մենք տղա, թե աղջիկ կունենանք: Մենք ուզում ենք, որ մեր բալիկը առողջ լինի, եւ կարծում եմ՝ յուրաքանչյուր ծնող պետք է միայն ու միայն դրա մասին մտածի, այլ ոչ թե սեռի»,- ընդգծեց նա:

Նառայի խոսքով՝ բալիկի անունը եւս արդեն որոշված է, այդ հարցում երջանիկ ծնողները հատուկ պատմություն ունեն.

«Երբ նոր էինք ամուսնացել եւ ես էլ դեռ հղի չէի, ես ու ամուսինս որոշել էինք, որ եթե աղջիկ ունենանք, անունը Արսինե կդնենք, իսկ տղա ունենալու դեպքում նրան Անրի անունը կտանք: Այնպես որ, երբ իմացանք, որ տղա է, անվան շուրջ անգամ չենք մտածել. նա Անրին է»,- նշեց դերասանուհին:

Հարցին, թե Նառա Սարգսյանը հղիության ընթացքում ի՞նչ նոր հատկանիշներ է իր մեջ բացահայտել, դերասանուհին խոստովանեց.

«Մինչեւ 31 տարեկան ես միայն ինձ համար եմ ապրել, շատ ինքնուրույն եմ եղել, ինչու ոչ, նաեւ մի քիչ էգոիստաբար եմ ապրել: Տարիքից ելնելով՝ ես շատ հասուն եմ արդեն, կայացած եմ թե որպես մարդ, թե որպես մասնագետ: Ու հանկարծ, այդ ամենից հետո ես հասկացա, որ այլեւս ես առաջինն ինձ համար չեմ մտածում: Այդ գիտակցությանը եկա, երբ առաջին անգամ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ լսեցի բալիկիս սրտի բաբախը: Այդ պահից ի վեր՝ ամեն ինչ փոխվեց ու ես էլ փոխվեցի: Մի պահ անգամ ապշեցի, երբ ինձ բռնացրի այն մտքին, որ իմ ողջ ուշքն ու միտքը միայն այն բանի շուրջ է պտտվում, որ երեխայիս մոտ ամեն ինչ լավ լինի, ե ւայդ ժամանակ էլ հասկացա՝ վերջ, իմ մեջ արդեն բնությունն է խոսում՝ մորը հատուկ բնությունը: Ինչ վերաբերվում է այլ հատկանիշներին, ես էմոցիոնալ մարդ եմ, եւ այս շրջանում դա ասես կրկնապատկված լինի իմ մեջ: Հիմա ավելի շատ եմ ուշադրության կարիք զգում, ամեն մի փոքր անտարբեր վերաբերմունք իմ նկատմամբ ինձ համար զգալի է: Նվնվան լինելով՝ գուցե անգամ ամուսնուս եմ շատ նեղություն պատճառում, բայց երեւի նա հասկանում է ինձ»:

Ի դեպ՝ Նառան սնոտիապաշտ չէ, բալիկի հետ կապված գնումներ սկսել է կատարել հղիության 3-րդ ամսից: Ամուսնու հետ արդեն կատարել է գրեթե բոլոր գնումներրը:

Նառա Սարգսյանը եւս մեկ ամիս կաշխատի թատրոնում եւ կգնա դեկրետային դադարի:

«Արդեն երկու ամիս է, ինչ բեմ չեմ բարձրանում, քանի որ հղիությունս տեսանելի է, եւ արդեն իսկ անասելի կարոտել եմ, բայց բալիկին ունենալուց հետո երկար դադար չեմ վերցնի, կարծում եմ՝ ամենաուշը 1,5 տարի անց ես կրկին կվերադառնամ թատրոն»,- ավարտեց դերասանուհին:

 

Փաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելու
Ամենադիտված