Հայերեն


Մենք պատրաստ ենք համագործակցության հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության. Արա Աբրահամյան

Քաղաքականություն

 

Հայաստանյան վերջին իրադարձությունների վերաբերյալ Vesti.am-ը զրուցել է Ռուսաստանի հայերի միության, Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ, ՅՈւՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանի հետ:

 

–Ի՞նչ կատարվեց Հայաստանում Ձեր կարծիքով։

Նախ պետք է նկատել, որ վերջին տարիներին Հայաստանն անցավ բազմաթիվ փորձություններով՝ համաշխարհային տնտեսական ճգնաժամ, հուլիսյան և ապրիլյան պատերազմներ, ընդունվեց նոր Սահմանադրություն և վերջին տարին ուղղակիորեն անցումային շրջան էր կիսանախագահական կառավարման ձևից խորհրդարանականին: Սոցիալական դժվարին կացությունը, ներդրումների բացակայությունը, աշխատատեղերի պակասը բերել էին արտագաղթի նոր ալիքի, որը մենք՝ ռուսաստանաբնակներս բոլորից լավ ենք տեսնում: Միաժամանակ՝ ի պատիվ մեր ժողովրդի, պետք է ասել, որ այդ դժվարին իրավիճակում մեր երկիրը մնաց անցնցում:

Հանուն արդարության, սակայն պետք է նշել, որ Հայաստանում այս օրերին տեղի ունեցող իրադարձություններն ամենևին էլ հիմնազուրկ չեն: Իրականում բնակչությունը ոտքի կանգնեց կոռուպցիայի, անարդյունավետ կառավարման դեմ։ Տրամաբանական է, որ Հայաստանի բնակչությանը միացավ Սփյուռքի մի լայն զանգված, նրանց մի մասը մասնակցեց ցույցերին ֆիզիկապես, մի ստվար զանգված էլ մտովի այդ ցույցերում էր: Եվ հիմա հայ ազգն աշխարհով մեկ սպասում է, թե ինչ պտուղներ է տալու այդ հեղափոխությունը։

-Իսկ Ձեր կարծիքով,  ի՞նչ է լինելու թավշյա հեղափոխությունից հետո ։

Հայաստանի նոր իշխանությունները, այն իշխանությունները, որոնք կընտրվեն Հայաստանի Սահամանադրության համաձայն, նոր վարչապետը,  ում կընտրի Ազգային ժողովը պետք է հասկանան,  որ ժողովրդին հիասթափեցնելու լիմիտն սպառվել է։  Կարճ ժամանակ անց պետք է տեսանելի լինի, որ Հայաստանը վերածվում է հավասար հնարավորությունների երկրի, առանց մենաշնորհների, առանց կոռուպցիայի։  Հայաստանի ցանկացած քաղաքացի պետք է վստահ լինի, որ երկրում, օրինակ, արդեն ձևավորվում է անկախ դատական համակարգ։ Հայ ազգն աշխարհի ամենատաղանդավոր ազգերից է։ Դա հասկանալու համար բավական է տեսնել, թե ինչ հաջողությունների են հայերը հասնում տարբեր երկրներում։ Պատկերացրեք, որ հայերի համար սեփական երկրում ստեղծվեն պայմաններ և նրանք կարողանան արդար պայմաններում իրենց սեփական բիզնեսով զբաղվել, ստեղծագործել: Կարծում եմ, ոչ ոք չի կասկածում, որ Հայաստանը վստահաբար կարող է դառնալ տարածաշրջանի ամենաարագ զարգացող երկիրը։

-Ինչու՞ Ռուսատստանը չմիջամտեց այս իրադարձություններին:

Իսկ պե՞տք է միջամտեր: Մոսկվան չմիջամտեց, որովհետև սա զուտ ներհայաստանյան խնդիր է: Այդուամենայնիվ Ռուսաստանն ուշադիր հետևում է հայաստանյան իրադարձություններին, որովհետև չի ուզում կորցնել Հայաստանը, որպես տարածաշրջանում բարեկամ, դաշնակից երկիր։ Ռուսաստանի իշխանությունների իրական գործողությունների մասին պետք է դատել Մոսկվայի ռեալ քայլերից, և ոչ թե առանձին, շատ անգամ նույնիսկ այստեղ՝ Մոսկվայում, հեղինակություն չվայելող անհատների հայտարարություններից։ Մոսկվան, իմ համոզմամբ պատրաստ է արդյունավետ աշխատել Հայաստանի ցանկացած կառավարության հետ, որին կընտրի  Ազգային ժողովը,  պահպանելով Սահմանադրության տառը, և որը կվայելի ժողովրդի վստահությունը։ Սա է կարևոր Մոսկվայի համար, սա առաջին հերթին կարևոր է Հայաստանի համար։ Այն որ Հայաստանը մնալու է Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցը պարզ է բոլորին․ Թուրքիայի և Արդբեջանի պես հարևաններ ունեցող Հայաստանն այլընտրանք չունի։ Մոսկվան, իհարկե, չի միջամտելու հայաստանյան ներքաղաքական գործերին, թեկուզ միայն նրա համար, որ դրա կարիքը չկա։ Համոզված եմ, որ Հայաստանի ցանկացած ղեկավար գիտակցելու է Ռուսաստանի հետ ռազմավարական-բարեկամական և տնտեսական հարաբերությունների կարևորությունը։

-Եթե Ազգայաին ժողովը մայիսի 1-ին ընտրի Փաշինյանին  որպես վարչապետ, արդյո՞ք նա կկարողանա հանել երկիրը ճգնաժամից։

Անհրաժեշտ է նախևառաջ մտածել տնտեսության մասին։ Եթե արտագաղթը Հայաստանից շարունակվի նույն տեմպերով, ժողովրդական այս շարժումն անիմաստ կլինի։ Իսկ որպեսզի մարդիկ մնան իրենց հայրենիքում և չարտագաղթեն Ռուսաստան կամ ուրիշ երկրներ, անհրաժեշտ է, որ Հայաստանի քաղաքներում և գյուղերում մարդիկ հանապազօրյա հացը վաստակելու հնարավորություն ունենան: Առաջին հերթին  պետք է ստեղծվեն նոր աշխատատեղեր, պետք է լինեն իրական ներդրումներ։ Այս առումով լավ կլինի, որ Հայաստանի իշխանություններն առաջին հերթին հայացքն ուղղեն դեպի Սփյուռք։ Սփյուռքը պետք է ավելի ակտիվ ներգրավված լինի Հայաստանի տնտեսության մեջ, Կալիֆոռնիայում կամ Կրասնոդարում ապրող հայերը բիզնեսներ պետք է հիմնեն Հայաստանում։ Ես բազմիցս նման իրական ծրագրեր եմ առաջարկել Հայաստանի իշխանություններին. վերջին տարիներին Հայաստանում կազմակերպել եմ Եվրասիական գործընկերության տնտեսական համաժողովներ, որոնց նպտակն էր Հայաստան նոր տնտեսական ծրագրեր ու ներդրումներ բերելը։

-Դուք անձամբ  պատրա՞ստ եք աշխատել Հայաստանի նոր իշխանություններիհետ:

Չեմ ուզում վատը խոսել Հայաստանի հին իշխանությունների մասին. այսօր նրանց բոլորն են քննադատում։ Միայն ասեմ, որ իր հրաժարականով Հայաստանի երրորդ նախագահ և նախկին վարչապետ Սերժ Սարսգսյանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ իմաստուն քաղաքական գործիչ է։ Ես հուսով եմ, որ նոր իշխանությունների հետ մեր համագործակցությունն արդյունավետ կլինի։ Իմ վերաբերմունքը մեր ժողովրդի հանդեպ  չի փոխվել և չի կարող փոխվել։ Ես միշտ փորձել եմ օգտակար լինել։ Երբեմն նույնիսկ դարձել եմ իշխանության քննդատության և իշխանական մամուլի գրոհի թիրախը։ Բայց դա ինձ չի կանգնեցրել։ Իհարկե, ես այսօր էլ պատրաստ եմ աշխատել Հայաստանի ցանկացած օրինական իշխանության հետ։ Ակնհայտ է, որ Ռուսաստանի հայ համայնքը կարող է հարյուր, հազար անգամ ավելի օգտակար լինել հայրենիքին։ Եվ մենք պատրաստ ենք համագործակցության հանուն Հայաստանի և հայ ժողովրդի բարեկեցության։

Vesti.am

«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանումՇուրջ 20.000 երեխա դպրոց չի հաճախում, և այս խնդիրը դեռ օդում կախված է. Ատոմ ՄխիթարյանՕգնել համայնքին և միշտ լինել քաղաքացիների կողքին. նոր մեկնարկ Գավառում. «Հայկական քվե»
Ամենադիտված