Հայերեն


«Ես ու նա հիմա գործընկեր ենք». Վարուժան Մարգարյանը` անձնական կյանքի մասին

Life

Դերասան Վարուժան Մարգարյանը, ով հայտնի դարձավ «Կայարան» հեռուստասերիալից, նոր ֆոտոշարք է անցել, որը տրամադրել է Tert.am Life-ին: Դերասանը պատմեց, որ առաջին անգամ ֆոտոշարքի շրջանակում է եղել ձիարշավարանում։ Ըստ նրա` ձիավարության առաջին փորձը հեշտ է անցել:

 

«Ինքս ինձ համար եմ նկարվել: Վաղուց ցանկություն ունեի ֆոտոշարք անել, բայց գործի բերումով չէի հասցնում: Ձիավարելը  հեշտ ստացվեց, քանի որ մասնագետն օգնում էր ինձ»,-ասաց նա:

 

Դերասանն այս տարի կավարտի Թատերական ինստիտուտը։ Այժմ նա պատրաստվում է ավարտական դիպլոմային ներկայացմանը: Վարուժանի կարծիքով` թատրոնում խաղալը պարտադիր պայման է յուրաքանչյուր դերասանի համար:

 

 

«Թատրոնը դերասանին միշտ պահում է ճիշտ «մարզավիճակում», թատրոնում եփվում ես որպես դերասան։ Այդ ամենը կարողանում ես տանել նաև կինո:

 
 

Ճիշտ է, տարբեր ոլորտներ են, բայց մեկը մյուսին շատ է օգնում,-ասաց նա ու ավելացրեց, որ մասնագիտական հմտությունները խորացնելու նպատակներ ունի։ –Ուզում եմ մյուս տարի մեկնել Լենինգրադ` մագիստրատուրան այնտեղ ուսանելու: Ցանկությունս մեծ է, թե կյանքն ինչպես  կդասավորվի, չգիտեմ, բայց դեռ դա է նպատակս։ Ուզում եմ ավելի պրոֆեսիոնալ մակարդակի հասնել»:

 

 

Վարուժանն նկատեց, որ մինչև այս տարի տեսախցիկի հետ աշխատանքը որպես առարկա ներառված չէր Թատերական ինստիտուտում, այդ բացը լրացնել իր դեպքում օգնել է սերիալում նկարահանվելը:  

 

Մեկ տարի 8 ամիս «Կայարան» հեռուստասերիալում նկարահանվելուց հետո, Վարուժանի համար հիմա փոքր-ինչ դադար առնելու հարմար ժամանակահատված է։ Նա նշեց, որ մասնագիտական առումով այս կամ այն գործնական առաջարկն ընդունելիս կոնկրետ սկզբունքներ չունի, որոնցով առաջնորդվում է. «Քանի որ ես դեռ ուսանող եմ, մտածում եմ՝ շատ բան պետք է փորձեմ այս ընթացքում: Սա այն տարիքն է, որ պետք է եփվես: Ինձ թվում է՝ ցանկացած դերասան պետք  է պատրաստ լինի ամեն բանի, եթե սիրում է իր մասնագիտությունը»:

 

 

Վարուժանն անկեղծացավ, որ ինքն իր խաղին շատ քննադատաբար է մոտենում։ Նրա խոսքով` տեսակով չափազանց ինքնաքննադատ է: «Ես իմ անձի նկատմամբ շատ պահանջկոտ եմ։ Ամեն ինչ անելիս ձգտում եմ լավն անել: Պետք է ամեն բան իդեալական լինի, ամեն դեպքում, ես  ձգտում եմ դրան՝ ոչ միայն մասնագիտական առումով, այլև անձնական կյանքում»,– նշեց նա:

 

Դերասանի անձնական կյանքը տևական ժամանակ շատերի քննարկման առարկան էր, քանի որ սերիալում սիրահար զույգի մարմնավորող Վարուժանն ու Քրիստինա Կույումչյանն իրական կյանքում էլ էին ընկերություն անում: Խոսելով իր և Քրիստինայի երբեմնի հարաբերությունների մասին՝ Վարուժանը նշեց, որ այսօր էլ իրեն  շատ են հարցնում անձնականի մասին:

 

«Դա ինձ մի փոքր նյարդայնացնում է, բայց փորձում եմ ժպիտով պատասխանել: Ես ու Քրիստինան հիմա գործընկերային հարաբերություններ ունենք, մենք նույն կուրսում ենք սովորում, չէր կարող այդպես չլինել»,-եզրափակեց նա:

 

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված