Հայերեն


Անատի Սաքանյանը՝ ամուսնալուծությունից հետո իր կյանքի մասին

Life

Դերասանուհի Անատի Սաքանյանը, ում տևական ժամանակ է` հեռուստադիտողը չէր տեսնում էկրաններին,  այս շրջանում ներկայանում է Ucom ցանցում գործող «Արմենիա պրեմիում» հեռուստաալիքի «Ավազե դղյակ» հեռուստասերիալում:

 

Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին խոսեց այս շրջանում իր գործունեության, ամուսնալուծությունից հետո իր կյանքի ու հետագա ծրագրերի մասին:

 

Անատիի խոսքով` այս պահին իր մոտ ավելի շատ գործնական շրջան է: Դերասանուհին հեռուստատեսային նոր առաջարկներ չունի, սակայն ասում է, որ ունի գովազդներում նկարահանվելու առաջարկներ: «Այս պահին մի համագործակցություն ունեմ, որի շրջանակում Հայաստանից դուրս հանդես եմ գալիս որպես հաղորդավարուհի և վարում եմ տարբեր կորպորատիվ միջոցառումներ: Այս ընթացքում հեռուստաեթերում որպես հաղորդավարուհի ներկայանալու շատ առաջարկներ են եղել , բայց ես նախընտրում եմ նկարահանվել սերիալներում։ Հաղորդավարությունն իմը չէ։ Ամսվա ընթացքում մեկ–երկու անգամ որևէ միջոցառում վարելն այլ է»,- ասաց դերասանուհին՝ ավելացնելով, որ այդ կերպ նաև իր հոնորարն է ապահովում:

 
 

 

 

 

Անատիի խոսքով` դերասանական կրթություն չունենալը իրեն չի խանգարել խաղալ պրոֆեսիոնալ դերասանների կողքին, թեև սկզբնական շրջանում վախեր ունեցել է նկարահնման հրապարակում, բայց ժամանակի ընթացքում դրանք  հաղթահարել է:

 

«Երբ ինձ ուղղում են կամ դիտողություն անում, ես դրանից չեմ նեղվում: Շատ ժամանակ ինքս էլ եմ խորհուրդ հարցնում ռեժիսորից, իմ ավագ խաղընկերներից՝ թե, օրինակ, որ տոնայնությամբ ճիշտ կլինի խոսել: Իհարկե, ինքս էլ աշխատում եմ իմ տեքստերի, իմ խաղի վրա: Սկզբում ահավոր ամաչում էի, նույնիսկ զգում էի, որ վախ կա իմ մեջ, բայց հիմա չեմ վախենում, ավելի ինքնվստահ եմ»,-ասաց նա:

 

Անատին նշեց, որ ի սկզբանե դերասանական գործունեությամբ զբաղվելու հեռանկար չի ունեցել, չնայած փոքր տարիքում հաճախել է տարբեր թատերական խմբակների:

 

 

«Հայրս չէր ցանկանում, որ դերասանուհի դառնամ: Հիշում եմ, երբ 16 տարեկանում  մեկնել էի Սոչի` քրոջս մոտ հանգստանալու, վերադարձի ճանապարհին մի մարդ տեսավ ինձ ու առաջարկեց նկարհանավել իր զարդերը գովազդի շապիկին։ Ասացի՝ տանը հաստատ թույլ չեն տա ինձ, բայց հեռախոսահամարը փոխանցեց: Եկա տուն ասացի, բոլորը դեմ էին, չգնացի: Բայց կարող եմ ասել, որ դա, կարծես, սկիզբ եղավ։ Դրանից հետո սկսեցի պատահական շատ առաջարկներ ստանալ»,- պատմեց դերասանուհին:

 

Այս շրջանում Անատին մտածում է նաև իր հիմնական մասնագիտությանը վերադառնալու մասին. «Հիմա չեմ կարող երկարաժամկետ սերիալներում կամ այլ նախագծերում նկարահանվել, քանի որ հնարավոր է` վերապատրաստվելու նպատակով որոշ ժամանակ  բացակայեմ երկրից: Ուզում եմ ավելի կատարելագործվել իմ հիմնական մասնագիտության մեջ` որպես բժիշկ-կոսմետելոգ, վիզաժիստ և ավելի որակյալ սպասարկել իմ հաճախորդներին»:

 

 

Նախորդ տարվա ամենաքննարկված թեմաներից մեկը Անատիի կարճատև ամուսնությունն էր, որը տևեց 6 ամիս։ Ամուսնալուծությունից հետո նա չի ցանկանում խոսել պատճառների մասին։ Ասում է`  ավելի լավ է լռի, որովհետև չի կարող պատասխանել այս թեմայով բոլոր հորինվածքներին: Հարցին, թե նախկին ամուսնու հետ այս ընթացքում երբևէ առերեսվե՞լ են, Անատին այսպես արձագանքեց. «Մենք խոսել ենք ամուսնալուծությունից հետո, բայց ավելին չեմ ուզում ասել: Այս պահին իմ անձնական կյանքը հանգիստ է ու գործնական»:

 

Երկրորդ անգամ անձնական երջանկությունը կառուցելիս Անատին նախորդ սխալները հաշվի առնելու կարիք չի տեսնում,  քանի որ կարծում է՝ սխալներ թույլ չի տվել. «Բացարձակ սխալներ չեն եղել, ես ճիշտ ընտրություն եմ արել: Ինչպես մտածել եմ ու ճիշտ եմ համարել մինչև հիմա, կյանքիս մնացած հատվածն էլ նույն կերպ եմ անցկացնելու»:

 

Անատիի կարծիքով, երջանիկ լինելու համար կնոջը հարկավոր է առողջ ընտանիք ու սիրելի աշխատանք ունենալ: Հարցին` արդյոք անհրաժեշտոթյան դեպքում պատրա՞ստ է զոհաբերել կարիերան անձնական երջանկությանը, դերասանուհին պատասխանեց.«Ես մեկ անգամ արդեն զոհաբերել եմ և պատրաստ եմ կրկին անել դա: Ընտանիքից կարևոր ինձ համար այս կյանքում ոչինչ չկա: Ամեն ինչ կյանքում ժամանակավոր է, բայց ոչ ընտանիքը»:

 

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված