Հայերեն


Հայտարարություն ընտրությունների նախապայմանների մասին

Հասարակություն
Ինչպես հայտնի է, Հայաստանի Հանրապետության վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Կարապետյանը, որպես ստեղծված աննախադեպ քաղաքական ճգնաժամի հնարավոր լուծում, առաջարկել է անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

 

 
Այդ կապակցությամբ, Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների ժամանակ բազմիցս դիտորդական առաքելություն իրականացրած (այդ թվում՝ «Քաղաքացի դիտորդ» և «Անկախ դիտորդ» դաշինքների անդամ հանդիսացող) ներքոստորագրյալ հասարակական կազմակերպությունները, հաշվի առնելով իրենց՝ ընտրախախտումների դեմ նախկինում ունեցած պայքարի փորձը, հավատացած են, որ  Հայաստանի ներկայիս գործադիր իշխանությունը, առավելևս՝ գործող իրավակարգավորումներով, չի կարող իրականացնել ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ։

 

Մասնավորապես համարում ենք, որ ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, Ոստիկանությունը, Հատուկ քննչական ծառայությունը, Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովն ու դատական համակարգը նախկինում բազմիցս կոծկել են ընտրախախտումների դեպքերը (կամ ուղղակիորեն իրականացրել ընտրախախտումներ), և որևէ հիմք չունենք ենթադրելու, որ տասնամյակներ տևած այս գործելաոճը այժմ կփոխվի։

 

Ավելին՝ գործող գործադիր իշխանությունը նախորդ բոլոր ընտրությունների ժամանակ լայնածավալ կերպով չարաշահել է վարչական ռեսուրսը և հայաստանցիների աչքերում արժեզրկել ընտրությունների ինստիտուտը: Եվ մենք չենք տեսնում որևէ արժանահավատ փաստ, որը հիմք կտա ենթադրելու, որ գործող գործադիրը չի կրկնի նույն գործելաոճը:

 

Ժողովրդավարական չափանիշներին համապատասխան, ազատ, մրցակցային և թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ են ժողովրդավարական լծակներն ու հավասար մրցակցությունը ապահովող իրավակարգավորումներ, վարչական ռեսուրսը չչարաշահող գոծադիր իշխանություն, գործընթացը օրենքի տառին համապատասխան կազմակերպող ԿԸՀ-ի կազմ, մրցակցային հեռարձակումն ապահովող ՀՌԱՀ-ի կազմ, ընտրախախտումների դեմ արդյունավետ պայքարող քրեական հետախուզման ու քննչական մարմինների ղեկավարներ, ինչպես նաև ընտրական վեճերը արդար կերպով լուծող անկախ դատարաններ:

 

Նշված նախապայմանները չապահովելու դեպքում դժվար է ակնկալել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններից որակապես տարբերվող ընտրություններ, որոնց արդյունքում կձևավորվի հանրային վստահությունը արտահայտող Ազգային ժողով:

 

Հելսինկյան քաղաքացիական ասամբեայի Վանաձորի գրասենյակ

 

Իրազեկ քաղաքացիների միավորում

 

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոն

 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

 

Հայաստանի հելսինկյան կոմիտե

 

Գերմանիայի հետախուզության նախկին ղեկավարը կասկածվում է Ադրբեջանի համար զեկույց պատրաստելու մեջԱվտովթար՝ Երևանում․ Կրկեսի խաչմերուկում ճակատ ճակատի բախվել են «BMW»-ն և «Peugeot»-ըՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինԻշխող ուժն իր առաջնորդի օրինակով շարունակում է գործել քաղաքացիների շահերին հակառակԱյսօր Արցախի ազգային-ազատագրական պայքարի հերոս Բեկորի ծննդյան օրն էԶՊՄԿ -ն մասնակցեց Հայ-Բրիտանական Բիզնես ՖորումինՔենիայում հայտնաբերվել է էբոլայով հիվանդացության առաջին դեպքըԱյս մարզաշապիկն իմ կյանքն էր. Լիոնել Մեսսին հրաժեշտ է տալիս Արգենտինայի հավաքականինՊՆ-ն դադարեցրել է մի շարք արցախցի զինծառայողների ծառայողական հիմունքներով հատկացված բնակարաններից օգտվելու իրավունքը․ Ռոման ԵրիցյանՔՊ-ն գնում է մինչև վերջ․ ինչ է սպասվում Մայր Աթոռին և Հայ Առաքելական եկեղեցուն. Էդմոն ՄարուքյանԹրամփ․ «Ֆրանսիայում բողոքի ակցիաների պատճառը զանգվածային միգրացիան է»Նոյեմբերի 1-ից կացության կարգավիճակի դիմումները կթվայնացվեն, պետական տուրքերը կբարձրանանՍալվադոր Դալիի 150 կիլոգրամանոց գործը թալանել ենԱդրբեջանցի զինծառայողի հետ կապված միջադեպը իշխանության՝ Ալիևին միակողմանի զիջումների քաղաքականության անմիջական հետևանքն է. Շիրազ ՄանուկյանՆեթանյահուն հայտարարել է ՀԱՄԱՍ-ի կողմից ընտրություններից առաջ հարձակման պլանների մասինԱԺ-ում ՔՊ-ի հրահրած միջադեպի նպատակը հանրության ուշադրությունը ազգային անվտանգությանը սպառնացող իրենց ձախողված քաղաքականությունից շեղելն էր. Մարիաննա Ղահրամանյան25-ամյա վարորդը «Ford Tranist»-ով հետընթաց կատարելիս վրաերթի է ենթարկել 45-ամյա կնոջ․ վերջինը տեղում մահացել էՌուսաստանից զգուշացնում են՝ Հայաստանին արտոնյալ գնով գազ չի վաճառվիՈ՞վ է պատասխանատվություն կրելու Շաքիում տեղի ունեցած ահաբեկչական հարձակման համարՍտամբուլի ավագ դպրոցներից մեկում դանակահարություն է տեղի ունեցել. մեկ աշակերտ մահացել է, յոթը՝ վիրավորվելՓաշինյանը վաճառում է մեր խաղաղությունը, այդ ճշմարտությունը բացահայտեց ադրբեջանցի զինվորի հետ կատարված միջադեպըԵս շատ հպարտ եմ իմ տղեքով, իրանց ցավը տանեմ․ Եղիշե ՄելիքյանԳեղարքունիքում 2-րդ դասարանի աշակերտուհու նկատմամբ բռնություն կիրառած ուսուցչուհու դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ1 արծաթե և 3 բրոնզե մեդալներ՝ աստղագիտության և աստղաֆիզիկայի միջազգային օլիմպիադայումԴուք անգերազանցելի եք թելադրություն գրելու մեջ. թելադրողը Թուրքիան և Ադրբեջանն է, իսկ թեման՝ «Հայրենիքի դավաճանությունը». Արեգա ՀովսեփյանՓարիզում ուսանողների բողոքի ակցիայի ժամանակ ոստիկանությունը կիրառել է լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազԻ՞նչ է անում կառավարությունը, երբ ադրբեջանցիները գալիս են. ՅոլյանՍպասո՞ւմ եք, որ ադրբեջանցի զինծառայողը դպրոց մտնի, որ նոր միայն ապահովեք մեր անվտանգությունը. Մամիկոն Ասլանյան ՔՊ-ական ԱԺ նախագահը քաղաքական գնահատական չտվեց զինված ադրբեջանցու՝ հայ կնոջ վրա կրակելու միջադեպին, հավանաբար, «խաղաղության» խնամքի շրջանակում. Մարիաննա Ղահրամանյան Տիգրանաշենը երբևիցե օրինական կերպով չի փոխանցվել Ադրբեջանին. Ավետիք ՉալաբյանԶՊՄԿ-ի նոր նախագիծը Արծվանիկի պոչամբարում Հայկական ապրանքները երբեք այն ծավալով, որ գնացել են Ռուսաստան, ԵՄ չեն գնալու. Հրայր ԿամենդատյանԺողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանՀայի վրա կրակած ադրբեջանցին պետք է գնա ԱԱԾ պադվալ. Նարեկ Կարապետյան Ժողովուրդը հստակ գիտի պատերազմի մեղավորներին. Արմեն ՄանվելյանԱրցախի մասին անդադար պետք է բարձրաձայնենք աշխարհի ուշադրությունն այդ հարցից չշեղելու համար. Աննա ԿոստանյանՓաշինյանի խայտառակության գագաթնակետը. Նարեկ Կարապետյան Իշխանությունը ծաղրում է իր քաղաքացիների անվտանգությունը. Դավիթ Ղազինյան Սյունիքի մարզում ադրբեջանցու մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպը հետաքննելու համար պետք է ստեղծվի քննիչ հանձնաժողով. Տիգրան ԱբրահամյանԻշխանությունը վազում է պաշտպանելու ադրբեջանցիներին՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու փոխարեն Այն նույն պահին, երբ ադրբեջանցի զինվորը կրակում էր հայ կնոջ վրա, ՊՆ նախարարը զբաղված էր քարոզարշավով. Նարեկ ԿարապետյանՅունիբանկն առաջարկում է դոլարային պարտատոմսեր՝ տարեկան 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ Շաքիում տեղի ունեցածից հանրային ուշադրությունը շեղելու համար ՔՊ-ն դիմեց խուլիգանության ու սադրաբքի. Ռուբինյանը անհաղորդ էր իրավիճակին. Մարիաննա Ղահրամանյան«Ապրելու քվե» դաշինքն ունի նոր գաղափարներով երիտասարդ թիմ. Լևոն ԱրշակյանՄիանում եմ բաց նամակ-պահանջին. Ավետիք ՉալաբյանԱմեն անգամ, երբ խոսում ենք ադրբեջանցիներին արվող զիջումների մասին, նրանք սկսում են հարձակվել մեզ վրա. Տիգրան ԱբրահամյանԱյն մասին, թե ինչ ցույց տվեց Սյունիք թշնամու դիվերսանտի ներթափանցումը. Ավետիք Չալաբյան Կրթական համակարգի քաղաքականացման մռայլ «ստվերը». «Փաստ» «Քննիչ հանձնաժողով» ստեղծելու այնքան պատճառ կա... «Փաստ» Երբ «խաղաղություն» ասելով՝ հասկանում են հնազանդություն. «Փաստ»
Ամենադիտված