Հայերեն


Միթե Կարեն Կարապետյանն էլ կարժանանա Սերժ Սարգսյանի ճակատագրին.նա հրաժարվում է հանձնել իշխանությունը

Քաղաքականություն

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի և Նիկոլ Փաշինյանի՝ վաղը նախատեսված հանդիպումը չի կայանա։ Այս մասին լրատվամիջոցներին հայտնել է ՔՊ խոսնակ Տիգրան Ավինյանը։ «Բանակցությունները կարող են տեղի ունենալ միայն ժողովրդական հեղափոխության օրակարգի շուրջ, որևէ այլ քննարկում անիմաստ ժամանակի կորուստ է»,- ասել է ՔՊ խոսնակը։

Ենթադրաբար` Կարեն Կարապետյանը հրաժարվել է քննարկել այն օրակարգը, որը առաջարկվել է Փաշինյանի կողմից:

Ապրիլի 22-ին նույն բանը արեց Սերժ Սարգսյանը, սակայն ընդամենը մեկ օր հետո ընդունեց իր պարտությունը և հեռացավ վարչապետի պաշտոնից:

Ինչի՞ց է առիթավորվել Կարապետյանը, երբ անգամ Սերժ Սարգսյանը չդիմացավ համաժողովրդական ճնշմանը: Կամ ավելի ճիշտ` ովքե՞ր սիրտ տվեցին Կարապետյանին, ով իր վարչապետության մեկ ու կես տարում չի համարձակվել անգամ քաղաքական գեթ մեկ հայտարարություն անել:

Ըստ ամենայնի` վարչապետի պաշտոնակատարին, այսպես ասած, քաջալերել են Մոսկվայից` նպատակ ունենալով կանխել Հայաստանում ծավալվող թավշյա հեղափոխությունը:

Նիկոլ Փաշինյանը միանգամայն ճիշտ է վարվել, որ հրաժարվել է իմիտացիոն բանակցություններից: Պայքարը պետք է շարունակել ու վաղը Հանրապետության հրապարակ պետք է գան բոլորը` անկախ նրանից, Նիկոլ Փաշինյանին համակրո՞ւմ են, թե՞ ոչ:

Ու պետք է սպասել, որ պայքարի այս փուլում ոչ թե Հայաստանի իրավապահներն են ժողովրդի դեմ դուրս գալու, այլ` ռուս զինվորները, որովհետև Կարեն Կարապետյանի վարչապետությունը Հայաստանի աբխազացման խորհրդանիշն է:

Վաղը Փաշինյանի կողքին պետք է լինեն բոլոր նրանք, ում համար Հայաստան պետության ապագան, մեր Հանրապետությունը կարևոր են:

Խնդիրը սոսկ ապագա իշխանությունը չէ, որովհետև Կարեն Կարապետյանի վարչապետությունը նշանակում է Հայաստանի ռուսական վասալացում:

Կարեն Կարապետյանը` իր հովանավորների հետ միասին, ակնհայտորեն վստահ է, որ իր վարչապետության դեմ այդքան հուժկու շարժում չի լինի, որովհետև, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, իր նկատմամբ չկա հասարակական մեծ ատելություն: Մյուս կողմից` Կարեն Կարապետյանը հրաժարվում է հանձնել իշխանությունը, որովհետև թերևս վստահ է, որ Փաշինյանի ղեկավարած շարժումը չունի ռեսուրսներ:

Ստեղծված իրավիճակում հասարակությունը հաստատ կգնահատի Փաշինյանի վճռականությունը, եթե նա շարունակի թավշյա հեղափոխությունը` իշխանությունից հեռացնելով նաև Կարեն Կարապետյանին և կանգնեցնելով Հայաստանի ռուսական օկուպացիան:

Քիչ առաջ Փաշինյանը մարդկանց կոչ է արել վաղն առավոտյան 11:00-ի հավաքվել Հանրապետության հրապարակում, շարունակել և ավարտին հասցնել ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը։ Պատասխան հայտարարությամբ հանդես է եկել Կարեն Կարապետյանը: Տեքստում մասնավորապես ասված է. «Սա նշանակում է ոչ թե բանակցություն կամ երկխոսություն, այլ բացառապես սեփական տեսակետը, օրակարգը հնչեցնել` ընդհուպ մինչև մեր փոխարեն մեր բանակցողներին որոշելով: Ունենալով որոշակի փորձառություն բանակցությունների վարման հարցում՝ երբևէ նման ձևաչափով բանակցությունների մասին չեմ լսել:

Մտահոգ լինելով ստեղծված իրավիճակով` որպես գործադիր իշխանության ղեկավար, ունենալով պարտավորություն ապահովել մեր երկրի բնականոն ռիթմը, դիմում եմ Հայաստանի Հանրապետության նախագահին իր նախընտրած ձևաչափով կազմակերպելու հանդիպում խորհրդարանական և արտախորհրդարանական քաղաքական ուժերի լայն սպեկտրի մասնակցությամբ` քննարկելու ստեղծված ներքաղաքական իրավիճակը և հնարավոր հանգուցալուծման ուղիները` ընդհուպ մինչև արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում»: Փաստորեն` Կարեն Կարապետյանը չի պատրաստվում փոխանցել իշխանությունը և պատրաստ է գնալ նույնիսկ արտահերթ ընտրությունների` վստահ լինելով, որ վարչապետի պաշտոնում կարող է ազդել դրանց արդյունքների վրա:

Ու թող սա չվախեցնի մեր հայրենակիցներին. եթե նույն մարդաշատ հրապարակը վաղը դուրս գա, ոչ մեկ, այդ թվում` Կրեմլը չի համարձակվի կրակել ժողովրդի վրա: Եթե թույլ տանք Կարեն Կարապետյանի վարչապետությունը, ապա հետո ստիպված ենք անհավասար պայքար մղել Մոսկվայի դեմ:

Խնդիրը` ոչ թե Նիկոլ Փաշինյանին, այլ` Հանրապետությանը, մեր նահատակների հիշատակը, ազատությունը պաշտպանելն է:

Նյութի աղբյուրը՝ այստեղ

«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում
Ամենադիտված