Հայերեն


Քրեական պատասխանատվություն քրեական տարրերի դեմ պայքարում

Հասարակություն

«ՉԻ»-ն գրում է․

Երեկ ԱԺ-ն շարունակել է քննարկել Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը, որի քվեարկությունը կկայանա այսօր։ Առաջին ընթերցումից հետո՝ 24-ժամվա ընթացքում նախագիծը երկրորդ ընթերցմամբ կքննարկվի։


Թվում էր՝ ընդդիմության, քաղհասարակության եւ իշխանության միջեւ «4+4+4» ձեւաչափի շրջանակներում կայացած ԸՕ մասով համաձայնությունը պետք է հարթ ու անխռով քննարկում ապահովեր նախագծի դեպքում։ Սակայն երկու օր է, ինչ պատգամավորները քննարկում են այս նախագիծը, որն ուղեկցվում է բուռն ելույթներով։ Ի դեպ՝ հոկտեմբերի 2-ին Վանաձորում եւ Գյումրիում տեղի ունեցած ընտրությունների մասին երեկ ԱԺ-ում կրկին խոսել են՝ ընդգծելով, որ բարեփոխված օրենքով, միեւնույնն է, չեն լինելու ազատ ու արդար ընտրություններ, քանի որ դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է քաղաքական կամք։ Իսկ վերջին ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին, որ «քաղաքական կամքը» ոչ միայն չի «բարեփոխվել», այլեւ այն շարունակում է դասվել գոյություն չունեցող բաների շարքին։

ՏԻՄ ընտրությունների վերջին փորձն ու ընտրակեղծիքների՝ կեղծ ահազանգերի մասով քրեական պատասխանատվություն սահմանելու դրույթը երեկ էլ շարունակեցին մնալ պատգամավորների ելույթների հիմնական առանցքը։

«Ընտրական ցուցակների հրապարակայնությունն այն կարեւոր գործիքներից եւ մեխանիզմներից է, որը հնարավորություն կտա բացառելու ընտրությունների ընթացքում իրականացվող կեղծիքների մի որոշակի զանգվածը, բայց արդյոք այս գործիքն ապահովելո՞ւ է իրապես թափանցիկ ընտրությունների իրականացումը, իհարկե, ոչ», երեկ հայտարարեց ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը։ Ըստ նրա՝ հոկտեմբերի 2-ի ՏԻՄ ընտրություններն ապացուցեցին՝ Հայաստանի ընտրական համակարգն այն չէ, ինչի մասին 2 տարի խոսում էին իշխանությունները՝ ակնարկելով սահմանադրական փոփոխությունների գործոնը։ «ՏԻՄ ընտրությունները ցույց տվեցին նաեւ, որ պայքարն ընթանում է ոչ թե քաղաքական կուսակցությունների միջեւ, այլ անհատների, ինչն էլ, բնականաբար, իր բացասական ազդեցությունն է ունենում քաղաքական կուսակցությունների կայացման հարցում։ Այսպես կոչված ռեյտինգային ցուցակները, որոնց նախնական մոդելը կիրառվեց ՏԻՄ ընտրությունների ընթացքում, իրականում շատ ավելի լուրջ վտանգի տակ են դնելու մեր ընտրական համակարգը։ ՏԻՄ ընտրությունները եկան ապացուցելու, որ այսուհետ ընտրությունները քաղաքական գործընթացներից տեղափոխվում են անձնական դաշտ. մարդիկ ընտրում են ոչ թե կուսակցությունների, այլ ինչ-ինչ անհատների, ովքեր նրանց վրա ունեն ինչ-որ ազդեցություն», հավելեց Վարդանյանը։ Ինչ վերաբերում է ընտրակեղծարարության ոչ ճիշտ ահազանգերի քրեականացման դրույթին, ապա Վարդանյանը նկատեց. «Դիտավորյալ սպանության համար սահմանվում է բոլորովին այլ պատասխանատվություն, անզգուշությամբ կատարված սպանության դեպքում՝ մեկ այլ պատասխանատվություն, մինչդեռ մենք հայտարարության համար սահմանում ենք պատասխանատվություն՝ առանց սահմանազատելու սուբյեկտիվ կողմը, ինչն էլ թույլ է տալիս անձի նկատմամբ կիրառել այնպիսի պատասխանատվություն, ինչպիսին 3-5 տարվա ազատազրկումն է։ Այս տարբերակը, իհարկե, հանդիսանալու է խոչընդոտ, որպեսզի քաղաքացին, եթե հայտնաբերել է խախտումներ, ուրիշի փոխարեն քվեարկելու դեպքեր, պարզապես վախենա դիմել իրավապահ մարմիններին»։

ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հեղինե Բիշարյանն իր հերթին անընդունելի համարեց քրեականացման դրույթը։ «Ասենք, գյուղացի մարդ է մեկը, մեկը հասակավոր է... տեսել է՝ ինչ-որ բան սխալ է տեսել։ Համարել, որ սուտ հայտարարություն ես արել, 2-ից 5 տարի դատե՞նք։ Այստեղ նստածների մեջ էնքան ստախոսներ կան, դատեք», հայտարարեց Բիշարյանը։

«4+4+4» ձեւաչափի նախաձեռնող, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ՀԱԿ տեսակետը ներկայացնելիս եւս ուշադրության արժանացրեց այս դրույթը։ Մինչ այդ՝ իր ելույթի սկզբում նա ընդգծեց, որ ԸՕ-ի շուրջ իշխանության եւ ընդդիմության համաձայնությունը ՀՀ նորանկախ պատմության մեջ նախադեպը չունի։ Վերջինս կարծիք հայտնեց, թե սա էական առաջընթաց է ՀՀ-ում ընտրությունների ազատ եւ արդար անցկացման համար։ Բայց մյուս կողմից էլ նա թերահավատ է, քանի որ գիտակցում է՝ ԸՕ փոփոխություններն ընտրական գործընթացների վրա ազդեցություն կունենան այն դեպքում, երբ իշխանությունը հավատարիմ մնա եւ կատարի համաձայնագրի անխտիր բոլոր կետերը։ «Մեր խնդիրն այն է, որ թղթի վրա ՀՀ-ն ժողովրդավարական երկիր է, իրականում իշխանությունը չի ձեւավորվում քաղաքացիների կողմից, եւ ժողովուրդը չէ կառավարման գլխավոր մասնակիցը, ժողովուրդը կտրված է սեփական պետությունից։ ՀՀ-ում ամեն բան կերտվում է իշխանության կողմից, եւ հասարակությունը կարծում է, որ ընտրությունների միջոցով բան չի փոխի։ Այն պահից, երբ ժողովուրդը տեսնի, որ իր ձայնից է կախված իշխանության ձեւավորումը Հայաստանում, այդ պահից սկսած ժողովուրդն իրեն երկրի տեր կզգա, իշխանությունների կողմից կեղեքող զանգվածից կվերածվի հպարտ ստեղծագործ հանրության, որն ունակ է իր երկիրը պաշտպանել արտաքին վտանգից», փաստեց Զուրաբյանը։ Վերջինս նաեւ հայտարարեց, որ ՀԱԿ խմբակցությունն ԸՕ առաջին ընթերցման քվեարկությանը չի մասնակցի, քանի որ սուտ հայտարարություն տալու համար քրեական պատասխանատվության դրույթը խմբակցությունը պետք է քննարկի։

«ԸՕ-ից պետք չի սարքել սրբագույն մատյան, որ կարող է փակել ընտրակեղծարարության բոլոր հնարավոր սողանքները». այսպիսի հայտարարություն արեց ԸՕ-ի համաձայնագրի տակ ստորագրած ԲՀԿ ղեկավար Նաիրա Զոհրաբյանը։ Ոչ, ԲՀԿ-ն իր ստորագրած պարտավորություններից հետ չի կանգնում, բայց վերապահում ունի՝ սուտ հայտարարության դրույթը դամոկլյան սուր է հայտարարություններ անողների գլխին։ «Ոչ ոք հայտարարություն չի անի, եթե գիտի, որ 2-5 տարի քրեական պատասխանատվության կենթարկվի», ընդգծեց Զոհրաբյանը՝ հավելելով. «Իրավունք չունեք բացառելու, որ հնարավոր են բարեխիղճ մոլորության դեպքեր, հնարավոր է, որ ես վստահ լինեմ, որ իմ դրկից հարեւանը 10 տարի հանրապետությունում չէ, եւ իսկապես հնարավոր է, որ նա այդ օրը եկել քվեարկել է՝ պատահաբար իրեն չեմ տեսել։ Հիմա դա ի՞նչ է նշանակում, որ դրա համար ես պիտի 2-ից 5 տարի ենթարկվեմ քրեական պատասխանատվությա՞ն»։ Զոհրաբյանը հորդորեց հանել քրեական պատասխանատվությունը կամ այն փոխարինել դրամական տուգանքով։

ՀՅԴ խմբակցության տեսակետը ներկայացրեց Արմեն Ռուստամյանը։ Ողջունելով իշխանության եւ ընդդիմության միջեւ ստորագրված համաձայնությունը՝ Ռուստամյանը փաստեց. «Անկախ ամեն ինչից՝ Դաշնակցությունն ԸՕ-ին կողմ կքվեարկի։ Ընտրական օրենսգիրքը չի կարող ապահովել այնպիսի միջավայր, որ բոլոր խնդիրները լուծվեն, եւ կեղծիքներ չլինեն։ Բայց մենք իսկապես գործիքներ ենք ավելացնում, որ օգտագործենք ընտրությունների ժամանակ։ Հիմա ավելացրե՞լ են, թե՝ ոչ, իհարկե, ավելացրել են։ Լուրջ չէ, որ ԸՕ-ի շուրջ համաձայնություն ստորագրես, հետո այդ ստորագրություններին դեմ խոսես», նկատեց Ռուստամյանը։

ՀՀԿ-ի անունից խոսեց խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը եւ նշեց. «Բավական լուրջ քայլ է կատարված, եւ ես ողջունում եմ բոլոր ուժերին, քաղաքացիական հասարակությանը, 4+4+4 ձեւաչափին, որ կարողացանք երկարաժամկետ քննարկումներից հետո արդյունք ունենալ», ասաց Բաղդասարյանը։ Քննարկմանը կեսից ներկայացած կառավարության ներկայացուցիչը՝ Դավիթ Հարությունյանը, մի տեսակ անակնկալի գալով նախագծի մասին քննադատական ելույթներից, ակնարկեց՝ ինչ պայմանավորվել ենք, այն էլ դրվել է քննարկման։ Պատգամավորների քննադատության ամփոփումը Հարությունյանն այսպես նկարագրեց. «Պայմանավորվել ենք։ Իսկ հիմա ասում եք՝ կլինի՞ դուք մեր ուզածը տաք, իսկ հակառակը՝ էն, ինչ որ մենք դրա փոխարեն պետք է տանք` չտանք։ Չի՛ լինի»։

Հնարավոր է եւ չլինի։ Որովհետեւ իշխանության համար քրեական տարրերի դեմ պայքարողները (կոնկրետ այս իրավիճակում ընտրակեղծարարների ու նրանց արարքների մասին բարձրաձայնողները) պոտենցիալ հանցագործներ են, որոնք սասանում են պետության հիմքերը։ Հասարակության հենց այս պայքարող հատվածն է կանգնած իշխանության կոկորդին ու հիմա փորձ է արվում վերջնականապես փակել այս թեման։ Բարեփոխված ԸՕ-ի ողջ «պերճանքը» կփոշիանա, եթե ընդդիմությանը չհաջողվի կասեցնել այս վտանգավոր դրույթի ամրագրումը։

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված