Հայերեն


Ի՞նչ արդյունքներ կգրանցեն Փաշինյան-Կարապետյան բանակցությունները

Բաց մի թողեք

Դրական է, որ առանց լուրջ բախումների ու արյունահեղության ամեն ինչ ավարտվեց: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին, որոնք ավարտվեցին Սերժ Սարգսյանի հրաժարականով:

Նրա խոսքով, փաստացի երկրում երկիշխանություն էր տիրում՝ փողոցում Փաշինյանի գլխավորած ուժն էր եւ դե յուրե իշխանությունը, որն իր ձեռքում ուներ որոշակի ուժային լծակներ։

«Սրանով արձանագրվեց առաջին փուլի ավարտը, որովհետեւ այն ժամանակ Նիկոլ Փաշինյանը ժողովրդին ոտքի էր կանգնել «Մերժիր Սերժին» կարգախոսով, հարց էր դրվում, որ Սերժ Սարգսյանը վարչապետ չլինի, այդ նպատակին հասել են, հիմա փաստորեն արտահերթ ընտրությունների անցկացման հարց է դրվում, սա արդեն այլ օրակարգ է, որը պետք է խաղաղ եղանակով լուծվի»,-ասաց Վիգեն Հակոբյանը::

Նա նշեց, որ շատ կարեւոր է, որ եթե նույնիսկ գնում են արտահերթ ընտրությունների ճանապարհով, բանակցությունները ճիշտ ուղով տանեն. «Ինչպես ցույց տվեց Նիկոլ Փաշինյանի եւ Սերժ Սարգսյանի բանակցությունների առաջին փորձը, դա այդքան էլ հեշտ գործընթաց չէ»:

Հիմա, ըստ քաղտեխնոլոգի, իրավիճակը փոքր–ինչ այլ է, որովհետեւ բանակցողը հիմա Կարեն Կարապետյանն է լինելու, ում վարկանիշը բավականին բարձր է։ «Ըստ էության, հանրության մեծ մասի կողմից նա չի ընկալվում որպես ՀՀԿ-ական: Համենայնդեպս, մենք տեսանք, որ Նիկոլ Փաշինյանի համար էլ Կարեն Կարապետյանն ընդունելի գործընկեր է։ Վերջիվերջո, Կարեն Կարապետյանին բանակցությունների արդյունքում հաջողվեց հասնել նրան, որ բանտից ազատեցին պատգամավորներին եւ ընդդիմադիր շարժման լիդերներին  եւ հասան նրան, որ ապրիլի 24-ին չպետք է լինի որեւէ ներքին քաղաքական թեմա»:

Հարցին, թե արդյոք Փաշինյան-Կարապետյան բանակցությունների արդյունքում Փաշինյանի հռչակած օրակարգը կարող է կիսա՞տ մնալ, ըստ որի նախ պետք է «ժողովրի թեկնածուն» դառնա վարչապետ, ապա լինեն ընտրություններ, Վիգեն հակոբյանը պատասխանեց. «Նիկոլ Փաշինյանը երբ ներկայացնում է իր ծրագիրը, նա ասում է, որ մենք փոխադարձ պայմանավորվում ենք, որ բոլոր սահմանադրական գործընթացները անցկացնում ենք, դրանից հետո նոր կարող են լինել արտահերթ ընտրություններ։ Պայմանավորվելը այսպես է, Նիկոլ Փաշինյանը իր օրակարգն է առաջարկում, ենթադրում եմ Կարեն Կարապետյանն էլ իր առաջարկներն ունի: Հետո փորձում են ինչ–որ տարբերակի դուրս գալ։ Այս իրավիճակում Կարեն Կարապետյանը ավելի լավ բանակցող է»:

Ի վերջո, ՀՀԿ–ն կմնա՞ իշխանության, թե՞ կհեռանա, ո՞ր տարբերակն է ավելի իրատեսական հարցին էլ արձագանքեց. «Հիմնական բանակցության թեման արտահերթ ընտրությունների ժամկետների հարցն է, մնացած տեխնիկական քայլեր են։  Տարբերակ է նաեւ իշխանական լծակները ինչ–որ չափով կիսելը: Յուրաքանչյուրը կողմը ձեռքի տակ՝ իր պորտֆելում մի քանի տարբերակներ ունի։  Քիչ հավանական է, որ նման իրավիճակում Նիկոլ Փաշինյանը որեւէ լծակի չտիրանա։ Եթե պայմանավորվում են արտահերթ ընտրություններ անցկացնելու շուրջ, ապա լինում է մի սխեմա, որտեղ կողմերը ունենալու են մոտավորապես նույն լծակները կազմակերպչական առումով, ներառյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կազմը կամ այլ վերահսկողության կառույցներ, որոնք կարող են ներազդել վարչական ռեսուրսի վրա։ Ընդ որում, այսօր հասարակաության տրմադրությունն էլ է դարձել գործոն»,-ընդգծեց քաղտեխնոլոգը՝ հավելելով, որ կարեւոր է, որ եթե գնում են ընտրությունների, ով որ լծակին է տիրանում։

Վիգեն Հակոբյանը համոզմունք հայտնեց, որ ՀՀԿ–ն միանձնյա չի մնալու իշխանության, սակայն չի բացառվում, որ անցումային շրջանում կողմերը կարող են կիսել կիսել իշխանությունը. «Թե ինչ կոնֆիգուրացիայով, դա բանակցության խնդիր է։ Ով մասնակցում է բանակցությունների, նա կարող է փաթեթը ձեռքի տակ ունենալ, եթե այս տարբերակը չի, այս տարբերակն է, որ ի վերջո ինչ–որ բանի գալ։ Այսինքն՝ բացարձակ ինչ–որ մեկի իշխանության մասին հիմա խոսք չկա»:

 

Հարցին՝ եթե արտահերթ ընտրություններ անցկացվեն, ի՞նչ պատկեր կունենանք, որքան կշիռ կունենան մասնավորապես ՀՀԿ-ն ու Փաշինյանի ուժը, քաղտեխնոլոգը պատասխանեց. «Եթե այսօր կամ մեկ շաբաթից անցկացվեին ընտրությունները, ապա այս պահին փողոցի ազդեցությունը բավականին լուրջ գործոն կարող է լինել հնարավոր վարչական ռեսուրսի նկատմամբ, փաշինյանական ընդդիմությունը կարող էր լուրջ ձայներ հավաքել, դա ակնհայտ է։  ՀՀԿ–ի դիրքերը թուլացած են, սակայն պետք է հաշվի առնել, որ ռեսուրս կոչվածը նրանց մոտ պահպանվում է, դա քաղաքական ռեսուրս չէ, բայց վարչական, ֆինանսական ռեսուրս է, ինչը մի օրում չի վերանում, հատկապես եթե ընտրական գործընթացներում այդ ռեսուրսները կոնսոլիդացվում են»:

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված