Հայերեն


Կույս՝ օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն․ օրվա աստղագուշակը

Life

Խոյ****: Բարեհաջող օր է: Քայլերում վճռական լինելու դեպքում՝ կարող եք շատ բանի հասնել: Լսեք ձեր ներքին ձայնին, այն այսօր կօգնի ձեզ թե՛ ամձնական և թե՛ գործնական հարցերում: Ստիպված կլինեք ինքնուրույն որոշումներ կայացնել, ինչպես նաև, պատասխանատվություն կրել դրանց համար:

Զգացմունքային դաշտը կայուն է: Հրաշալի տրամադրություն ունեք, ոչինչ և ոչ ոք չի կարող փչացնել այն: Հնարավոր են խոստումնալից ծանոթություններ, հանդիպումներ մարդկանց հետ, ովքեր անմոռանալի տպավորություն կթողնեն ձեզ վրա:

Ցուլ****: Դժվարություններ կծագեն, քանի որ ձեզ չի հաջողվի պաշտպանել սեփական շահերը և տեսակետները: Մի՛ վախեցեք պայքարի մեջ մտնել, անգամ այն դեպքում, երբ մրցակիցը ձեզնից ուժեղ է: Հաղթանակը ձերը կլինի, եթե առաջին իսկ դժվաություններից չընկրկեք:

Բարեհաջող օր է, մտերիմների հետ շփվելու, ձեզ համար կարևոր հարցերը քննարկելու, ինչպես նաև հարազատների ընկերակցությամբ հանգստանալու, լիցքաթափվելու համար: Օրը նպատակահարմար է ուղևորությունների համար, այդ թվում՝ չծրագրած: Այսօր հաջողությունը կուղեկցի ձեզ ամենուր:

Երկվորյակներ****: Երկար ժամանակ Ձեզ անհանգստացնող խնդիրը կլուծվի, սակայն դրան փոխարինելու կգան ավելի բարդերը: Ոչ մի դեպքում զենքերը վայր մի դրեք, ձեր ուժերը կներեն հաղթահարելու բոլոր դժվարությունները: Հիշե՛ք, նման իրավիճակներում ճիշտ է առաջնորդվել առողջ տրամաբանությամբ և դատողությամբ, միայն թե ոչ ներքին ձայնով:

Կանանց հետ շփումներում հնարավոր են տարաձայնություններ: Եթե ձեր գործընկերը գեղեցիկ սեռի ներայացուցիչ է, ապա չի բացառվում,որ այսօր ֆինանսական կորուստներ լինեն հենց նրա մեղքով: Խոշոր գնումները ցանկալի չեն:

Խեցգետին: Հրաշալի օր է գործողությունների երկարաժամկետ ծրագիր կազմելու, ինչպես նաև նպատակները վերանայելու համար: Մի շտապեք փոփոխություններ կատարել, փորձեք գնահատել այն ամենն, ինչ ունեք և ինչը թանկ է ձեզ համար: Խուսափեք չնախատեսված ծախսերից: Ձեր խնայողությունները կարող եք ներդնել բանկում:

Կենսական ներուժը ցածր է, խնայեք ձեզ, խուսափեք գերլարումից: Այսօր լուրջ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, հոգնեցուցիչ մարզումները ցանկալի չեն: Վերանայեք ձեր սննդակարգը: Փորձեք, թեկուզ ժամանակավորապես, հրաժարվել վնասակար մթերքներից:

Առյուծ****: Հակասություններով լի օր է: Ամեն դեպքում, մի հուսահատվեք: Լսեք ներքին ձայնին, այսօր այն կօգնի խուսափել որոշ անախորժություններից և հասնել ձեր ուզած արդյունքներին: Իսկ ահա, պատեհ-անպատեհ, հնչած կարծիքներին անկանջ դնել չարժե: Հրաշալի օր է անձնական հարաբերություններում նախաձեռնություն դրսևորելու համար:

Կարող եք նոր գործեր սկսել, սակայն, ամենայն լրջությամբ վերաբերվեք դրանց: Շտապողականությունը ձեր օգտին չէ: Առանձնակի ուշադրություն կպահանջվի այն Առյուծներից, ովքեր զբաղվում են կոմերցիոն գործունեությամբ, որոշումներ կայացնում ֆինանսական լուրջ հարցերում:

Կույս****: Օրվա առաջին կեսին հնարավոր է խնդիրներ ծագեն: Անձնական հարաբերություններում բացասական միտումների ազդեցությունը մեծ է: Նրանք, ովքեր հարազատ մարդկանց հետ ինչ-ինչ գործարքների մեջ են, պետք է առավել զգուշավոր լինեն: Զգոնություն կպահանջվի նաև այն Կույսերից , ովքեր քնքուշ զգացմունքներ են տածում գործընկերներից որևէ մեկի հանդեպ: Մի խառնեք անձնական և գործնական շահերը, հակառակ դեպքում՝ անախորժություններն անխուսափելի են:

Օրվա երկրորդ կեսին իրավիճակը կփոխվի: Ձեզ ավելի ինքնավստահ և հանգիստ կզգաք: Այդ ընթացքում կարող եք կարևոր որոշումներ կայացնել: Լավ կդասավորվեն գործուղումները,իսկ բանակցություններն արդյունավետ կլինեն:

Կշեռք****: Բարեհաջող օր է : Նոր հնարավորություններ կընձեռնվեն: Դրական փոփոխություններ կլինեն կյանքի բոլոր ոլորտներում: Աշխատանքում հաջողությունների կհասնեն նրանք, ովքեր պատրաստ են անսպասելի որոշումներ կայացնել և հետաքրքիր լուծումներ առաջարկել: Նման Կշեռքներն այսօր հեշտությամբ կլուծեն այն բոլոր հարցերը, որոնց շուրջ երկար ժամանակ գլուխ են կոտրել:

Հրաշալի օր է ընկերական հանդիպումների և ռոմանտիկ ժամադրությունների համար: Ընտանիքի անդամների հետ շփումը կուրախացնի: Կարող եք ձեռք բերել կահույք, կենցաղային տեխնիկա և տան համար անհրաժեշտ այլ իրեր: Կոմերցիոն գործունեությունը եկամտաբեր կլինի:

Կարիճ****: Ֆինանսականհարցերում ծայրահեղ զգուշավոր եղեք: Գումար կորցնելու, անհաջող ներդրում կատարելու կամ անիմաստ ծախսելու վտանգը մեծ է: Խուսափեք լայնածավալ նախագծերի շուրջ աշխատելուց, հատկապես, եթե դրանք պահանջում են ազդեցիկ և փորձառու մարդկանց մասնակցություն:

Ձեզ կհաջողվի լեզու գտնել սիրելիների հետ և հրաշալի ժամանակ անցկացնել նրանց ընկերակցությամբ: Ժամադրությունների ընթացքում ձեզ բնական պահեք, այլապես կարող եք անհարմար իրավիճակում հայտնվել: Նույնիս ամենափոքրիկ խորամանկությունն այսօր ձեզ մոտ չի ստացվի:

Աղեղնավոր****: Թեև օրն այնքան էլ բարեհաջող չէ, հաճելի պահեր, այնուամենայնիվ, կլինեն: Բաց չեք թողնի ձեզ ընձեռնված և ոչ մի հնարավորություն: Կանեք հնարավոր և անհնար ամեն բան գործն ավարտին հասցնելու համար: Եվ շատ էլ ճիշտ կվարվեք, քանզի միայն նման մարտավարությամբ է հնարավոր հաջողության հասնել:

Ընկերների հետ շփումը ոչ միայն դրական լիցքեր կտա, այլև կօգնի ընդարձակել աշխարհայացքը: Որոշ աղբյուրներից կարող եք օգտակար տեղեկատվություն ստանալ:

Այծեղջյուր****: Բարեհաջող օր է: Միակ բանը, որ կարող է փչացնել այն, դա ձեզ համար կարևոր գործի ձգձգումն է: Հնարավոր է, այդպես էլ չհաջողվի տեղավորվել ժամանակի մեջ : Նպատակահարմար օր է գործնական բանակցությունների համար: Ձեզ կհաջողվի ոչ միայն լավ տպավորություն թողնել մարդկանց վրա, այլև ճիշտ գնահատել նրանց, ում հետ առնչվում եք:

Հնարավոր են անսպասելի ուղևորություններ, անակնկալ հանդիպումներ:Հրաշալի օր է ընտանեկան տոների, հյուրընկալության համար:

Ջրհոս****: Օրը կանցնի բարդ և հագեցած: Ստիպված կլինեք զբաղվել մի շարք ձանձրալի, սակայն ակտուալ գործերով: Միանշանակ աջակիցների կարիք կզգաք: Անգամ շունչ քաշելու ժամանակչի լինի, կդժվարանաք կենտրոնանալ այն գործի վրա , որով զբաղվում եք: Այնուամենայնիվ խուճապի չեք մատնվի և ամեն բան կհասցնեք ճիշտ ժամանակին:

Դրական միտումների ազդեցությունը կմեծանա օրվա երկրորդ կեսին: Տրամադրությունը կբարձրանա: Կծնվեն նոր գաղափարներ, նաև կհայտնվեն մարդիկ, ովքեր կօգնեն կյանքի կոչել դրանք: Հետաքրքիր ծանոթություններ են սպասվում այն Ջրհոսներին, ովքեր հավաքույթների են պատրաստվում:

Ձկներ: Օրվա սկզբում հնարավոր են որոշ դժվարություններ, ինչն էլ կարող է բացասաբար անդրադառնալ ձեր տրամադրության վրա: Ամենևին էլ պետք չէ հուսահատվել, շատ շուտով դրական միտումների ազդեցությունը կմեծանա , և գործերն ավելի բարեհաջող կընթանան: Օրվա երկրորդ կեսին կարող եք ծրագրել հանդիպումներ՝ ինչպես գործնական, այնպես էլ անձնական բնույթի:

Հոգ տարեք ձեր առողջության մասին, կոսմետիկ պրոցեդուրաների ճիշտ ժամանակն է: Հետևեք սննդակարգին: Փորձեք մեկընդմիշտ ձերբազատվել վնասակար սովորույթներից:

 

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված