Հայերեն


«Այս ծրագիրն ինձ հիշեցնում է վերջին 8 տարիների ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձները». Թևան Պողոսյան

Blog

ԱԺ պատգամավոր Թևան Պողոսյանը գրում է․

Կառավարության այս ծրագրին անկեղծորեն սպասել եմ։
Սպասումներս առաջացել են վարչապետի անձով պայմանավորված։ Չեմ թաքցնի, պաշտոնավարման առաջին շաբաթներին նրանից եկող մեսիջներն իմ ու շատերի մոտ հույս արթնացրին։ Մարդը բաց ճակատով, հրապարակայնորեն առանց խունջիկ-մունջիկ անելու ասում է այն, ինչի մասին բոլորս՝ այդ թվում և մեր հանրապետական գործընկերները, հրապարակավ կամ ոչ հրապարակավ մշտապես խոսում ենք։ Մերոնքական է՝ մտածեցինք շատերս։
Վստահ էի, որ այս ֆոնին կառավարության ծրագիրը կդառնա նույնպիսի հույս արթնացնող ֆենոմեն։ Ենթադրում էի, որ այսպես էլ կլինի՝ հակիրճ, բայց հույս ունեի կրակի։ Ենթադրում էի, որ վարչապետի պատկերացումներին հարիր՝ ենթակետ առ ենթակետ կտեսնեի երազանքի ձևակերպում և 6-ամսվա կոնկրետ քայլեր դեպի երազանք։ Ենթադրում էի հավաքական երազանքի ձևակերպում, և վարչապետի անձնական նախաբան այն հավաքական քայլերի մասին, ինչի առաքելությամբ ինքը նորից մտել է Հայաստանի քաղաքական դաշտ։ Ենթադրում էի ոգի, ենթադրում էի կամք։ Ստացանք՝ նախորդ ծրագրերի ավելի կարճացված խմբագրում, թեթևակի նորարարություններով։
Սա շատ նման այն իրավիճակներներին, երբ մենք ազգովին ոգևորվում ենք ԱՄՆ նախագահի այս կամ այն թեկնածուով, ով նախընտրականում Հայոց Ցեղասպանության ճանաչման ֆլագմանով ընտրության է գնում։ Պաշտում ենք, նմանակում, գովաբանում, ոգևորվում։ Հետո թեկնածուն դառնում է նախագահ, գալիս նստում է օվալաձև սենյակում, և պետական ամուր ու կարծրացած համակարգը միանգամից գրկում է նրան և անջատում նրա ես-ը։ Իսկ թե հետո ինչ է լինում, բոլորս գիտենք. ամենամյա ապրիլքսանչորսյան ուղերձներ, որտեղ արանքներում թեթև աչքով է տալիս, թե բա՝ տղե՛րք, դե հասկացեք էլի, ես էլի էն նույն տղեն եմ, ուղղակի էս գառլախները չեն թողնում իմ ուզածն ասեմ։
Այս ծրագիրը ինձ հիշեցնում է վերջին 8 տարիների ԱՄՆ նախագահի ապրիլքսանչորսյան ուղերձները։ Գրել-ամրագրել է անդեմ համակարգը ու մի թեթև ֆեյս-սեյվինգ է արել հեղինակի համար։
Ես սա ցավով եմ ասում, ինձ վարչապետի դրայվը դուր է գալիս։ Ցավում եմ, որ արդեն իսկ տեսնում եմ թե ինչպես է այդ դրայվը կուլ գնում։
Հետևաբար, իմ կարծիքով, Կառավարության այս ծրագիրը հայաստանցու հույսը սպանած չինովնիկության հաղթանակն է հույս արթնացրած վարչապետի հանդեպ։
Կարծում եմ, դժվար չի կանխատեսել, թե ինչ կլինի հետո։

Նոյեմբերի 3-ին ՌԴ-ում ուժի մեջ կմտնի Պուտինի կողմից ստորագրված օրենքը միգրանտների արտաքսման հիմքերի ընդլայնման մասին«Ուժեղ Հայաստան» խմբակցության անդամներն ու կուսակցության խորհրդի անդամը հյուրընկալել են IODA առաքելության ներկայացուցիչներինՎեոլիա Գրուպի ֆինանսավորմամբ ջրաչափերի ցուցմունքների հեռահար գրանցման համակարգ է ներդրվումԱրցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման մի քանի դրվագներ. ահազանգ14-ամյա տղա է մահացել Մայամի թռչող ինքնաթիռումԹրամփը կարծում է, որ նավթի գները կրկին կնվազենՓոքր Վեդիի միջնակարգ դպրոցի մարզադաշտում 12-ամյա աշակերտը ոտքով հարվածել է համադասարանցու ձեռքին՝ պատճառելով մարմնական վնասվածքԿոտայքի մարզում պարապլանով թռիչքի ժամանակ կինն ու հրահանգիչը կորցրել են կառավարումը և տեղափոխվել ԲԿՀայաստանի պետական կամերային նվագախումբը՝ Հնդկաստանի երեք քաղաքներում․ ՀՀ անկախության 35-ամյակին նվիրված համերգաշարՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաՄալաթիայի համայնքային ոստիկաններն առգրավել են 2.5 կիլոգրամ մարիխուանաԱմուրի մարզում ռազմական ինքնաթիռ է կործանվել. զոհեր կան«Բարսելոնան» բանակցություններ է վարել Հոլանդի տրանսֆերի շուրջՆեթանյահուն զգուշացրել է՝ նշաններ կան, որ Իսրայելի վրահարձակում է լինելուԱյս վարչախումբը սադրել է Արցախի դեմ պատերազմը, Փաշինյանը դա խոստովանել է. Ավետիք ՉալաբյանՅունիբանկը և Picsart Academy-ն երեխաների համար անցկացրին «Գիտելիքի օր» Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված