Հայերեն


«Չեմ ուզում խոսեն, թե իրենք են հրաժարվել համագործակցել ինձ հետ». Էլեն Ասատրյանը Հայաստանը չի ներկայացնի

Life

«Աբելի քույրը», «Առաջնորդները», «Ֆուլ Հաուս» և այլ նախագծերից հայտնի դերասանուհի Էլեն Ասատրյանը, ով  այս շրջանում հանդես է գալիս «Երևի» հեռուստասերիալում, խոստանում է առաջիկայում միանգամայն  նոր ձևաչափում  ներկայանալ հեռուստադիտողներին:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Էլենը խոսեց սպասվող նորության, ինստագրամյան ակտիվության, անձնական կյանքի ու այլ հարցերի մասին:

 

«Շատ մեծ նորություն կա իմ կարիերայում: Հույս ունեմ, որ ամռան սկզբին կամ կեսերին դա կներկայացնեմ հեռուստադիտողին:  Նոր գործունեություն եմ ծավալելու: Այս պահին ավելին ասել չեմ ուզում, որովհետև դեռ աշխատանքի կեսն է արված, բայց այդ ձևաչափով հեռուստադիտողը դեռ չի տեսել ինձ»,- ասաց սերիալային դերասանուհին:

 

 

Նախորդ տարի Էլենը հայտարարել էր, որ որպես մոդել Հայաստանը ներկայացնելու է Իսպանիայում կայանալիք գեղեցկության մրցույթին:

 
 

Ծրագրերը, սակայն, փոխվել են։ Մեզ հետ զրույցում դերասանուհին նշեց, որ ինքն է հրաժարվել մասնակցությունից:  «Չեմ ուզում խոսակցություններ պտտվեն, որ հրաժարվել  են համագործակցել ինձ հետ։ Ինքս եմ հրաժարվել մասնակցությունից, որովհետև այն շրջանում, երբ ընդունեցի առաջարկը, չունեի  այսքան ակտիվ գործունեություն, իսկ այս պահին, դա ինձ կխանգարեր։ Չեմ կարող 10-11 օրով բացակայել երկրից»,– ասաց նա ու հավելեց, որ խնդիրը ոչ միայն իր զբաղվածությունն է, այլև ցանկությունը,– եթե մարդ ուզում է ինչ-որ բան, կարող է այնպես անել, որ հասցնի և ստացվի: Երևի, ցանկությունս էլ լիարժեք չէր»: 

 

 

Սերիալային դերասանուհին նշեց, որ  այս ընթացքում առաջարկ է ունեցել նկարահանվելու գեղարվեստական ֆիլմում, սակայն հրաժարվել է: «Պետք է ինձ հարմար դեր լինի, ես հարմար զգամ կերպարի մեջ, որպեսզի համաձայնեմ նկարահանվել։ Չեմ ուզում ուղղակի էկրանին երևալու համար ընդունել առաջարկը: Գուցե և հետագայում նորից լինի որևէ առաջարկ»,- ասաց նա:

 

 

Դերասանական կրթություն չունենալը, Էլենի խոսքով, իրեն չի խանգարում խաղալ պրոֆեսիոնալ դերասանների կողքին։ Նա շեշտեց, որ դերասանական տաղանդն իրեն  գենետիկորեն  փոխանցվել է մայրիկից: «Գուցե , «Երևի» հեռուստասերիալից առաջ այդքան աճ չէի գրանցել, բայց ես համարձակ ասում եմ, որ այդ հեռուստասերիալը ցույց տվեց իմ կարողությունների, գոնե, կեսը, որ ես ժառանգել եմ իմ մայրիկից: Նա եղել է Պարոնյանի անվան թատրոնի դերասանուհի և իմ ամենալուրջ քննադատն է։ Մայրս երբեք գովասանքի խոսքեր չի ասում, որ ինձ լավ զգամ, այլ ճիշտ հակառակը»,- նշեց նա:

 

Էլենը շատ ակտիվ է «Ինստագրամ»-ում, անընդհատ հրապարակում է իր առօրյան, գործունեությունը ներկայացնող լուսանկարներ և հոլովակներ: Նրանից հետաքրքրվեցինք, թե ինչո՞վ  է պայմանավորված  ակտիվությունը, արդյոք այդ հարթակն օգտագործում է իր հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար. «Ես շատ նամակներ եմ ստանում, չեմ հասցնում պատասխանել բոլորին: Հրապարակումներով ուղիղ կապ եմ պահում իմ հետևորդների հետ՝ անկեղծ, ջերմ։ Ես թաքցնելու ոչինչ չունեմ: Այն, ինչ պետք է թաքցնել, երբեք չեմ ցուցադրում: Իմ հետևորդը հնարավորություն ունի տեսնելու, թե որ երկրում եմ, որտեղ եմ ճաշում, բայց ավելին իմանալու և խցկվելու իրավունք չունի։ Ես թույլ չեմ տալիս: Առհասարակ, արհամարհում եմ ավելորդ հետաքրքրասիրությունը դեպի իմ անձը: Ես  շատ ուրախ եմ, որ ունեմ ինձ սիրողների բանակ, թեկուզ երեխաների շրջանում, որովհետև երեխաները միշտ սիրում են  այն մարդուն, ով իսկապես անկեղծ է, բայց կա մի չափ, որ պետք չէ անցնել: Ես նյարդայնանում եմ, երբ, օրինակ,  11–12 տարեկան դեռահաս աղջիկները փաղաքշական բառեր են գրում առանց ինձ ճանաչելու: Ցիտում եմ՝ սիրտս, աշխարհս, կմեռնեմ առանց քեզ: Այդ ամենն ինձ համար ծիծաղելի է: Ես իրենց վատ չեմ վերաբերվում, ընդամենը ուզում եմ, որ իրենք կյանքում ավելի կարևոր բաներով հետաքրքրվեն։ Առհասարակ, ծնողները պետք է հետևեն երեխաների առօրյային»:

 

 

Դերասանուհին հաճախ նաև գրառումներ է անում, որոնցից մեկում ասում էր, որ մարդիկ չար են, որովհետև թույլ են, բարի լինելն ավելի դժվար է: Էլենը նշեց, որ նման գրառումների հասցեատերերն այն մարդիկ են, ովքեր գիտեն, որ մեր երկրում իրենց համար անպատժելիություն է տիրում, երբ վատ մեկնաբանություն են գրում: «Մեկնաբանություն գրելը տևում է 4-5 վայրկյան, բայց կարդալը, մարսելը, համակերպվելը մեզ համար շատ բարդ է: Գուցե, օրերով հիշեմ ինչ-որ մեկնաբանություն ու ինձ շատ վատ զգամ: Եթե որևէ վատ բան ես անում, անպայման, քեզ է հետ վերադառնում: Ես ուղղակի հորդորում եմ բարի լինել, չեմ ասում, որ ես լիարժեք ճիշտ կյանքով եմ ապրում, բարի եմ, լավն եմ և ինձ նման լինեն։ Ընդամենը մարդկանց հորդորում եմ չմտնել ուրիշների կյանքի մեջ, չվատաբանել, չչարախոսել:  Դրանով իրենց են թունավորում: Ինձ դրանից ոչինչ չի լինում, միևնույն է, ես անում եմ այն, ինչ ուզում եմ: Այս նյութի ներքո մեկնաբանություն գրողներն էլ թող իրենց նայեն հայելու մեջ, հետևեն իրենց քայլերին, եթե իրենց վարքի մեջ շտկելու բան չկա, նոր թող անցնեն ինձ, բայց ես վստահ չեմ, որ իրենց մեջ ոչինչ չեն գտնի, որովհետև կատարյալ մարդիկ չկան»:

 

Անդրադառնալով իր արտաքին տեսքի վերաբերյալ քննադատություններին ու իրեն վերագրվող պլաստիկ միջամտություններին՝ Էլենն ասաց. «Մարդու մարմնի մասերը քննարկելն էթիկայի բացակայություն է: Ես, ընդամենը, միջամտություն եմ արել շրթունքներիս դեպքում, մնացածը պրոգրեսի արդյունք է: Երբ համեմատում են մարդու 16 տարեկանի լուսանկարը, ենթադրենք, 5 տարի հետո արված լուսանկարի հետ, բնականաբար, տարբերություն կլինի։ Յուրաքանչյուրս պրոգրես ենք ապրում, լավ կլինի, որ  այդ մարդիկ բացեն իրենց անձնագրի նկարները նայեն, փակեն ու լուռ նստեն իրենց տեղերում»:

 

 

Տևական ժամանակ առաջ խոսելով իր անձնական  կյանքի մասին՝ դերասանուհին նշել էր, որ իր սիրտն ազատ է: Այսօր դերասանուհին չի ցանկանում մեկնաբանել` անձնական կյանքում փոփոխություն կա՞, թե՞ ոչ։ «Ես չեմ ուզում խոսել այդ թեմայով, որովհետև, գոնե, անձնականը պետք է  անձնական մնա։ Առանց այդ էլ ամեն ինչի մեջ մարդիկ խառնվում են: Այն, ինչ գիտի լսարանը, բավական է: Երբ հասկանամ, որ իրենք պետք է իմանան ավելին, ինքս կբարձրաձայնեմ այդ մասին»,-ասաց նա:

 

Նա նշեց, որ հակառակ սեռի կողմից ուշադրության արժանանալը հաճելի է, սակայն այն դեպքում, երբ դա չի արվում գռեհիկ ձևով:  Հարցին, թե ինչպիսի՞ն պետք է լինի իր կողքի տղամարդը, Էլենը պատասխանեց. «Իմ կողքին պիտի լինի տղամարդ, ով ունի սեփական խելք: Ինձ համար դա ամենակարևորն է:  Ինձ համար կյանքում ամենաանտանելի բանն է, երբ երրորդ անձը հայտնվում է զույգի հարաբերության մեջ: Դա սրիկայություն է: Այնպես որ, կարծում եմ` տղամարդը պետք է ունենա սեփական խելք, որպեսզի սիրելիի հետ դեպի պայծառ ապագա ընթանալիս իրենց ճանապարհին շեղող մարդիկ չհայտնվեն»:

 

 

Կարիերա՞, թե՞ ընտանիք, երկընտրանքի առաջ կանգնելու դեպքում դերասանուհին նախապատվությունը կտա երկրորդին. «Երկրորդ անգամ սիրելիին չես գտնի կամ, գուցե, գտնես, բայց աշխատանքը չի կարող փոխարինել ընտանիքին: Ես կարծում եմ, եթե կողակիցս իսկապես ինձ սիրի ու հասկանա, որ այդ աշխատանքն ինձ ապրեցնում է, ինձ չի զրկի նրանից, ինչ ես սիրում եմ: Գուցե խանդի տեսարաններ լինեն, որովհետև իմ աշխատանքը կարող է նման առիթ տալ, բայց ես հուսով եմ, որ իմ կողքի տղամարդն այդպես չի անի»,-եզրափակեց Էլենը:

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված