Հայերեն


Լուիզա Ղամբարյանն ընդունելի չի համարում պայքարի այս ձևը

Հասարակություն

Վերջին օրերին Հայաստանում կատարվող իրադարձությունների վերաբերյալ իրենց կարծիքն են հայտնում նաև հայաստանյան և միջազգային ճանաչում ունեցող մտավորականներ: Ոմանք դեմ են պայքարի այս ձևին, ոմանք էլ ողջունում են հատկապես այն երիտասարդներին, ովքեր դուրս են եկել պայքարի:

Դերասանուհի Լուիզա Ղամբարյանը, Araratnews.am-ի հետ զրույցում անդրադառնալով տեղի ունեցող իրադարձություններին, նշեց, որ իր համար առհասարակ ցանկացած հեղափոխական ճանապարհ անընդունելի է. «Որպես հայ կին, հայ մարդ՝ բնականաբար, ցավ եմ ապրում տեղի ունեցող իրավիճակից, բայց, ցավոք, որևէ գնահատական տալ այս պահին չեմ կարող և ելք չեմ տեսնում»:

Դերասանուհին նաև նշեց, որ թեկուզ իրեն դուր չի գալիս այն պայմանները, որոնցում մարդիկ ապրում են Հայաստանում, այնուամենայնիվ, իր կարծիքով՝ պայքարի այս ձևը հարցին լուծում չի տա. «Ինչպե՞ս կարող է այս իրավիճակը դուր գալ մարդու, ով գիտակից է, տեսնում է  իրականության բոլոր շերտերը, բայց դա չի նշանակում, որ այս ճանապարհն ինձ համար ընդունելի է, և բոլոր այն բազմաթիվ հարցերը, դժգոհությունները, բողոքները, որ ես ունեմ որպես քաղաքացի, միևնույն է՝ չեմ կարծում, որ այս ճանապարհը կարող է լուծել բոլոր այդ հարցերը»:

Իսկ ահա Հովհաննես Թումանյանի տուն-թանգարանի տնօրեն Նարինե Թուխիկյանն էլ հակառակ կարծիքն ունի: Նա գտնում է, որ այս իրավիճակում նոր սերնդի բանիմաց, ինտելեկտուալ երիտասարդության երևան գալն ամենամեծ ձեռքբերումն է. «Մնացած բաները ժամանակի ընթացքում լուծվելիք են, բայց եթե այս արթնացումը չլիներ, որի կասկածները, կարծում եմ, շատ-շատերն ունեին նախորդ դեպքերից ելնելով, հիմա հրաշք տեղի ունեցավ մեր տեսակի վերազարթոնքի առումով»:

Նարինե Թուխիկյանի խորին համոզմամբ՝ երիտասարդները չպետք է սպասեն որևէ մտավորականի արձագանքի, քանի որ այսօր հենց իրենք են մտածողներն ու ինտելեկտուալները. «Ես հրապարակներում մասնակցել եմ բողոքի ակցիաներին պայթուցիկներից հետո, բայց թող երիտասարդները ոչ մեկին չփնտրեն, իրենցից զորավոր մտավորականներ չկան: Այսօր Հայաստանում իրենք են մտավորականները՝ մտածող, ինտելեկտուալ, նպատակասլաց, ազնիվ, չհանդուրժող՝ լավ իմաստով: Սա այն նույն երիտասարդությունն է, որն ապրիլին վազեց պատերազմի դաշտ՝ առանց որևէ մեկի հրամանին սպասելու, և այս երիտասարդը, որ վազեց կռվելու, իր կյանքը զոհելու, այսօր իրավունք ունի փողոց դուրս գալու և իր պահանջները ներկայացնելու»:

Վերջում մեր զրուցակիցը նաև ընդգծեց. «Վերջնական արդյունք միշտ լինում է, հնարավոր չէ չլինի: Հավատում եմ, որ վերջնական արդյունքը նորմալ, արդարադատ Հայաստանի կերտումն է, նման երիտասարդներով անհնար է, որ դա տեղի չունենա: Ես չեմ ասում՝ դա հիմա կլինի՝ այսօր, բայց կլինի»:

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված