Հայերեն


«Ազնվության պակաս եմ տեսնում նրա գործողություններում» . Վիգեն Սարգսյանը՝ Փաշինյանի մասին

Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի գլխավորած շարժումն ուզում է ամեն ինչ կամ ոչինչ, ուստի պարզ չէ՝ ինչ փոխզիջում կարող է լինել: Այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդման ժամանակ նշել է Պաշտպանության նախարարի պաշտոնում երեկ վերանշանակված Վիգեն Սարգսյանը՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ արդեն շուրջ մեկ շաբաթ շարունակվող հավաքների հանգուցալուծման մասին հարցին:

Նա կարծիք է հայտնել, որ կողմերն իրար ընդառաջ գնալու խնդիր չունեն․ «Այն, ինչ հնչեցվում է հրապարակում, փոխզիջում չի ենթադրում: Ենթադրում է «ամեն ինչ կամ ոչինչ» սկզբունքը, որը կտրուկ տարբերվում է խորհրդարանական ժողովրդավարության մոդելի տրամաբանությունից: Եվ այդ առումով ես չգիտեմ, թե ինչ փոխզիջումների մասին կարող է խոսքը լինել: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը աշխատանք ունի կատարելու խորհրդարանում, որպես մարդ, որը ստացել է համապատասխան քվե»:

Վիգեն Սարգսյանի կարծիքով, տեղի ունեցող բողոքի գործընթացներն ավելի շատ ուղղված են ապագային, քան այսօրվան: Գլխավորը, ըստ նրա, այն է, որ չխախտվեն այն «կարմիր գծերը», որոնք գուցե հետո երկխոսության տեղ չթողնեն:

«Նիկոլ Փաշինյանը պարբերաբար շեշտում է, որ ինքը պատասխանատու չէ բոլոր գործողությունների համար: Որովհետև ինքը ասում է՝ ժողովուրդը ինքնաբուխ պետք է բաներ անի․․․ Ես չեմ կարծում, որ կարելի է այդքան հանգիստ, ձեռները վեր բարձրացնելով, ասել՝ մեր մտադրությունները խաղաղ են, այնուհետև փորձել այդ նույն ձեռքերով փշալարը քաշել, որի հետևանքով կարող են բախումներ առաջանալ ոստիկանության հետ: Տեսնում եմ մի քիչ ազնվության պակաս»,-ասել է Պնախարարը:

Նա կարծիք է հայտնել, որ եթե կառավարման համակարգը կաթվածահար լինի, դա կազդի երկրի մարտունակության վրա․ «Խոսքը կոնկրետ այս իրադարձությունների մասին չէ, բայց պատկերացրեք, եթե նման իրադարձությունները, ենթադրենք, ունենային ներուժ ներազդելու, կաթվածահար անելու, ինչպես ասում են որոշ գործիչներ, պետական ողջ համակարգը: Կարծում եմ, ցանկացած մարդու համար հասկանալի է, որ կաթվածահար կառավարման համակարգով պետության մարտունակությունը իհարկե կարող է մեծապես տուժել դրանից»:

Վիգեն Սարգսյանի համար հասկանալի չէ, թե որն է տեղի ունեցող բողոքի միջոցառումների դրդապատճառը․ «Բողոք պետք է լիներ և անհանգստություն պետք է լիներ, եթե ձայների մեծամասնություն ստացած խորհրդարանական ուժի ղեկավարը փորձեր ստվերից կառավարեր գործընթացները: Եվ այդ դեպքում մտահոգությունները պետք է շատ ավելի ըմբռնելի լինեին, քան երբ ինքը, ստանձնելով քաղաքական պատասխանատվությունը այն ուժի համար, որը ձևավորել է մեծամասնություն, ներկայանում է խորհրդարան և ձևավորում է այն ուղղահայացը, որը որոշումների կայացման համար պատասխանատու է այս երկրում: Այնպես որ, այդ դժգոհությունը ինձ համար գոնե այդքան ըմբռնելի չէ»:

 

Դիտարկմանը, որ ցուցարարների բողոքը Սերժ Սարգսյանի վարչապետության դեմ է Վիգեն Սարգսյանը պատասխանել է․ «Անկեղծ ասած, ինձ համար պահանջը հասկանալի չէ: Ինչի՞ն պետք է պատրաստ լինի իշխանությունը, և ես կարծում եմ, այս օրերը ցուցադրեցին, որ բավականին լուրջ առաջընթաց այդ առումով կա․ դա ոստիկանության արհեստավարժությունն է, որովհետև մասսայական բողոքներ ամեն տեղ աշխարհում լինում են, և ես կարծում եմ, որ ոստիկանությունը ոչ միայն համաչափ, այլ գերարհեստավարժ գործեց այս օրերին»:

 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված