Հայերեն


Հաճույք փաղաքշանքներից․ ինչ է պետինգը

Life
 
 
 

 

Նոր սկսված հարաբերության և առաջին մերձեցման միջև միշտ էլ
պահպանվում է որոշակի «տարածություն»: Այն կարող է պահպանվել շատ կարճ
ժամանակ կամ ընդհակառակը՝ անասելիորեն ձգձգվել, և հարաբերությունների այդ
անորոշ և միևնույն ժամանակ բուռն շրջանում թե՛ անմեղ աղջիկը թե՛ բազմափորձ
կինը կարող է բավարարվել միայն այնքանով, որքանով ի զորու են տղամարդու
քնքշանքներն ու շոյանքը, այն է՝ փեթինգը, պարգևել կատարյալ հաճույք, ինչու չէ, նաև
օրգազմ:
 
Փեթինգ. Հաճույք փաղաքշանքներից

Կնոջ սեքսուալ բավականության և հաճույքի այն պահը, երբ տղամարդու քնքշանքներն ու
շոյանքը դառնում են անասելի կրքոտ և գիտակցությունը մթագնելու չափ խելահեղ,
օտարերկրացիների խոսքում ունի հստակ եւ կոնկրետ ձևակերպում՝ փեթինգ (petting), սա այն
դեպքում, երբ մեր լեզվամտածողությունը խուսափում է (ինչպես միշտ) հաճույքի և
ինքնամոռացման այդ պահի որոշակի և կոնկրետ անվանումից:

Էքսկուրսիա դեպի սեքսոլոգիա

Ամերիկյան սեքսոլոգիական գրականության մեջ փեթինգը բացատրվել Է որպես մերձեցման
որոշակի աստիճան, իսկ այսօր այդ հասկացությունը բավականին ընդլայնվել Է, քանի որ
«petting»-ը, անգլերենից բառացիորեն թարգմանվելով պարզապես «շոյանք», իրականում
գործողությունների և զգացողությունների առավել լայն իմաստ Է պարունակում: Այսպես՝
ամենաընդհանուր ընկալմամբ փեթինգը շոյանքների և գործողությունների «փունջ» է՝ առանց
մերձեցման վերջնական աստիճանի:

Սակայն «շոյանք» իմաստի տակ կարելի է հասկանալ շատ ավելին՝ սկսած ձեռքերի և մատների
ծայրերից մինչև կուրծքն ու սեռական օրգանը: Այդ իսկ պատճառով սեքսոլոգիայում այսօր կա
փեթինգի առավել հստակ սահմանում՝ երկկողմանի սեքսուալ ակտի ժամանակ զուգընկերոջն
օրգազմի հասցնելը՝ առանց սեռական օրգանների մասնակցության:
Այս դեպքում կարող ենք մտածել, որ եթե չկա իսկական օրգազմի հասնելու հիմնական միջոցը, ապա
դա պարզապես շոյանք է, մյուս դեպքում էլ՝ եթե կա սեռական անդամի փաղաքշումը, ապա դա արդեն
սեռական ակտ է. մոտեցումը թերևս խիստ անհատական է՝ ինչը վերագրել փեթինգին, ինչը՝ ոչ:

Փեթինգի տարբերակներ

Փեթինգ. Հաճույք փաղաքշանքներիցԱնհատականությունն է պայմանավորում նաև
փեթինգի դրսևորման ձևերը՝ մակերեսային կամ
խորը: Մակերեսային փեթինգը գործում է այն
էրոգեն գոտիներում, որոնք սովորաբար բաց են՝
ձեռքերը, գլուխը, դեմքը, պարանոցը: Եթե
զուգընկերդ մտադիր չէ խորանալ պարանոցիցդ
ներքև, ապա նա «գործում է» նեքինգի սահմաններում
(անգլերեն neck՝ պարանոց բառից),
որը, փաստորեն, սահմանափակվում է
պարանոցի և ծոծրակի շրջանում՝ բոլորովին
չփոքրացնելով հաճույքի, երբեմն նաև օրգազմի
հավանականությունը, չէ՞ որ պարանոցը կնոջ
մարմնի բաց մասերից ամենազգայունն է և շուտ
«խոցելի» էրոգեն գոտին:

Եվ ահա, սիրելիի շոյանքները, փաղաքշումը և
հետո արդեն կրքոտ համբույրները շուրթերին,
ականջներին ու պարանոցին որոշ կանանց
կարող է հասցնել ամենաիսկական օրգազմի՝
վիճակ, որը կանանց մեծամասնության համար
սովորաբար հնարավոր է և հավանական հիմնականում խորը փեթինգի ժամանակ, քանի որ խորը
փեթինգի դեպքում սիրելիի այրող ձեռքերը արդեն զբաղված են զուգընկերուհու կրծքերի, հետույքի
ու ազդրերի, և ի վերջո, սեռական օրգանների փաղաքշումով ու խթանումով:

Երիտասարդների «փրկության ուղի»

Դեռահասների սեռական հասունացման շրջանում, երբ արդեն բավարար չեն
սրտահույզ sms-ներն ու խոստովանությունները, բազմանշանակ հայացքներն ու ձեռք
ձեռքի տված անմեղ զբոսանքները, վաղ թե ուշ առաջանում է փեթինգի անհրաժեշտությունը,
որը սկսվում է համբույրներով և ավարտվում սեռական օրգաններին դիպչումով, հետո արդեն՝
փաղաքշումով: Փեթինգն, ըստ էության, ֆիզիկական բավարարության հասցնելուց բացի, ունի նաև
հոգեբանական գործոն. օգնում է երիտասարդ զույգերին ոչ միայն հասկանալ, թե ինչն է ավելի հաճելի
զուգընկերոջը և ինչը՝ ոչ, այլ նաև ճանաչել սեփական անձն ու մարմինը, ցանկություններն ու սեքսուալ
վիճակը:

Սակայն փեթինգը, որպես սեքսուալ բավարարության անհետևանք միջոց, միմիայն
երիտասարդների պահանջն ու մենաշնորհը չէ: Երկարատև և կրքոտ փեթինգի
սիրահարներ կարող են լինել տարիքային ցանկացած փուլում:

Ամուսնական փեթինգ

Փեթինգը ցանկալի է նաև «փորձառուներին», գայթակղիչ՝ ամենատարբեր տևողությամբ համատեղ
սեքսուալ կյանք ունեցող զույգերի համար: Զարմանալի չէ, որ նրանցից շատերը սովորություն
դարձած (երբեմն արդեն մեքենայորեն) մերձեցման փոխարեն կարող են նախընտրել խելահեղ ու
կրքոտ շոյանքի և փաղաքշումների վայելքը: Իսկ երբեմն էլ փեթինգը օգնում է
ամուսիններին հասկանալ և հաղթահարել մեկմեկու սեքսուալ խնդիրները, ֆիզիկական
վիճակը, հատկապես հիվանդության ժամանակ, երբ սեռական կյանքը թույլատրելի չէ,
նույնիսկ՝ անհնար (դա տղամարդու դեպքում կարող է լինել, օրինակ, շագանակագեղձի
խրոնիկական սրվածություն, կամ ներքին օրգանների բորբոքում՝ կնոջ պարագայում, և որ
ամենա-հավանականն է՝ կրիտիկական օրերի առկայություն):

Փաստորեն, սիրելի' կանայք, փեթինգը նախընտրելի և հուսալի տարբերակ է դառնում ինտիմ
հարաբերությունները չդադարեցնելու և ներդաշնակությունը պահպանելու համար: Եվ
առհասարակ, եթե կինը պատրաստ չէ ներհեշտոցային օրգազմի, փորձառու զուգընկերը դա
պարգևել կարող է ծլիկի խթանումներով, որը խորը փեթինգի ամենավառ դրսետրումն է:

Բժիշկները հավանություն են տալիս

Սիրախաղի այս տարբերակը նպատակահարմար է հատկապես պատանի սիրահարների
համար, քանի որ այս դեպքում աղջիկներին չի սպառնա կուսության կորուստը, հղիությունը
կամ վեներական հիվանդությունների վարակը: Ավելին, սեքսոլոգների կարծիքով՝ փեթինգը
ամենահարմար և կարելի է ասել՝ միակ ուղին է սեքսուալ լուրջ խնդիրներ ունեցող կանանց համար,
ինչպես, օրինակ, ֆրիգիդությունն է:

Սակայն սեքսոլոգները հիշեցնում են նաև՝

Պատահում է և ծայրահեղը, երբ մնալով փեթինգի շրջանակներում, զուգընկերները,
կարծես, մերձեցման մտավախությունից կամ պատասխանատվությունից ոչ մի կերպ չեն
գնում վերջնական գործողության: Դա կարող է հանգեցնել սեռական և հոգեբանական խնդիրների
առաջացման, քանի որ փեթինգի ժամանակ հաճույքի գագաթնակետին հասած աղջիկը կարող է
ակամա սառչել, երբ գործողությունն արդեն գնում է դեպի սեռական ակտը: Նույնը նաև
տղամարդկանց դեպքում՝ փեթինգի ամենախորը փուլում սեռական ակտին անցնելիս էրեկցիան
 
կարող է անկում ունենալ:
Ընտրությունը մեկն է՝ փեթինգը հրաշալի է, սակայն չափի մեջ:

Դե ինչ, սիրելի՛ կանայք, դուք դեռևս պատրա՞ստ չէիք կատարյալ մերձեցման,
տրվե՛ք շոյանքներին, դրանք էլ կարող են պարգևել ոչ պակաս վայելք և
բավարարություն...

 


 
COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված