Հայերեն


«Շատ երջանիկ եմ». Թամարա Պետրոսյանը՝ նոր նախագծի մասին

Life

Դերասանուհի Թամարա Պետրոսյանն, ում շատերը ճանաչեցին ու սիրեցին «Քայլ ձիով», «Ուրիշի փոխարեն» ֆիլմերից, «Ընտանյոք հանդերձ», «Ֆուլ հաուս» սիթքոմներից, այս փուլում հեռուստատեսային որևէ նախագծում հանդես չի գալիս, սակայն, շարունակում է ակտիվ թատերական գործունեություն ծավալել:

 

Tert.am Life-ի հետ զրույցում Թամարան խոսել է առաջիկայում սպասվող երկու նոր ներկայացման մեջ իր զբաղվածության, հեռուստատեսային նոր առաջարկներ ստանալու, գործնական ու անձնական թեմաների մասին:

 

Այս օրերին Թամարան Նարեկ Դուրյանի բեմադրությամբ «Օրագիր» ներկայացման վերջին փորձերն է անցնում: Ներկայացման պրեմիերան տեղի կունենա ապրիլի 24-ին` «Բոհեմ» թատրոնում: Այն նվիրված է Արցախյան շարժման  30-րդ տարեդարձին և հիմնված է արցախցի աղջկա վարած անձնական օրագրի վրա:

 

«Ճիշտ է, մենք այնպես արեցինք, որ ներկայացումը հանձնվի  ապրիլի 24-ին, բայց ընդհանուր առմամբ, ներկայացումը նվիրված է Արցախյան շարժմանը:  Ներկայացումը  հիմնված է  երիտասարդ աղջկա անձնական օրագրի վրա։ Նա այն ժամանակ ուսանողուհի էր, 1983-1988 թվականներին երեք հայ ընկերուհիների հետ ապրում և սովորում էր Բաքվում։ Այդ հինգ տարվա ընթացքում իր ուսանողական կյանքը գրել է օրագրում, որտեղ տեղ է գտել պատմություն այն մասին, թե ինչ կատարվեց Սումգայիթում և դրանից հետո:  Այդ կինն իր օրագիրը տվեց Նարեկ Դուրյանին տասը տարի առաջ, երբ վերջինս Արցախ էր եկել և ասաց՝ սա իմ անձնական օրագիրն է, ես այնպիսի բաներ եմ գրել, որոնք մի օր կարող են պետք գալ ձեզ, հնարավոր է՝ որոշեք այս թեմայով որևէ բան բեմադրել: Ճիշտն ասած, պարոն Դուրյանը վախեցել էր օրագիրը վերցնել, որպեսզի չկորցնի, փոխարենն այդ կնոջ հեռախոսահամարն էր վերցրել։ Մոտ մեկ տարի առաջ պարոն Դուրյանը ներկայացում բեմադրելու մտահղացում ունեցավ, զանգեցինք այդ կնոջը՝ Լինային, վերցրինք  օրագիրն ու դրա հիման վրա կառուցվեց նոր ներկայացում»,- պատմեց Թամարան:

 

 

Նրա խոսքով` «Օրագիր»-ը փաստավավերագրական ներկայացում է, որում բացի անձնական օրագրի էջերից,  ներկայացվել են պատմական փաստեր, տարատեսակ հետաքրքիր պատմություններ:  «Պարոն Դուրյանը շատ ավելի է բացել այդ թեման, ներկայացրել իրեն հատուկ ոճում։ Մենք` դերակատարներս, բացի չորս ընկերուհիների հիմնական դերերը, ներկայացման ընթացքում մարմնավորում ենք նաև այլ կերպարներ»,- ասաց Թամարան:

 

Արցախյան թեման հոգեհարազատ է արցախցի դերասանուհուն: Թամարան անկեղծացավ, որ զբաղվածությունը թույլ չի տալիս ավելի հաճախ լինել այնտեղ` ընտանիքի կողքին. «Ես  այստեղ հորաքրոջս հետ եմ ապրում և կապս Արցախի հետ պահպանվում է այնքանով, որքանով ինձ թույլ է տալիս ժամանակը:  Ծնողներս, եղբայրներս, զարմիկներս ու զարմուհիներս այնտեղ են: Եթե անկեղծ ասեմ, երկու–երեք օրով Արցախ չեմ գնում, որովհետև մամաս չի թողնում:) Ասում է ՝գալիս ես, չենք հասցնում ոչ քեզ տեսնենք, ոչ  էլ հասկանանք, երբ եկար, երբ գնացիր։ Հենց մի շաբաթից տասն օր ազատ ժամանակ եմ ունենում, բնականաբար, միանգամից գնում եմ այնտեղ, ժամանակս ընտանիքիս, ընկերներիս հետ անցկացնելու»:

 

Այս շրջանում դերասանուհին զբաղված է նաև իրանահայ ռեժիսոր Սեդրակ Կոջամանյանի  Hotel California դրամատիկ կատակերգական ներկայացման մեջ, որը նախատեսված է երևանյան հանդիսատեսի համար:  Պրեմիերան տեղի կունենա մայիսին: Դերասանուհուց հետաքրքրվեցինք` արդյոք հեռուստատեսային նոր առաջարկներ ունի, ե՞րբ  նրան կրկին կտեսնենք հեռուստաէկրաններին. «Առաջարկներ կան, բայց ես սովորություն ունեմ չխոսել այդ մասին, մինչև ոտքս չդնեմ այնտեղ ու չսկսեմ աշխատել»:

 

 

Դերասանուհին կարծում է, որ այսօր մասնագիտությամբ, սիրած աշխատանքով զբաղվելն արդեն իսկ մեծ հաջողություն և ձեռքբերում է: «Մի շատ սովորական օրինակ բերեմ:  Տեսեք, որքան ուսանողներ են  ընդունվում Թատերական ինստիտուտ, ավարտում և քանիսն են մնում ոլորտում: Դա պայմանավորված չէ նրանով, որ լավն են կամ վատը, դա կախված է նաև նրանից, թե աշխատելու հնարավորություն ինչքանով ունեն։ Եթե չաշխատես, չես կարող հաց ուտել, չէ՞:  Շատ շատերն ուղղակի հրաժարվում են մասնագիտությունից աշխատանքի բացակայության պատճառով: Ես շատ եմ գնահատում, որ ինձ բախտ է վիճակվել  դեռ մնալ այս ոլորտում ու աշխատել: Մեծ բավականություն եմ ստանում այն ամենից, ինչ հիմա անում եմ, իմ սիրած աշխատանքի մեջ եմ ու երջանիկ եմ դրանով»:

 

Թամարան  ցավով է նշում, որ միայն թատրոնում ծավալվող գործունեությամբ դերասանն այսօր չի կարող լուծել նյութական խնդիրները, բացառությամբ կոմերցիոն ներկայացումների:

 

Բացի թատերական գործունեությունը, դերասանուհին տևական ժամանակ է` հանդես է գալիս «Արցախի ձայներ» խմբում, որը վերջերս է վերադարձել Ֆրանսիական շրջագայությունից: Առաջիկայում էլ պատրաստվում են նոր երգեր ու տեսահոլովակներ նկարահանել: Հարցին` արդյոք նպատակներ չունի առանձնանալու և երգչուհու անհատական կարիերա սկսելու, Թամարան պատասխանեց. «Գիտեք, դա գալիս է բավարարված կամ չբավարարված լինելուց:  Այսօրվա դրությամբ աշխատանքը, որը տանում եմ խմբում, ինձ իսկապես բավարարում է՝ չեմ զգում առանձնանալու կարիք: Վստահ եմ, եթե ցանկությունս մեծ լիներ, կարող է նաև որպես երգչուհի առանձին հանդես գալու զուգահեռ աշխատանքներ տանեի, բայց հիմա ինձ դուր է գալիս այն, ինչ անում ենք խմբով»:

 

 

Թամարան հստակ սահմաններ չի գծել աշխատանքային գործունեության և անձնական կյանքի միջև: Հարցին՝ կարողանու՞մ  է երկու ճակատներում էլ իրեն բավարարված զգալ, դերասանուհին իրեն բնորոշ հումորով պատասխանեց. «Երևի, որպես ղարաբաղցի, հնարավոր է, որ մի քանի ճակատներում էլ միանգամից գրավեմ:), ենթագիտակցորեն այդպես էլ անում եմ։ Չեմ կարող ասել` ես մտածել եմ, «այո»-ների ու «ոչ»-երի պլաններ եմ գծել: Ինքնահոսի վրա դրված ապրում եմ, աշխատում ու ստեղծագործում»,- ասաց նա՝ ավելացնելով, որ անձնական կյանքի մասին խոսել չի սիրում։ Կյանքի ներկայիս փուլը դերասանուհին  այսպես բնորոշեց. «Միայն կասեմ, որ ես շատ երջանիկ եմ ու չեմ մանրամասնի»:

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված