Հայերեն


«Գաբին բացառություն է». Լուիզա Ղամբարյանը՝ դստեր մասին

Life

ՀՀ վաստակավոր արտիստ, Դրամատիկական թատրոնի դերասանուհի Լուիզա Ղամբարյանը դստեր՝ Գաբրիելայի հետ գարնանային նոր ֆոտոշարք է ունեցել, որն առաջինը տրամադրել է Tert.am Life-ին: Դերասանուհու հետ խոսել ենք ինչպես ֆոտոշարքի, այնպես էլ դստեր հետ հարաբերությունների, իրենց սիրելի զբաղմունքի և այլ հարցերի մասին:

 

«Ընկերուհուս խորհրդով որոշեցինք երեխաների հետ ֆոտոշարք կազմակերպել։ Սա առաջին դեպքը չէր: Ես սիրում եմ դստերս հետ ֆոտոշարքեր ունենալ, դրանցից մեկն էլ սա էր՝ կապված գարնան, մայրության, քնքշության, զարթոնքի, խաղաղության հետ»,-ասաց Լուիզան:

 

Մայր ու դուստր իրենց ջերմ ու անկեղծ ֆոտոշարքում հանդես են եկել միանման հագուստով: Դերասանուհու խոսքով` ինքն ու Գաբին միանման հագնվելու սովորություն ունեն, հիմա ավելի հաճախ է այդպես լինում. «Որոշեցինք նույնացնել հագուստները, որովհետև աղջիկս արդեն, այսպես ասած, օրիորդության շեմին է, մտածեցինք, որ կարող ենք, գրեթե, նույն հագուստը պատվիրել` երանգների փոքրիկ տարբերությամբ»:

 
 

 

 

 

Լուիզա Ղամբարյանի և բժիշկ-գինեկոլոգ  Գեորգի Պողոսյանի դուստրն արդեն 13 տարեկան է: Լուիզայի խոսքով`  թեև Գաբին դեռ հստակ կողմնորոշում չունի մասնագիտական ընտրության հարցում, բայց ոչ մայրիկի, ոչ էլ հայրիկի մասնագիտական ճանապարհով գնալ չի ուզում:

 

«Արվեստագետ մարդկանց երեխաների մեծ մասը հետևում է ծնողներին: Այս դեպքում պիտի ասեմ, որ Գաբին բացառություն է, որովհետև բնավ ցանկություն չունի լինել բեմում , չնայած, բավականին լավ պարում է, նկարում , բայց կոնկրետ դերասանական ասպարեզում հանդես գալու ոչ ցանկություն ունի, ոչ էլ, առանձնապես, տվյալներ: Ես ողջունում եմ դա, որովհետև շատ վատ կլիներ, եթե նա, տեսնելով մոր օրինակը` զբաղվածությունը, հաջողությունները,  փորձեր շարունակել նրա ճանապարհը, բայց չունենար անհրաժեշտ տվյալները։ Ես շատ օբյեկտիվ եմ նայում այդ ամենին: Նա և՛ իր կամային հատկություններով, և՛ իր  ցանկություններով, ուրիշ աշխարհի մարդ է,-ասաց Լուիզան՝ավելացնելով, որ իր ցանկությունը մեծ է դստերը տեսնել բժշկի մասնագիտությամբ: –Պատկերացրեք, որ իմ ցանկությանն ի պատասխան, կտրուկ ասաց՝ ոչ:  Վախենում է արյունից: Ոչ մոր, ոչ էլ հոր աշխատանքներն իր համար առանձնապես գրավիչ չեն, չնայած վերջերս խոստովանեց, որ շատ է  գնահատում և՛ պապայի, և՛ մամայի աշխատասիրությունը։ Ես իրան ասել եմ, որ ինչ մասնագիտություն էլ որ ընտրի, իր մեջ առաջին հերթին աշխատասիրություն պետք է սերմանի, որովհետև աշխատասիրությամբ է, որ յուրաքանչյուր մասնագետ իր գործում հասնում է  հաջողության»:

 

 

Որպես կանոն` հայրիկներն աղջիկներին երես են տալիս, և խստությամբ զիջում են մայրիկներին: Հարցին` արդյոք իրենց ընտանիքում էլ է այս դերաբաժանումը, դերասանուհին նկատեց, որ և՛ ինքը, և՛ ամուսինը երես տալու իրենց չափաբաժինն ունեն:

 

«Շատ հարաբերական է այդ ամենը: Ամեն տարիքում դերակատարումները փոխվում են: Ես հիմա ավելի պահանջատեր եմ, բայց լինում է իրավիճակ, երբ հայրը շատ ավելի հստակ, կտրուկ և խիստ է  դառնում, քան ես: Անշուշտ, ճիշտ եք նկատել, որ հայրերը հատուկ թուլություն ունեն  իրենց դստրերի նկատմամբ և դա օրինաչափ է, ինքս էլ եմ մեծացել այդպիսի ընտանիքում, և գիտեմ դրա առավելությունները: Եթե ընդհանուր պայմանները դաստիարակչական  հսկողության տակ են, երեխային մի քիչ երես տալը բնավ չի խանգարում, որովհետև չգիտես` վաղը ինչը կլինի և ինչպես կզարգանա  երեխայի կյանքը: Շատ կարևոր  է ջերմության ու ապահովության զգացողությունը մանկության շրջանում: Իմ երեխան, մեծանալով նման միջավայրում, և լինելով միայնակ երեխա  (չնայած ունի եղբայր հոր կողմից, ընդհանուր առմամբ, մեծանում է մենակ), չունի էգոիզմի որևէ դրսևորում: Նա շատ արագ տեղավորվում է ցանկացած սոցիումի մեջ և շատ գնահատող մարդ է, ինչը ինձ համար նրա ամենակարևոր մարդկային հատկանիշներից մեկն է»:

 

 

Լուիզան Գաբիի բնավորության մեջ շատ գծեր է տեսնում  իր խառնվածքից, թեև կան հատկանիշներ, որ միայն դստերն են հատուկ: «Պատկերացրեք, որ գնալով շատ ավելի արտահայտիչ են դառնում այն հատկանիշները, որոնք ինձնից են գալիս, իհարկե, այդտեղ անմիջական կապ ունի կենդանի օրինակը, պահվածքը, կեցվածքը, ընդհանուր կանացի տեսակը: Նա տեսնում է՝ ես ինչպես եմ ապրում, նույնիսկ բարկության պահին ինչպես եմ փորձում լինել զուսպ ու հավասարակշռված: Նա տեսնում է՝ ինչպես եմ ես, երբեմն, նաև անզուսպ լինում, ես ինչքան համբերատար եմ և կարող եմ քար համբերությամբ նայել կյանքի շատ հարցերին, բայց նաև չնչին մի բանից հուզվել, բորբոքվել»,-ասաց նա:

 

Մայր ու դուստր շատ են սիրում միասին ժամանակ անցկացնել՝զբոսնել քաղաքում, շրջել քաղաքից դուրս, այցելել վանքեր, տեսարժան վայրեր, միասին գնալ շոփինգի, որն, ի դեպ, ի տարբերություն մայրիկի, Գաբին ամենից շատն է սիրում: «Մեր շատ սիրած զբաղմունքների մեկն էլ, որով հենց երեկ էինք զբաղվում, սիրելի ֆիլմերը դիտելն է: Հերթականություն կա. ինքն իր սիրած ֆիլմերն է առաջարկում, որ ես նայեմ, հաջորդը ես եմ իրեն ասում, որ ֆիլմերը նայենք: Իհարկե, այստեղ կա նաև որոշակի ծրագիր, որովհետև այն ֆիլմերը, որ ես եմ նրան առաջարկում, ունեն որոշակի դաստիարակչական տարրեր, մարդկային սկզբունքներ են սերմանում»:

 

 

Գաբին սիրում է մայրիկին անակնկալներ ու նվերներ մատուցել: Օրինակ` Ապրիլի 7-ին ծաղկեփունջ և թատերարվեստի թեմային համահունչ սուրճի բաժակներ է նվիրել: Տնային գործերում էլ մշտապես օգնում է մայրիկին. «Նա գիտի, որ պետք է քո հետևից լվանաս ափսեն, մաքրես հատակը: Դա շատ կարևոր է, որովհետև ժամանակները կապ չունեն, աղջիկ երեխան, անպայման, պիտի փոքրուց հասկանա, որ ինքը ապագա տան տիկին է` մայր։ Հուսամ, որ նա կապրի բարեկեցիկ պայմաններում, բայց անկախ իր կյանքի հետագա պայմաններից, նա պետք է կարողանա ստանձնել այդ բոլոր պարտականությունները, որոնք  հատուկ են կնոջը, իսկ նա ապագա կին է»:

 

Լուիզայի խոսքով` թյուր կարծիք կա, թե երեխաներին պետք է միայն սովորեցնել, և նրանցից սովորելու բան չկա: Գաբին հաճախ է սեփական կարծիքն ու դիտարկումները արտահայտում, լինում մայրիկի խորհրդատուի դերում որոշ հարցերում: «Ես իմ երեխային  առաջին հերթին որպես երեխա, որպես դեռ կյանք չմտած մարդուկ եմ տեսնում, բայց դրան զուգահեռ որպես առանձին մտածող եմ ընդունում: Ինքն իր տեսակետներն ու բավականին ռեալ, կյանքից վերցված դիտարկումները, կարծիքը կարող է ասել, որը այս ինֆորմացված և շատ սխալ մտքերով լի մարդու ուղեղին, երբեմն, հասու չէ: Կարող է այնպիսի բան ասել, որ նույնիսկ քո մտքով չէր անցնի»,- եզրափակեց Լուիզան:

 

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված