Հայերեն


Անահիտ Սիմոնյանի բողոքն ամուսնուց և սպասվող նորությունը

Life

Երգչուհի Անահիտ Սիմոնյանը, ով վերջին շրջանում հայտնի երգերի cover–ներ է ներկայացնում, ունի նաև իր երգերը, որոնք հանդիսատեսին ներկայացնելը փոքր–ինչ ուշանում է։ Tert.am Life–ի հետ զրույցում Անահիտը խոսել է աշխատանքային նորությունների և ամուսնու` Հայկոյի հետ սպասվող զուգերգի մասին։ երգչուհին մի քիչ էլ բողոքել է ամուսնուց։)

 

Օրերս Հայկոյի ակումբային մենահամերգի ժամանակ Անահիտն ու Հայկոն ներկայացան զուգերգով։ Երգը, սակայն իրենց համaր գրված չէր։ Անահիտը ներկայանում էր Հռիփսիմե Հակոբյանի փոխարեն։

 

«Հայկոյի համերգեց հետո շատ էր խոսվում այն մասին, թե ինչու մենք զուգերգ չունեցանք։ Իրականում, նման միտք կար, սակայն Հայկոն չէր հասցրել նոր երգ գրել։  Քանի որ Հռիփսիմեն քաղաքում չէր, այս համերգին որոշեցինք միասին կատարել իրենց զուգերգը։ Ես միայն այս անգամ եմ կատարել այդ երգը,– ասաց Անահիտն ու հավելեց, որ ամուսնու հետ կունենան իրենց զուգերգը,– Հստակ ժամկետ նշել չեմ կարող, բայց զուգերգ, անպայման, լինելու է։ Հայկոն ուզում է,որ շատ գեղեցիկ գործ լինի։ Դա կլինի մի երգ, միասին ներկայանալը շարունակական չի լինի»։

 

 

Անահիտից հետաքրքրվեցինք, թե ինչպես է ստացվում ամուսնու հետ գործնական շփումը։ Երգչուհին շատ անկեղծ գտնվեց. «Շատ դժվար։) Առհասարակ, մենք իրար հետ շատ բարդ ենք աշխատում։ Հայկոն խորհուրդներ է տալիս և այդ ընթացքում կարող է շատ պահանջկոտ լինել:

 
 

Շատ կոնֆլիկտներ են առաջանում, թեև վերջում միշտ համբուրում ենք իրար։ Այս անգամ ամեն ինչ բարեհաջող անցավ:)»,– նշեց երգչուհին։

 

 

Վերջերս Անահիտը ներկայացրեց Միշա Մարվինի С ней երգի cover տարբերակը։ Առաջիկայում երգչուհին ևս մեկ cover կներկայացնի։ «Շատ եմ սիրում ռուսական երգերը։ Վերջերս շատ եմ սիրում փոփ, R&B, ռեփ։ Black Star–ի մեծ երկրպագու եմ։ Մեքենայիս մեջ շատ եմ լսում նրանց երգերը։ Երբ գնում եմ Նիկ Էգիբյանի մոտ, սկսում ենք խոսել, հետո երգել...  ես ինձ շատ ազատ եմ զգում նրա մոտ և կարողանում եմ արտահայտել զգացմունքներս երգի միջոցով։ Երգի cover–ը շատ հեշտ ու արագ է ստացվում. Նիկը նվագում է, ես երգում եմ և վերջ։ Դա իմ հաճույքի համար եմ անում»,– ասաց երգչուհին ու հավելեց, որ ունի նաև իր երգերը, սակայն դրանք պահանջում են լիարժեք գործիքավորում։ Դիտարկմանը, որ գործիքավորումն իրենց տանից է, Անահիտն արձագանքեց. «Ինչպես ասում են` կոշկակարը կոշիկ չունի։ Ինձ հերթ չի հասնում»։

 

 

Երգչուհուց հետաքրքրվեցինք, արդյոք կներկայանա ռեփ կամ R&B ոճերում` հաշվի առնելով, որ շատ է սիրում այդ ոճերը. «Ցավոք, այն, ինչ պատրաստվում եմ  հիմա ներկայացնել, այդ ոճում չէ, սակայն հետագայում կաշխատեմ ներկայացնել նաև այդպիսի երգեր։ Ես այդ ոճում ինձ ավելի ազատ եմ զգում, ես` ես եմ։ Այս պահին ունեմ տեսահոլովակ, որը մոնտաժված ու պատրաստ է, սակայն էլի պետք է մեղադրեմ Հայկոյին։ Տեսահոլովակս պատրաստ է, երգս` ոչ։ Հայկոն պետք է երգիս միքսն ավարտի, որպեսզի տեղադրենք տեսահոլովակի վրա և ներկայացնենք հանդիսատեսին։ Հուսով եմ` այս ամսվա վերջ կներկայացնեմ»,– ասաց Անահիտն ու հավելեց, որ խոսքը ազգությամբ հրեա է՝ Իրադա Հաիթի գրած ռուսալեզու երգի մասին է, որը շատ հուզիչ ու մեղեդային է։

 

Առաջիկայում Անահիտը կրկին կմեկնի ԱՄՆ, որտեղ տարեսկզբին բացվեց իր խանութի մասնաճյուղը։ Անահիտը հայտնեց, որ մտադիր է ընդլայնել իր գործունությունն ԱՄՆ–ում։

 

 

Խաղաղություն՝ առանց զիջումների և առանց պարտադրված նախապայմանների․ «Ուժեղ Հայաստան»Ինչպես Ալիևն ու Նիկոլը սանձազերծեցին 44-օրյա պատերազմը․ «ՀայաՔվե»«Ոչ ոք չի մոռացվել, ոչինչ չի մոռացվել». «ՀայաՔվե»-ի անդամները՝ ԵռաբլուրումՈչինչ և ոչ ոք չի մոռացվի. Հավերժ փառք մեր հերոսներին. «Ուժեղ Հայաստան»44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»
Ամենադիտված