Հայերեն


«Երբ տարիքս իմացան, հարցրեցին` կթողնե՞ն նկարահանվել սիրային տեսարաններում». Անելյա Գուբրյան․ լուսանկարներ

Life

Մոդել Անելյա Գուբրյանին հեռուստադիտողը ճանաչեց Ucom ցանցում գործող «Արմենիա Պրեմիում» հեռուստաալիքի «Ավազե դղյակ» հեռուստասերիալով, որտեղ նա մարմնավորում է գլխավոր հերոսուհիներից մեկին՝ Տաթևին: Շատերը չգիտեն, որ Անելյան դեռ 17 տարեկան է և սովորում է դպրոցում՝ ավարտական դասարանում։

 

1.80 սմ հասակով, մոդելային արտաքինով աղջիկը 17 տարեկան է, բայց սերիալում  մարմնավորում է իրենից մի քանի տարի մեծ աղջկա: Tert.am Life-ի հետ զրույցում Անելյան խոսել է դերասանական առաջին փորձի, սիրային տեսարաններում նկարահանվելու, մոդելային կարիերան արտասահմանում շարունակելու նպատակի ու այլ հարցերի մասին:

 

Անելյան  նշեց, որ փոքր տարիքում նկարահանվել է տեսահոլովակներում, կարճամետրաժ ֆիլմերում, երկու տարի խաղացել է թատրոնում՝ Նարեկ Դուրյանի ներկայացման մեջ, սակայն սերիալում նկարահանվելն իր առաջին լուրջ փորձն է այս ոլորտում:

 
 

 

 

 

«Սերիալում իմ մասնակցությունը շատ հանկարծակի ստացվեց: Զանգահարեցին, կանչեցին քասթինգի։ Երկու–երեք օր ինձ հետ փորձեր էին անում, ինչից հետո անցա քասթինգը գլխավոր դերի համար։ Դա շատ անսպասելի էր ինձ համար, որովհետև «Արմենիա TV»-ն շատ լուրջ ալիք է, սկսվում էր շատ լուրջ նախագիծ, որում ներգրավված են պրոֆեսիոնալ դերասաններ: Սկզբում շատ էի վախենում, ինչքան էլ իմ մեջ ունենամ այդ ձիրքը, միևնույն է, դժվար էր, բայց ռիսկի դիմելով՝ փորձեցի: Շնորհակալ եմ երկու ռեժիսորներին, ովքեր ինձ հետ աշխատել են:  Ինձ շատ օգնեցին նաև դերասանները: Նրանց թվում էր նաև  մայրիկիս ընկերուհին՝ Լուիզա Ղամբարյանը, ով ճիշտ ուղղություն էր ցույց տալիս ինձ»,- պատմեց Անելյան:

 

Անելյայի խոսքով` չնայած տարիքային տարբերությանը` բնավորությամբ և տեսակով բավականին նման է իր մարմնավորած հերոսուհուն, ինչը ևս իրեն օգնել է դերասանական լավ խաղ ցուցադրել:

 

«Քասթինգի օրը տարիքս իմանալով՝ ռեժիսորը զարմացավ: Սերիալում իմ հերոսուհին պատրաստվում է ամուսնանալ, ինձ ասացին, որ սիրային տեսարաններ պետք է լինեն` ձեռք բռնելու, համբույրի տեսքով, ինձ կթողնե՞ն նկարահանվել այդ տեսարաններում։ Ես ասացի, որ դա աշխատանք է, եթե ամեն ինչ արվում է մակարդակով ու գեղեցիկ, խնդիր չի լինի: Իմ բախտը բերեց, որ իմ դերն ինձ շատ հարազատ է: Տաթևն ու ես շատ մոտ ենք կերպարներով։ Սցենարով կային պահեր, որոնք խաղալիս գիտեի, եթե կյանքում հայտնվեի այդպիսի իրավիճակում, նույն կերպ կվարվեի: Նույնիսկ մայրիկս է ասում՝ կարծես դու լինես: Միգուցե, ինձ օգնեց այն, որ չփորձեցի կերպար կերտել, ավելի շատ խաղում էի ինքս ինձ»,-ասաց դերասանուհին՝ ավելացնելով, որ արդարացրել է ստեղծագործական թիմի վստահությունը, բոլորը գոհ են մնացել իր խաղից:

 

 

Լսարանը հաստատ իրական սիրավեպեր է վերագրում էկրանային զույգերին։ Անդրադառնալով այս հարցին` Անելյան ասաց. «Նորայր Եղյանը սերիալում իմ նշանածն է, իրականում շատ ջերմ հարաբերությունների մեջ ենք, ոչ մի սիրավեպ չկա, իմ մյուս խաղընկեր Վահագն Մարտիրոսյանի հետ էլ շատ լավ հարաբերությունների մեջ եմ, բայց կյանքում, կարելի է  ասել, իրար ճաշակով չենք:) Դեռ ինձ փոքր եմ համարում ինչ-որ սիրային հարաբերությունների համար։ Հենց այդ պատճառով երբևէ ընկեր չեմ ունեցել: Պետք է հասնել այնպիսի տարիքի, որպեսզի սիրտն ու ուղեղն իրար հավասար աշխատեն ու ճիշտ որոշում կայացնես: Կան տղաներ, որ իմ ճաշակով են, բայց նրանց այլ հայացքով չեմ նայում: Հիմա ավելի շատ զբաղված եմ իմ կարիերայով»:

 

Անելյան նշեց, որ անկախ մոդելային գործունեությունից, իրեն ավելի շատ սկսել են ճանաչել «Ավազե դղյակ»-ում նկարահանվելուց հետո: Սկսնակ դերասանուհու համար այս փաստը հաճելի է, սակայն մոդելային կարիերան անտեսել չի պատրաստվում։ Երիտասարդ մոդելը նշեց, որ իր մայրիկը` Նաիրա Մանվելյանը, ևս մոդել է։ Նա գեղեցկության մրցույթների չի մասնակցել, տիտղոսներ չունի, սակայն որպես մոդել մասնակցել է մի շարք ցուցադրությունների։

 

«Մայրիկս ու նրա ընկերուհիները՝ Անգելինա Բաբաջանյանը, Գոհար Հարությունյանը և այլք, կարելի է ասել,  Հայաստանի առաջին մոդելներից են եղել։ Ես մեծացել եմ այդ ամենի մեջ:  4-5 տարեկանից սկսել եմ մոդելինգով զբաղվել, երբ դարձա 15 տարեկան, գնացի «Ատեքս» մոդելային գործակալություն, որտեղ անցա կուրսեր ու դարձա իրենց մոդելը` որպես պայմանագրային աշխատող: Այդտեղից էլ սկսվեց ավելի հասուն ու լուրջ կարիերաս: Մոտ երկու տարի է, մասնակցում եմ ինչպես հայ, այնպես էլ արտասահմանցի դիզայներների ցուցադրություններին: 18 տարեկան դառնալուն պես նպատակ ունեմ Եվրոպայում շարունակել կարիերաս»,-պատմեց Անելյան:

 

 

17–ամյա աղջիկն այս տարի կավարտի դպրոցը: Նա որոշել է ընդունվել ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, զուգահեռ զբաղվել նաև մոդելի աշխատանքով։ Անելիայի կնքամայրը Գեղեցկուհու տիտղոսակիր Գոհար Հարությունյանն է։ Չնայած դրան` մոդելային արտաքինով աղջիկը առայժմ մտադիր չէ մասնակցել «Միսս Հայուհի» գեղեցկության մրցույթին, որը կազմակերպում է իր կնքամայրը։  

 

«Դեռ ցանկություն չունեմ մասնակցելու գեղեցկության մրցույթի: Ընդհանրապես, պոդյումային մոդելն ու գեղեցկության մրցույթների մասնակցող մոդելը տարբեր են։ Ես որևէ մրցույթի չեմ մասնակցել։ Ինձ մրցութային մոդել չեմ համարում»,– եզրափակեց նա։

 

 

COVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան ՀՐԱՏԱՊ ԱՍՈՒԼԻՍ. հրապարակվել է ԵԽԽՎ զեկույցը՝ Հայաստանում հունիսի 7-ին կայացած ընտրությունների վերաբերյալԱրմեն Ստեփանյան․ ավելի քան 20 տարվա փորձ հանքարդյունաբերության և կայուն զարգացման ոլորտումԻշխանությունները չպե´տք է առանց դիմադրության Ադրբեջանին զիջումներ անեն. Արմեն ՄանվելյանTRRIP-ում չկա դրված խնդիր, որ ադրբեջանական երկաթուղին պետք է միանա հայկական երկաթուղուն. Հրայր Կամենդատյան
Ամենադիտված