Հայերեն


Աննա Գևորգյանը խոստովանել է, թե ինչն է մանկուց սիրել

Life

Tert.am Life-ի «Հայտնիների անհայտ կողմերը» խորագրում այս անգամ  բացահայտում ենք  հաղորդավարուհի Աննա Գևորգյանին։

 

Մշտապես հետաքրքիր, ոճային կերպարներով հանդես եկող հաղորդավարուհուն հանրությունը ընկալում է որպես բավականին համարձակ, նպատակասլաց ու աշխատասեր մարդու, մինչդեռ պարզվում է ՝ Աննան իր ամենամեծ թերությունը համարում է ալարկոտությունը:

 

-Ո՞րն է  Ձեր բնավորության ամենաբնութագրական գիծը։

 

-Բարությունը։

 

-Ո՞րն եք համարում Ձեր ամենամեծ թերությունը, որը, հնարավորության դեպքում, կցանկանայիք շտկել կամ վերացնել։

 

-Ալարկոտությունը։

 

 

-Կա՞ մի բան, ինչից վախենում  եք և անհաղթահարելի  համարում ե՞ք այդ վախը։

 

-Միանշանակ, խավարասերների հանդեպ վախս է անհաղթահարելի: Երևի, դա միակ բանն է աշխարհում, ինչից ես վախենում եմ:)

 

-Ի՞նչ հատկությամբ կուզեիք օժտված լինել:

 

-Նպատակասլացությամբ, մեծ աշխատասիրությամբ: Շատ աշխատասեր եմ, բայց ավելին կուզեի: Կուզեի տեսակով առաջնորդ լինել, բայց չափից շատ կարեկցող եմ, իսկ դրանք հակադիր բևեռներ են` անհամատեղելի հատկություններ:

 

-Ի՞նչն է Ձեզ ամենից շատ բարկացնում հասարակության, մարդկանց մեջ։

 

-Մեծամտությունը։ Կարծում եմ՝ բոլոր մարդիկ ի ծնե հավասար են, իսկ մեծամտությունը բնորոշ է չտես ու տգետ մարդկանց։ Որքան ավելի խորն է անձը հոգևոր, մտավոր տեսանկյունից, այնքան ավելի հասարակ է ու պարզ է իր պահվածքը:

 

 

-Հաճա՞խ եք մենակ մնալու հնարավորություն ունենում։ Ի՞նչի մասին եք մտածում, երբ  ինքներդ Ձեզ հետ մենակ եք մնում։

 

-Վաղ մանկուց սիրել եմ մենակ մնալ։ Երկար տարիներ նույնիսկ ապրել եմ մենակ, քանի որ ընտանիքս Հայաստանում չէր: Վայելում եմ այդ ժամերը և երբեք չեմ ձանձրանում ինքս ինձ հետ: Իսկ մտքերը կարևոր չէ, թե ինչի մասին են: Միտքդ, բարեբախտաբար, միայն քեզ է հասու և ցանկացած բանի մասին մտածել կարող ես նույնիսկ ամբոխի մեջ լինելով:

 

-Ի՞նչը կարող  է Ձեզ ստիպել հունից դուրս գալ, նյարդայնանալ։

 

-Անպատասխանատվությունը, անարգալից վերաբերմունքը, անտեղի նկատողությունը:

 

-Իսկ ի՞նչը  կարող է խաղաղություն պարգևել  Ձեզ նյարդայնացած ժամանակ, հակասթրեսըո՞րն է:

 

-Առաջնայինը երեխաներս են: Երբ իրենց գրկում եմ, խաղաղվում եմ և ինձ անչափ ուժեղ եմ զգում:

 

 

-Ինչի՞ց կարող եք հիասթափվել։ Հասցրե՞լ եք ունենալ խորը հիասթափություն։

 

-Իհարկե, հիասթափություններն անխուսափելի են, հատկապես, երբ ինքնուրույն մարդ ես, այլ ոչ վարդագույն ակնոցով, ծնողիդ կամ ամուսնուդ փեշի տակ թաքնված տարիքով կամ մտքով դեռատի: Հենց փորձը, դժվարությունը և հիասթափություններն են մարդուն ձևավորում: Հիմա այլևս չեմ հիասթափվում, քանի որ սպասելիքներ չունեմ ոչ ոքից: Կյանքն ու մարդկանց ընդունում եմ, ինչպես կան և ամենակարևորը գիտակցում եմ, որ ամեն ինչ իմ ձեռքում է՝ ես եմ կառավարում իմ ներկան ու ապագան:

 

-Ափսոսանքի զգացողություն հաճա՞խ եք ունենում և ինչի՞ համար եք ամենից շատափսոսում:

 

-Կան մի քանի դեպքեր, երբ կուզեի այլ կերպ վարվրած լինել, բայց հիմնականում գոհ եմ իմ ապրած կյանքից: Եթե այլ կերպ լիներ, այլ մարդ կլինեի, բոլորովին այլ ճակատագրով: Միակ անդառնալի բանն այս կյանքում հենց ինքը կյանքն է, ժամանակը, որ զուր ենք վատնում:

 

 

-Ձեր ոգեշնչման աղբյուրը ո՞վ կամ ի՞նչը կարող է լինել։

 

-Անչափ սիրում եմ կյանքը և տեսակով էսթետ եմ: Գեղեցիկ կյանքի ձգտումը կարող է ուժ ու ցանկություն տալ անելու ավելին: Դե, իհարկե, նաև սերը՝ առանց սիրո ամեն բան կորցնում է իմաստն ու գույները: Երբ կա ներսումդ սեր կյանքի, կողակցի, երեխաների, աշխատանքի և ամենակարևորը ինքդ քո հանդեպ, ուրեմն ամեն ինչ իր տեղում է, ոգեշնչումդ էլ սահմաններ չունի:

 

-Եթե քաղաքական գործիչ լինեիք, ինչպիսի՞ն կլիներ Ձեր կարգախոսը։

 

-Դժվար թե քաղաքական գործիչ լինեի: Ավելի հավանական է, որ բարերար, բարեգործ լինեի: Նպատակս ու կարգախոսս կլիներ այն, որ աշխարհում հնարավորինս պակասեին դժբախտ և կարիքավոր մարդիկ:

 

 

-Իսկ կյանքում ունե՞ք կարգախոս, որով առաջնորդվում եք։

 

- Այո: Կյանքումդ կատարվող ամեն ինչի հեղինակը դու ես և դու ի զորու ես փոխել ամեն ինչ, եթե ցանկություն ունես: Անդառնալի է միայն մարդկային կորուստը:

 

-Ունե՞ք իր, որը միշտ Ձեզ հետ է: 

-Ոչ: Ունեմ Աստված, ով միշտ ինձ հետ է։

 

ՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք Չալաբյան
Ամենադիտված