Հայերեն


Ո՞ւր է կորել Սոնե Սիլվերը և ինչո՞վ է այժմ զբաղված

Life

Տեւական ժամանակ է՝ երգչուհի Սոնե Սիլվերը էկրաններին չի երեւում, նա նոր երգ կամ տեսահոլովակ չի թողարկել: Երկրպագուներն անհանգստացած են եւ հարցնում են՝ ո՞ւր է կորել Սոնեն եւ ինչո՞վ է այժմ զբաղված: Վերջինս «Ժողովուրդ» օրաթերթին տեղեկացրեց, որ երկու նոր երգ ունի, մեկը՝ հաուս, մյուսը՝ չիլլ-աութ ոճերում. «Մտածում եմ՝ դրանք տեսահոլովակի՞, թե՞ պարզապես սինգլ տարբերակով թողարկեմ: Երեւի ծուլանում եմ, ես եմ մեղավորը, որ ուշացնում եմ այդ պրոցեսը եւ զգում եմ, որ ստեղծագործական դադարս երկար տեւեց: Հուսամ՝ մինչեւ ամառ գործը գլուխ կբերեմ»:

Սոնեն նաեւ նշեց, որ ունի մեկ մեծ նորություն, որի վերաբերյալ փակագծերը դեռ չբացեց. «Խոսքը օտարազգի հայտնի արտիստի հետ դուետի մասին է, դեռ բանակցությունների փուլում ենք, ուստի ոչ մի հստակ բան չեմ կարող ասել»:

Մենք հետաքրքրվեցինք՝ եղե՞լ է արդյոք մի պահ, որ Սոնեն հոգնի երգելուց, ցանկանա լքել ոլորտը. «Կարծում եմ՝ իմ կյանքում այդպիսի պահ չի լինի, որովհետեւ ես խեղդվում եմ առանց երգելու: Բացի մասնագիտություն լինելը՝ երգելը նաեւ իմ հոգեւոր սննդի աղբյուրն է, ես չեմ պատկերացնում ինձ առանց դրա»,-պատասխանեց մեր զրուցակիցը:

Սոնեն այն երգչուհիներից է, որոնք կարողանում են համատեղել կարիերան եւ անձնական կյանքը. «Ինձ հաջողվում է ամեն բան բալանսի բերել: Ամեն դեպքում, ես նախընտրում եմ ավելի քիչ տրվել կարիերային եւ ավելի շատ նվիրվել ընտանիքին՝ միեւնույն ժամանակ չթողնելով, որ կարիերայիս ճանապարհին խոչընդոտներ առաջանան»,-շեշտեց նա:

Երգչուհին խոստովանեց, որ ամուսնանալուց հետո իր կյանքը կտրուկ փոփոխությունների չի ենթարկվել. «Երբ այլեւս մենակ չես, ավելանում է պատասխանատվության զգացումը, դու չես ապրում միայն քեզ համար, այսպես ասած՝ «էգոիստի» կարգավիճակում, դու ապրում ես նաեւ ամուսնուդ համար: Բայց փառք Աստծո, ես որեւէ կերպ չեմ ստիպել ինքս ինձ փոխվել: Դրանում, իհարկե, մեծ է նաեւ ամուսնուս ներդրումը, նա ինձ երբեւէ սահմանների մեջ չի դրել»:

Մենք հարցրինք՝ Սոնեն կենդանի համերգներով առաջիկայում հանդես կգա՞, թե՞ ոչ. «Հիմնականում տոն օրերին ելույթ եմ ունենում կոորպորատիվ երեկոների ժամանակ: Ինչ վերաբերում է մենահամերգին, ապա այն կազմակերպելը մեր օրերում բարդ բան չէ, բայց դրա ժամանակը պետք է հասունանա, արտիստն ինքը պետք է ունենա դրա կարիքը»,-եզրափակեց երգչուհին:

 

Եթե գումարը 1 միլիոն ռուբլուց պակաս է, այն կարելի է տեղափոխել առանց խոչընդոտի․ Հրայր ԿամենդատյանԱլիևի ցանկացած պահանջ մեր իշխանությունն անվերապահորեն կատարում է. Ցոլակ ԱկոպյանԲՀԿ–ն շարունակելու է պաշտպանել իր ընտրողների քաղաքական ներկայացուցչության իրավունքը. հայտարարություն Ընտրությունների դիտարկման զեկույցը հստակ արձանագրում է՝ հունիսի 7-ին Հայաստանում անցկացրած ընտրություններն ուղեկցվել են ՔՊ-ի կազմակերպած համակարգային խախտումներով․ Արամ ՎարդևանյանCOVID-ից հետո Հայաստանի կրթության մակարդակը միայն անկում է ապրում. Ատոմ ՄխիթարյանՅունիբանկը թողարկել է 10,3% և 6% արժեկտրոնային եկամտաբերությամբ դրամային և դոլարային պարտատոմսեր Պետք է մեր գործով արժանի լինենք իրենց կյանքը հայրենիքի համար չխնայած տղաներին. Արսեն Գրիգորյան«ՀայաՔվեն» դիմում-բողոքներ է ուղղել Մագդալենա Գրոնոյին և այլ բարձրաստիճան դիվանագետների«Միաժամանակ մի քանի աթոռի վրա նստելու» քաղաքականությունը մոտենում է ավարտին․ Արտակ Զաքարյան«Ռուբեն Ռուբինյանը իմ խմբակցության ղեկավարը չէ և, փառք Աստծո»․ պատգամավորը՝ IPU-ի վեհաժողովի մասնակցությունից հրաժարվելու մասինԵՀՄ նախագահ Արթուր Հովհաննիսյանն ու Հայաստանում Բուլղարիայի դեսպանը քննարկել են Հայաստանի և Բուլղարիայի միջև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրեր Արցախյան հիմնահարցը ստանալու է իր արդարացի լուծումը. Մենուա ՍողոմոնյանՄիջազգային ներդրողներ և ոլորտի առաջատարներ՝ «Mining Armenia» ֆորումում Նիկոլ Փաշինյանի եվրոպական հիմնասյուները կամաց-կամաց սկսում են սասանվել․ Աննա ԿոստանյանԱյն մասին, թե ինչու Նիկոլ Փաշինյանն այլևս իրավունք չունի խոսել ժողովրդի անունից․ Ավետիք ՉալաբյանԻ՞նչ ազդեցություն կարող է ունենալ ԱԲ գործիքների ներդրումը Հայաստանի դպրոցներում. «Փաստ» «Նրանք ստում են, անամոթաբար ստում են ՀԱՊԿ-ի մասով». «Փաստ» Ջրամատակարարման խնդիրը՝ հերթական «աքիլլեսյան գարշապար». «Փաստ» Նպատակը հստակ է՝ մոռացության տալ. «Փաստ» «Միայն աղմուկն է ավելացել. ապագան մշուշոտ է, մարդիկ անորոշության մեջ են». «Փաստ» Ո՞ր համայնքներում ընդդիմությունը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին. «Փաստ» Նույնիսկ ԵԽԽՎ-ում չեն կարողացել մինչև վերջ «աչք փակել». «Փաստ» Դիլիջանի ստեղծագործական տան անորոշ ապագան. ինչի՞ց են անհանգստացած կոմպոզիտորները. «Փաստ» Բաքվի նախաձեռնող խումբը ՄԱԿ-ին կոչ է արել աջակցել «Արևմտյան Ադրբեջան» վերադարձին«Ռոսատոմը» աշխատում է Հայաստանի հետ «Նաիրիտ» նախագծի շրջանակներում․ ԼիխաչովՖԻԴԵ-ի նորընտիր նախագահի առաջին պաշտոնական այցը կլինի ՀայաստանԻրանը կբանակցի միջնորդների հետ, այլ ոչ թե ԱՄՆ-ի․ TasnimՀայաստանում բենզինի գները հասել են պատմական առավելագույնիՆույնիսկ Բրիտանիայում գիտեն, որ Փաշինյանը վնասում է հայկական ինքնությանըԵԱԶԲ-ն 2026-ին Հայաստանի ՀՆԱ-ի 6% աճ է կանխատեսումԵրևանի սրտում ծնվեց մի նոր և ֆանտաստիկ պատմություն․ հին քաղաքի շունչը՝ Hayasa Hotel Old Yerevan-ում (տեսանյութ)Փաշինյանի իշխանության դեմ ԵԽԽՎ զեկույցը ժողովրդավարության բարձրացված ձայնն է՝ ի աջակցություն ընդդիմությանըՎլադիմիր Պուտինը հայտարարություն է տարածելՊետական հեռուստաընկերությունը պետք է վերադարձվի հանրությանը. Հրայր ԿամենդատյանՓաշինյանին սատարողների նպատակն է Հայաստանը դարձնել թուրքական աշխարհի մաս. Ավետիք ՉալաբյանՀայաստանում սննդամթերքի գները շարունակում են աճել․ պարենային գնաճը գերազանցել է ընդհանուր գնաճը. Հրայր ԿամենդատյանԵԽԽՎ-ից ուղիղ և ծանր ապտակ՝ Հայաստանի իշխանություններին․ Անդրանիկ ԳևորգյանՌԴ ԶՈւ-ն խnցել է դեպի Օդեսայի նավահանգիստ ուղևորվող երկու բեռնանավԱզգերի լիգա․ Հայաստան - Չեռնոգորիա․ մեկնարկային կազմերՀրդեհ է բռնկվել «ՎԱԶ 2104»-ում․ մինչ հրշեջների գալը կրակի դեմ պայքարել են վարորդն ու քաղաքացիներըԲնագիծ. «Եվ ով քար գլորի, այն նրա վրա կվերադառնա»։ «Առակաց 26:27». Արշակ ԿարապետյանԵթե ընտրակաշառք կար, չեղարկեիք ընտրության արդյունքները․ Հարությունյանը՝ իշխանությանըԵթե զանգովի արդարադատություն չլիներ, Սամվել Կարապետյանը կլիներ ՀՀ ղեկավար. Գոհար ՄելոյանՌԴ-ի կողմից մարդկանց ուղղորդելու դեպքեր եղե՞լ են ընտրություններին«Ուժեղ Հայաստանը» վերցնում է ժողովրդավարական արժեքների համար պայքարի դրոշակը․ ՄելոյանՆիկոլ Փաշինյանի իշխանությունը լեգիտիմ չէ. Գոհար ՄելոյանԵԽԽՎ զեկույցը կարող ենք անվանել՝ ժողովրդավարության հաղթանակ. ԱբրահամյանԵԽԽՎ զեկույցը կարևոր արձանագրում է տալիս. Գոհար ՄելոյանԵԽԽՎ-ն այցելած տեղամասերի 44%-ում խախտում է ֆիքսել, ԲՀԿ-ի ձայների անվավեր ճանաչելը անհիմն են համարել. Աբրահամյան Շատ ողջունելի է, որ ԵԽԽՎ–ն արձնագրեց՝ ընտրությունները ընթացել են խախտումներով. Հարությունյան
Ամենադիտված