Հայերեն


«Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրադրությունը չի փոխվի». Սերժ Սարգսյան

Քաղաքականություն

 

Ղարաբաղը փոքր երկիր է, սակայն դա հիմք չէ ասելու, որ այն չունի ազատ ապրելու իրավունք: Այստեղ մարդիկ հազարավոր տարիներ ապրել են և կշարունակեն ապրել: Այս մասին ռուսական «Известия»-ի հետ զրույցում ասել է ՀՀ երրորդ նախագահ, Հայաստանի հանրապետական կուսակցության՝ ՀՀ վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը:

 

Նա ընդգծել է, որ թեպետ Լեռնային Ղարաբաղի հակամարտության ակտիվ փուլը գոյություն ունի արդեն երեք տասնամյակ, սակայն այդ հակամարտությունը եղել է նաև նախկինում:

«30 տարիներից 25-ն անցնում են ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդությամբ: 1994 թվականին Ռուսաստանի միջնորդությամբ ստորագրվել է եռակողմ անժամկետ համաձայնագիր հրադադարի ռեժիմի հաստատման վերաբերյալ: Ցավոք, 2014 թվականից ի վեր գրեթե ամեն օր Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմը խախտվել է:

2016 թվականի ապրիլին, տանուլ տալով բանակցություններում, ադրբեջանական կողմը, դավադիր կերպով խախտելով համաձայնագրով իր բոլոր պարտականությունները, լայնամասշտաբ ագրեսիա սկսեց Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ՝ մեծ քանակությամբ օդուժի, զրահատեխնիկայի, խոշոր տրամաչափի հրետանիների, հրթիռային և հրետանային համակարգերի կիրառմամբ, որոնց մեծ մասն, ի դեպ, ձեռք է բերվել Ռուսաստանից: Սակայն նրանց չհաջողվեց լուծել որևէ լուրջ խնդիր, և հինգերորդ օրը Ռուսաստանի միջնորդությամբ կողմերը հանդիպեցին և պայմանավորվեցին վերսկսել ավելի վաղ ստորագրված համաձայնագրի պայմանների կատարումը»,- նշել է Սարգսյանը:

Նա հիշեցրել է, որ դրան հաջորդող ժամանակահատվածում տեղի են ունեցել մի շարք գագաթնաժողովներ, որոնց ժամանակ պայմանավորվածություններ են ձեռք բերվել հրադադարի ռեժիմի խախտման հետաքննման մեխանիզմների ստեղծման, ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի լիազորությունների ընդլայնման վերաբերյալ:

«Սակայն ադրբեջանական կողմը, վերադառնալով Բաքու, հրաժարվում էր պայմանավորվածությունները կյանքի կոչելուց: Դեռ 2007 թվականին Մինսկի խումբն առաջարկել էր խնդիրը լուծել միջազգային իրավունքի երեք սկզբունքների հիման վրա՝ ուժի կամ ուժի սպառնալիքի չկիրառում, իրավահավասարություն և ժողովուրդների ինքնորոշման իրավունք, ինչպես նաև տարածքային ամբողջականություն:

Մեր կարծիքով՝ դա փոխզիջումների հավասարակշռված մոտեցում է: Դա այն չէ, ինչի մասին մենք երազել ենք: Դա մեզ համար լավագույն տարբերակը չէ: Սակայն գիտակցելով, որ հարցը կարող է կարգավորվել միայն փոխզիջման հիման վրա, մենք համաձայնվեցինք բանակցությունների: Եվ թվում էր, որ 2011 թվականին Կազանում մենք մոտ էինք ստորագրմանը: Սակայն Բաքուն առաջ քաշեց լրացուցիչ պահանջներ և ստորագրում տեղի չունեցավ»,- ասել է ՀՀ երրորդ նախագահը:

Սարգսյանը փաստել է, որ Ադրբեջանի ղեկավարությունն ունի պատրանք, թե փոխզիջումը հնարավոր է միայն Հայաստանի ու Արցախի կողմից: Նրա համոզմամբ՝ հենց այդ պատճառով է, որ ստատուս-քվոն անփոփոխ է մնում:

«Սակայն այստեղ անհրաժեշտ է պատասխան փոխզիջում: Ադրբեջանցիները դեռևս խնդրի ռազմական կարգավորման հույս ունեն: Ինչպես ցույց է տվել պրակտիկան՝ թե՛ 1990-ականների սկզբներին, թե՛ 2016 թվականին, դա հնարավոր չէ: Կլինեն մեծ կորուստներ, զոհեր, սակայն իրադրությունն ամեն դեպքում չի փոխվի: Միևնույնն է՝ մենք վաղ թե ուշ պետք է հանգենք որևէ լուծման: Սակայն որքան շուտ, այնքան լավ:

Իսկ Ղարաբաղի ապագան ազատ կյանքն է: Այո, դա փոքր երկիր է, սակայն դա դեռևս հիմնավորում չէ ասելու համար, թե դուք իրավունք չունեք ազատ ապրել: Մարդիկ այնտեղ հազարավոր տարիներով ապրել են և շարունակելու են հետագայում էլ ապրել:

Իհարկե, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Ռուսաստանը, Միացյալ Նահանգները, Ֆրանսիան, շատ բան են անում խնդրի կարգավորման համար: Նախագահների մակարդակով արվել է հինգ հայտարարություն, և դրանք բոլորը խոսում են այն մասին, որ հարցը կարող է կարգավորվել միայն այս երեք սկզբունքների հիման վրա: Այդ սկզբունքներն անտարանջատելի են: Եվ դա շատ կարևոր է»,- հայտարարել է Սարգսյանը:

«Դարերի խաղաղ համակեցություն» ասելուց առաջ արժե հասկանալ՝ ի՞նչ պատմական ժամանակաշրջանի և ո՞ւմ մասին է խոսքըԺողովուրդը չի աջակցում գործող իշխանությանը և նրա թելադրած օրակարգերին. Մենուա Սողոմոնյան«Ապրելու քվե» դաշինքի անդամ Լևոն Արշակյան` Գորիսի ավագանու անդամի թեկնածուԿարճ դաս Փաշինյանի համար՝ հատուկ Ուսուցչի օրվա առթիվԵրևանում՝ չեխական տոնական շունչ․ բարեկամություն՝ դիվանագիտության ու արվեստի լեզվով Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ Նորայր ՍողոմանյանԵս պատրաստ եմ ստանձնել պատասխանատվություն Գավառի խնդիրները լուծելու համար. Հրայր ԻսրայելյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին Հայաստանը շարունակում է նոր ռեկորդներ գրանցել Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Մամիկոն Ասլանյանի հետՈւժեղ պետության հիմքը գիտելիքն է, կրթված քաղաքացին և ամուր ազգային ինքնությունը. Ուժեղ Հայաստան Պետությունները կառուցում են առաջնորդները. Մհեր ԱվետիսյանԵվս մեկ շաբաթ՝ հայի ինքնության պաշտպանութան և առանց զիջումների խաղաղության հասնելու պայքարի ճանապարհին «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը շնորհավորել է Ազգային փոքրամասնությունների օրվա առթիվՓաշինյանի ցանկացած քայլ թելադրում է Ալիևը. Սամվել Կարապետյան Սոցփաթեթների վերջը․ 2027-ից պետաշխատողները կզրկվեն սոցիալական փաթեթից. Հրայր Կամենդատյան Փաշինյանը խզում է հարաբերությունները Սփյուռքի հետ. մենք կփոխենք այդ քաղաքականությունը․ Սամվել ԿարապետյանԱլիևի «զսպվածության» թեզի հակադարձումը․ ուժերի անհամաչափություն, Թուրքիայի աջակցություն և իշխանությունների պատասխանատվություն. Հրայր ԿամենդատյանԱռաջնորդներն են համախմբում ժողովրդին, ոչ թե ժողովուրդը՝ առաջնորդներին. Մհեր ԱվետիսյանԻնչու՞ Սամվել Կարապետյանը որոշեց մտնել քաղաքականությունԿոտայքի մարզում «Mercedes» բեռնատարը Քաղսի գյուղի տարածքում բախվել է գովազդային երկաթե սյանը․ կա վիրավnրՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՄխիթարյանը գոլ խփեց, «Ինտերը» հաղթեցԶելենսկի․ ուկրաինական ուժերը վերադարձրել են շուրջ 140 քկմ տարածքԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում«Զոնտիկների» խաչմերուկում բախվել են «Hyundai Elantra»-ն և «ԶԻԼ»-ը․ վերջինը կողաշրջվել է․ կա վիրավորՉեխիան կոչ է արել Եվրոպային գումարն ուղղել Ուկրաինայի վերականգնմանը, այլ ոչ թե պատերազմինԿիսապաշտպան Բանդիկյանը բուժզննության է ենթարկվելԲաքվից կրկին պնդում են «խաղաղության գործընթացի» համար փոխել ՀՀ սահմանադրությունըՄոսկվան կրկին զգուշացրել է օտարերկրացիներին՝ չայցելել ՈւկրաինաԳազա քաղաքում բնակելի շենք է ավերվել․ կա առնվազն 5 զոհԲրյուսելը չի կարող Կիևին ապահովել ռազմական կարիքների համար անհրաժեշտ 8 միլիարդ դոլարըԾաղկեվանք կբերվի Սուրբ Վարվառա Կույսի ՄասունքըԱդրբեջանն ընդլայնել է դիրքերը Ջերմուկի մոտակայքում օկուպացված տարածքներումՀերթական ավտովթարը Վերին անտառային փողոց վթարներով հայտնի շրջադարձինՌուսաստանում ավարտվել են ՀԱՊԿ զորավարժությունների ակտիվ փուլերը․ մանրամասներՀյուսիսային Կորեան հրթիռ է արձակել Ճապոնական ծովի ուղղությամբՄայրաքաղաքի տոնին կանցկացվի գարեջրի փառատոն ու ռոք համերգՇուտով հանդես կգանք շատ հետաքրքիր լուծումով, որով Հայաստանի ամեն քաղաքացի տարեկան հարյուր հազարավոր դրամներ կխնայի. Ն. ԿարապետյանԲեռլինում վերելակի խափանման հետևանքով մոտ 20 մարդ է մնացել հեռուստաաշտարակի 126 մետր բարձրության վրաՎարդգես Սուրենյանցի գլուխգործոցը՝ 130 տարի անց առաջին անգամ ՀայաստանումՌոնալդուն հավանել է Պորտուգալիայի հավաքականի ֆուտբոլիստներին քննադատող տեսանյութըԱվտովթար՝ Երևանում․ «Վերնիսաժ»-ի մոտ բախվել են «Kia Forte»-ն և «BMW X5»-ըՖրանսիան և Թուրքիան արգելափակում են ՆԱՏՕ-ի՝ Կովկասյան երկրների հետ կապերն ամրապնդելու ջանքերը. PoliticoԹույլ չենք տալու Ալիեւին եւ Փաշինյանին փոխել մեր սահմանադրությունը. տեսանյութՌԴ ԱԳՆ-ն նախազգուշացրել է օտարերկրյա քաղաքացիներին Ուկրաինայում գտնվելուց և նրա տարածք այցելություններից Իշխանությունը կազմակերպում է միջոցառումներ մարդկանց հիշողությունից պարտությունը ջնջելու համար. Ավետիք ՉալաբյանՀայաստանում գնաճը անընդհատ շարունակվում է. ապրուստը այստեղ շատ թանկ է. Հրայր ԿամենդատյանԿարևոր հանդիպում Ստրասբուրգում. 1.3 մլն հայաստանցի կարողանալու է ավելի քիչ վճարել դեղերի համար. Նարեկ Կարապետյան Եկեղեցի, բանակ, սահմաններ․ ինչու՞ են Հայաստանի հիմնական ինստիտուտները թուլանում
Ամենադիտված