Հայերեն


Ցուկերբերգի ամենաուշագրավ պատասխանները Սենատում

Աշխարհ

Ցուկերբերգն ընդունել է, որ ընկերությունը սխալ է թույլ տվել, և խոստացել է ուժեղացնել տվյալների անվտանգությունը:

Ֆեյսբուքի հիմնադիր Մարկ Ցուկերբերգը ապրիլի 10-ի երեկոյան հինգ ժամ ցուցմունք էր տալիս ԱՄՆ սենատում: Իրավաբանական, առևտրի, կրթության ու տրանսպորտի հանձնաժողովների ներկայացուցիչները հարցեր էին տալիս օգտատերերի տվյալների ու սոցցանցերի միջոցով ընտրություններին միջամտելու վերաբերյալ:  


Մարկ Ցուկերբերգ. Ֆեսբուքն իդեալիստների ու լավատեսների ընկերություն է: Մենք շփման գործիք ենք ստեղծել, բայց չկարողացանք պաշտպանվել այնպես, որ այն ի վնաս չօգտագործվի: Դա մեծ սխալ է, իմ սխալն է, ես ցավում եմ: Ես ստեղծել եմ Ֆեյսբուքը, ղեկավարում եմ ընկերությունը, և պատասխան եմ տալիս կատարվածի համար: Այժմ մենք երեք հիմնական նպատակ ունենք. առաջինը` պարզել, թե Cambridge Analytica-ն ինչ էր անում մեր տվյալները,  քանի օգտատիրոջ է դա վնասել: Երկրորդը` ստուգել մյուս հավելվածները,  որոնք տվյալներ փոխանցելու հետ կապ ունեն: Երրորդ` հետագայում կանխել նման արտահոսքը: Պատրաստ եմ պատասխանել ցանկացած հարցի:  

Հարց. Քանի՞ հավելված է այդ քանակությամբ տվյալներ վերցրել: Քանի՞ անգամ եք պահանջել հեռացնել դրանք:  

Ցուկերբերգ. Եղել են այդպիսի դեպքեր: Չգիտեմ` քանիսը, իմ աշխատակիցները ձեզ կտրամադրեն տեղեկությունները:

Հարց. Ձեր գործադիր տնօրեն Շերիլ Սենդբերգն ակնարկել է, որ  եթե օգտատերերը չցանկանան, որ իրենց տվյալներն օգտագործվեն թիրախավորված գովազդներում, ապա ստիպված են լինելու վճարել Ֆեյսբուքի համար: Այդպե՞ս է:

Ցուկերբերգ. Այո:  Թեև այժմ նման հնարավորություն չկա: Մենք ցանկանում ենք պահպանել անվճար ծառայությունները բոլորի համար, այլապես մենք չէինք ունենա միլիարդավոր օգտատերեր:

Հարց. Ֆեյսբուքը մի՞շտ է լինելու անվճար:

Ցուկերբերգ. Միշտ լինելու է Ֆեյսբուքի անվճար տարբերակը:

Հարց.  Ինչպե՞ս եք մտադիր պայքարել ատելություն պարունակող հրապարակումների դեմ (hate speech):

Ցուկերբերգ.  Նման հրապարակումները բարդ է առանձնացնել ավտոմատ կերպով` լեզվաբանական առանձնահատկությունների պատճառով: Մինչև տարվա վերջ հրապարակումների ստուգմամբ կզբաղվի  20 հազար մարդ:  Մենք արդեն հաջողությամբ կիրառում ենք արհեստական բանականությունը` ահաբեկչական քարոզչությունը հայտնաբերելու համար: Կարծում եմ, 5-10 տարի անց այն կկարողանա անընդունելի այլ արտահայտություններ ևս փնտրել:  

Հարց. Ինչպե՞ս եք պայքարում մեր ընտրությունների վրա օտար պետությունների ազդեցության դեմ:

Ցուկերբերգ.  Մենք արդեն օգտագործել ենք արհեստական բանականությունը ` ֆեյք պրոֆիլները հայտնաբերելու համար: Ռուսաստանում կան մարդիկ, որոնց հիմնական գործը մեր և այլ համակարգերը կիրառելն է: Ստացվում է այսպիսի սպառազինության մրցավազք:

Հարց. Ձեր փոխնախագահ Էնդրյու Բոսուրթը հայտնել է, որ սոցցանցի խնդիրը կապի ապահովումն է, անգամ եթե այն ահաբեկիչների համար է: Դուք համաձա՞յն եք նրա հետ:

Ցուկերբերգ.  Նա այդ մասին ասել է ներքին գրագրության մեջ: Ես համաձայն չեմ նրա հետ: Մեր ընկերությունում բոլորն էլ կարող են հայտնել իրենց կարծիքը:

Հարց. Եթե իմ ֆորդն ինձ դուր չի գալիս, ես կարող եմ Շևրոլե գնել: Իսկ եթե դուր չի գալիս Ֆեյսբուքը,  ո՞ւր գնամ:  Ո՞վ է ձեր մրցակիցը: Դուք մոնոպոլիստ եք:

Ցուկերբերգ.  Տարբեր հարթակներ կան. Google, Apple, Amazon, Microsoft:  Մենք նրանց հետ շատ հարցերում խաչվում ենք:  Ես չեմ կարծում, որ Ֆեյսբուքը մենաշնորհ է:

Հարց. Ի՞նչ եք կարծում, որևէ մեկն ամբողջությամբ կարդո՞ւմ է օգտատիրոջ ձեր համաձայնագիրը:

Ցուկերբերգ.  Դժվար թե որևէ մեկը դա կարդա:  Կարծում եմ, պետք է առաջարկել ավելի սեղմ տարբերակ:  

Հարց. Դուք պատրա՞ստ եք կանոն սահմանել, որ օգտատերերը 72 ժամում տեղեկացվեն իրենց էջը կոտրելու մասին:

Ցուկերբերգ. Դա տրամաբանական առաջարկ է: Պետք է քննարկել:  

 Հարց.  Մինչև 2014-ը ձեր կարգախոսն էր «Գործիր արագ, կոտրիր ամեն ինչ»: Այդպե՞ս է:

Ցուկերբերգ.  Չեմ հիշում` երբ ենք այն փոխել, բայց հիմա կարգախոսն այլ է. «Գործիր արագ` կայուն ենթակառուցվածքներով»:

Հարց. Ֆեյսբուքն անընդհատ արգելափակում է օգտատերերի կոնսերվատիվ և ուլտրաաջ մտքերը: Քանի՞ դեմոկրատ եք արգելափակել:  Ձեր 20 հազար մոդեռատորները քաղաքական ի՞նչ հայացքներ ունեն:

Ցուկերբերգ.  Ես հասկանում եմ, որ Ձեզ թվում է, թե Սիլիկոնային հովտում միայն ձախ հայացքների կողմնակիցներ են: Մենք մեր մոդերատորներին չենք հարցնում իրենց քաղաքական հայացքների կամ կուսակցական կողմնորոշումների մասին:  

Հարց. Դուք արդեն ասացիք, որ ապագայում ավտոմատ կերպով արգելափակելու եք hate speech-ը: Չի՞ ստացվի, որ մարդկանց արգելափակում եք` իրենց հայացքների համար:  Օրինակ, աբորտների հակառակորդներին արգելելո՞ւ եք արտահայտել իրենց կարծիքը:

Ցուկերբերգ. Ես դա չէի ցանականա: Մենք պետք է միասին որոշենք առաջնահերթությունները:


 

Հարց. Դուք որոշել եք ստուգել, թե ով է տեղադրում քաղաքական գովազդը: Ինչպե՞ս եք ստուգելու, եթե կեղծ ընկերություն տեղադրի այն: Եթե այն տեղադրի ԱՄՆ նահանգի որևէ կորպորացիա, ինչպե՞ս կիմանաք, որ դրա հետևում ռուսներն են կանգնած:

Ցուկերբերգ. Այո, սենատոր, Դուք իրավացի եք:

Հարց.  Եթե ես WhatsApp-ում գրեմ «Սև հովազների» մասին, հետո ինձ այդ մասին գովա՞զդ ցույց կտան:

Ցուկերբերգ.  Ոչ:  Այն, ինչ գրում եք WhatsApp-ում, գովազդի վրա չի ազդում:

Հարց.  Ֆեյսբուքն օգտագործո՞ւմ է բջջայինների զրույցի ձայնագրությունը` օգտատերերի դիմանկարը կազմելու համար:

Ցուկերբերգ.  Ոչ: Դուք, հավանաբար, խոսում եք դավադրությունների տեսության մասին` իբր մենք միացնում ենք խոսափողը և ձայնագրությունն օգտագործում ենք գովազդային նպատակով: Այդպես չէ:

Հարց. Դուք վերահսկո՞ւմ եք տեղեկությունները: Ֆեյսբուքն անվտա՞նգ է:

Ցուկերբերգ.  Ես համարում եմ, որ Ֆեյսբուքն անվտանգ է:  Ես, իմ ընտանիքն ու բոլորը, ում սիրում եմ, և ովքեր թանկ են ինձ համար, մշտապես օգտվում են Ֆեյսբուքից:

 

Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղել
Ամենադիտված