Հայերեն


Հայկոյի մենահամերգի հետաքրքիր պահերը՝ լուսանկարներով

Life

Սիրառատ երեկո` ռոմանտիկ երգերի ներքո. Հայկոն ներկայացրեց «Սիրո հավերժ քաղաք» խորագրով մենահամերգը` այս անգամ ակումբային տարբերակով։ Նրա հանդիսատեսի շարքերում էին ինչպես երկրպագուները, այնպես էլ հայտնի գործընկերները, իսկ կինը` Անահիտ Սիմոնյանը, առջևում նստած ոգևորում էր ամուսնուն իր ծափողջույններով ու ձայնակցություններով։ Tert.am Life–ը ներկայացնում է համերգի մանրամասներն ու հետաքրքիր պահերը։

 

«Համալիրի համերգի ժամանակ ավելի լարված էի՝ նկարահանում էր, ձայնագրություն... Համերգից հետո նույնիսկ չէի հասկանում` լա՞վ էր, թե՞ վատ։ Հիմա շատ ուրախ եմ նորից տեսնել շատ մարդկանց, ովքեր  ներկա էին նաև համալիրի համերգին, մարդկանց, ովքեր առաջին անգամ են ներկա այս ծրագրին։ Սիրում եմ ձեզ։ Մենք ամեն ինչ արել ենք գեղեցիկ ու անմոռանալի երեկո ունենալու համար»,– ասաց երգիչը։

 

Երեկոյի ընթացքում Հայկոն կատարեց իր ռոմանսները, զուգերգերը, ֆիլմերի սաունդթրեքերն ու նոր երգերը։

 

 

1999 թվականին թողարկված «Ռոմանս» ձայներիզի երգերը կատարելիս Հայկոն նկատեց, թե այդ ձայներիզն ինչ մեծ նշանակություն է ունեցել իր կարիերայում։ «Ես միշտ կատակում եմ, որ այնքան հին եմ, որ 2 «կասետ» եմ ունեցել։ Հիմա, եթե երիտասարդ սերնդին ասենք` «կասետ», չի էլ հասկանա` ինչի մասին ենք խոսում, սակայն դա մեր Երևանի կյանքում հետաքրքիր, սիրուն պատմություն էր, որը կապված է իմ ու ընկերներիս հետ։ Այդ ձայներիզն իմ այցեքարտը դարձավ հայկական երաժշտական աշխարհ։ Այսօր մեր սիրելի Երևանում, երևի, ամենառոմանտիկ երեկոն է»,– ասաց երգիչը։

 

Ֆիլմերի սաունդթրեքները կատարելիս Հայկոն նկատեց, որ տարիներ առաջ Հրաչ Քեշիշյանը հավատաց իրեն ու մի ամբողջ պրոդյուսերական թիմի համոզեց, որ ինքը կարող է ֆիլմերի սաունդթրեք գրել։ «Մի վախեցիր» երգի առաջին նոտաների ժամանակ նա նշեց, որ հենց այդ նորտաներից սկսվեց սաունդթրեքներ գրելու իր ճանապարհն ու «եվրատեսիլյան» պատմությունը։

 

Երեկոյի ընթացքում Հայկոն ներկայացրեց նաև իր զուգերգերը։ Սակայն այս անգամ ոչ բոլոր հայտնի գործընկերներն էին ներկա։ Հռիփսիմե Հակոբյանի հետ «Քո սերը մի ուրիշ աշխարհ է» զուգերգը Հայկոն ներկայացրեց կնոջ` Անահիտ Սիմոնյանի հետ, քանի որ Հռիփսիմեն երկրում չէր։

 

 

«Տեսահոլովակներում երգիչները հաճախ են սեր խաղում, սա այն դեպքն է, երբ ամեն ինչ, իսկապես, անկեղծ էր, խաղալու կարիք չկար»,– սիրելիի հետ ելույթից հետո նկատեց Հայկոն։

 

Ռազմիկ Ամյանի հետ «Ես կամ նա» զուգերգն էլ Հայկոն ներկայացրեց Նիկ Էգիբյանի հետ։ «Սիրով ներկայացնում եմ մեր թիմից մի մարդու, որը շատ տաղանդավոր գործիքավորող ու երգիչ է։ Ես հումորով ասում եմ` կարո՞ղ է այնպես երգես, քեզնից հետո չուզեմ երգել»,– Նիկին ներկայացնելիս ասաց Հայկոն։

 

Քրիստինե Պեպելյանը ներկա էր և Հայկոյի հետ հանդիսատեսին 15 տարով հետ տարավ դեպի 2003 թվական, երբ նրանց զուգերգը` «Ուշացած խոսքերը», տարվա գլխավոր հիթերից մեկն էր։ «Քրիստինեն ինձ համար շատ թանկ մարդ է, իմ լավ ընկերը, որի հետ երկար տարիների ընկերությունը չի դադարում և շարունակվում է  նաև երաժշտական ասպարեզում։ Եզակի մարդկանցից է, որի հետ 3 զուգերգ ունեմ»,– ընդգծեց Հայկոն։

 

 

Երգիչը ներկայացրեց նաև նոր երգերը։ «Սիրուց հետո» երգը կատարելիս նա նկատեց, որ իր գրած երաժշտությամբ և Ավետ Բարսեղյանի խոսքերով երգը, անպայման, տեղ է գտնելու իր նոր ալբոմում։ «Շատ եմ սիրում այս  երգը։ Այն կարելի է դասել ոչ կոմերցիոն երգերի շարքին»,– նշեց նա։

 

Համերգային երեկոն Հայկոյի համար տպավորիչ էր ու գեղեցիկ։ «Շատ օրիգինալ երեկո է։ Իմ երգարվեստի պատմության գրքի մեջ, անպայման, գրվելու է այս օրը։ Ինձ միշտ ասում են` քո համերգներին մի տեսակ այլ մարդիկ են գալիս, ինչի համար ես ուրախ եմ։ Շատ եմ սիրում ձեզ, ուզում եմ յուրաքանչյուրիդ առանձին գրկել»,– էմոցիաներն այսպես արտահայտեց երգիչը։

 

 

44-օրյա պատերազմի 6-րդ տարելիցին՝ անդրադարձ Արցախի ողբերգության ակունքներին ու քաղաքական պատասխանատվությանը. Ավետիք Չալաբյան«Հայոց Արծիվներ» ջոկատը պատերազմի առաջին օրերին մեկնեց Արցախ՝ Հայրենիքը պաշտպանելուՆԱՏՕ-ն մեր տարածաշրջանում ունի մեկ գերխնդիր` Բաքու-Ջեյհան նավթամուղը. Արշակ ԿարապետյանՓաշինյանն առաջարկում է խաղաղություն՝ զիջումներով, մենք կբերենք խաղաղություն՝ առանց զիջումների. Սամվել Կարապետյան Հայաստան-Մոնտենեգրո հանդիպման մրցավարական բրիգադը հայտնի էՌուսաստանը կարող է С-400 համակարգերը Թուրքիայից տեղափոխել մեկ այլ երկիր․ ԼավրովՔչերը գիտեն որ սեզոնային այս միրգը կօգնի իջեցնել արյան ճնշումըԻրանը հայտնել է, որ ավիահաղորդակցության սահմանափակումների ռազմական պատասխան չի պատրաստումՍեպտեմբերի 28/29-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՀիանալի է վերադառնալ Մեծ Բրիտանիա. արքայազն ՀարրիԱՀԿ ղեկավար․ նոր համավարակի բռնկումն անխուսափելի էՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է «ՀԱՄԱՍ»-ի ռազմական թևի երկու անդամիՆացիզմի մետաստազը տեսանելի է ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի անդամ երկրներում, այդ թվում՝ Գերմանիայում, և սա մտահոգիչ է․ ԼավրովԱրևադարձային անձրևների պատճառով Բանգկոկում ջրհեղեղ է եղելՆիկոլ Փաշինյանի առաջարկած «խաղաղությունը» դուռ է բացում նոր զիջումների համար․ Տիգրան ԱբրահամյանՍանկտ Պետերբուրգում հոկտեմբերի 1-ից կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումներըԱլիևը կանգ չի՛ առնի․ Ուժեղ ՀայաստանՀայտնի է ԱՊԼ-ի ամենաարագավազ ֆուտբոլիստըՏԻՄ ընտրությունների շրջանակում շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Լոռու և Կոտայքի մարզերումԹրամփը մերժել է Հորմուզի նեղուցի վերաբերյալ Իրանի առաջարկըՀայաստանի շախմատի կանանց հավաքականը ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Հունաստանի հավաքականի հետՓրկարարները քաղաքացուն դուրս են բերել ջրհորից․ նա հոսպիտալացվել էԲաքուն արդեն խոսում է իր օրակարգով․ իսկ Հայաստանի օրակարգը Նիկոլ Փաշինյանը վաճառում է շուկայականից ցածր գնով․ Գառնիկ ԴավթյանԲայրամովի ելույթն ու իրականությունը․ ինչի մասին լռում է Ադրբեջանը․ Լիանա ԳասպարյանԻնչո՞ւ էր վատացել Այգեստան գյուղի միջնակարգ դպրոցի աշակերտների ինքնազգացողությունըTashir Arena-ում այսօր խառը մենամшրտերի միջազգային մեծ երեկո է. հնարավորության հարթակ՝ նաև հայ մարզիկների համարՓաշինյանը մեր մտավորականությանը փորձում է բարոյապես ոչնչացնել. Ավետիք ՉալաբյանԵրբ քաղաքական էլիտայի կենսամակարդակը կտրուկ անջատվում է հասարակության միջին կենսամակարդակից, սոցիալական արդարության մասին թեզերը կորցնում են իրենց առաջնային համոզչությունը. Հ. ԿամենդատյանԱդրբեջանը Հայաստանին ոչինչ չի զիջելու և նորանոր պահանջներ է ներկայացնելու. Արմեն ՄանվելյանՀայաստանի իրական նպատակը պետք է լինի գերտերություններից կախվածության նվազեցումը. Արեգ ՍավգուլյանՀատկապես 2018-ից հետո կրթության մակարդակն անկում է ապրել. Ատոմ ՄխիթարյանԽաղաղությունն անհնար է առանց Արցախի հարցի արդար լուծման. Աննա ԿոստանյանE-auto-ն պաշտոնապես կներկայացնի ARCFOX էլեկտրամոբիլները Հայաստանում․ մեկնարկը՝ Auto Show-ին, գինը՝ սկսած 6 450 000 դրամիցՄԱԿ, Ադրբեջան և ԵԱՏՄ ԵՄ ընտրություն․ Հայաստանը ինչ է շահում, ինչ կորցնումՌալֆ Յիրիկյանը՝ թվային փոխակերպման գնի մասին 13-րդ տարածաշրջանային HR համաժողովումՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Վահագն Ներսիսյան Ստիպեցինք Փաշինյանին դասեր քաղել. այլևս ոչ մի զիջում չի լինելու. տեսանյութՄեր ինքնության և մշակույթի դեմ պատերազմ է. Արսեն Գրիգորյան35-ամյա ճանապարհի ջրբաժանը. բարդագույն ներկա, անորոշ ապագա. «Փաստ» Ադրբեջանի մշակութային ջարդարարությունը նոր դրսևորումներ է ստանում. «Փաստ» «Մենք գործ ունենք ոչ թե դիվերսիֆիկացիայի, այլ անվտանգային համակարգի թուլացման հերթական վտանգավոր քաղաքականության հետ». «Փաստ» Ինքնության... «ֆորմատ». «Փաստ» Ջրամատակարարման ճգնաժամ. «Վեոլիա ջրի» անպատասխանատվությունը և իշխանությունների լռությունը. «Փաստ» Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ» Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ» Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ» Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանուն
Ամենադիտված